Մթնաձոր. Ակսել Բակունց. Читать онлайн. Newlib. NEWLIB.NET

Автор: Ակսել Բակունց
Издательство: Автор
Серия:
Жанр произведения: Поэзия
Год издания: 0
isbn: 9781772468212
Скачать книгу
է դատավորը:

      Դրմբոնցի մեկը, արծվաքիթ, քթում խոսող, տեղից կանչում է`

      – Գյուլբահարին իսկի կարողանու՞մ ենք պահել. ետ տալ ետ ճանապարհից:

      Մի ուրիշը, որ խոսելիս ձեռքերը կրծքին է խաչում և խոնարհ գլուխ տալիս, մի իսկական դրմբոնցի, դատավորի հարցին, թե` առաջ էլ է՞ տեսել Գյուլբահարին տերտերի մոտ, – պատասխանում է.

      – Մի անգամ եմ տեսել:

      – Ի՞նչ էր անում…

      – Չեմ կարա ասի, լեզուս պատ չի տա ասեմ:

      – Ուրիշին հո չե՞ս ասել դրա մասին:

      – Դե, հոգի ունեմ տալու: Երեք մարդու թաքուն ասել եմ, թե նրանք սաղ գեղով մին իմաց են տվել, մեղքը նրանց վզին լինի:

      Դրմբոնցի չոբանին են հարցնում` անգետ, անբան, փափախը գլխին, երկու ոտքով քարի կտոր:

      – Անունդ ի՞նչ է , – հարցնում է դատավորը:

      – Ի՞մ , – պատասխանում է ծոր տալով և քիչ անց ասում:

      – Քանի՞ երեխա ունես:

      – Ե՞ս , – ասում է, մտքերը ժողովում, ասես նոր է իր երեխաների համրանքն անում:

      – Ի՞նչ գիտես:

      – Ե՞ս … – և պատմում է, որ այդ գործից հետո տեր Մարուքը ժողովրդին խնդրել է, թե`

      – Ա հասարակություն, անց կացեք, ծեր քահանա եմ, սպիտակած միրուքիս խնայեցեք:

      Դատավորը Յախշուց է հարցնում, թե ինչու՞ է ռիզան գցել, Մուխսին տեղից ձեն է տալիս.

      – Բա թողեինք շնություն աներ, էգուց էլ սաղ գեղը վարակե՞ր…

      Յախշին պատասխան է տալիս, որ ռիզան գցելու մասին ժողովուրդը որոշում ունի: Մի կոմսոմոլ ավելացնում է, թե Դրմբոնում կառավարության օրենքներին ծանոթ չեն:

      – Էդ գործը մեր գյուղում շատ վատ բան ա, իսկ թե կառավարության օրենքին ընդունելի չէ, էդպես չենք տանի…

      Տեր Մարուքն է խոսում: Գյուլբահարն աղքատ կին է, տերտերն եկամուտից երբեմն բաժին է հանել նրան, շորերն է լվանալու տվել, իսկ ինչ որ ժողովուրդն է ասում, սխալ է, սուտ, ջահելների սարքած խաղ:

      – Հայոց սինոդ որ իմանա, ինձ ի՞նչ կանի, – ասում է, նայում է դրմբոցիներին, «ծխատեր» քահանայի դիրքով:

* * *

      Դատարանը Յախշուն մեղավար ճանաչեց, բայց Դրմբոնի պայմաներն ի նկատի ունենալով` ներեց:

      Աղմուկով հեռացան դրմբոցինք հաղթանակից վերադարձող բանակի պես:

      Միայն Մարուքն էր, հարցական նշան, միտք անում, թե էլ որտեղ կա Դրմբոն, ժամի զանգեր ծլնգան, շարական ու մաշտոց և Գյուլբահար, Գյուլբահար…

      ՄԻՆԱ ԲԻԲԻՆ

      Մինա Բիբուն ասել էին, որ երեկոյան հարսն ու որդին գյուղ պիտի հասնեն: Եվ դեռ երեկո չեղած, նա կտրից տուն չէր ուզում գա:

      Կանգնել էր կտուրի վրա, մի ձեռքը ճակատին, մայր մտնող արևի շողերից աչքերը ծածկելով, նայում էր հեռուն, կածանի կեռումեռ պտույտին և սպասում էր, թե երբ են երևալու:

      Որդին օտար քաղաքից էր գալիս: Տասը տարուց ավելի էր, որ գյուղ չէր եկել, մայրը նրան չէր տեսել: Քաղաք էր գնացել դեռ պատանի, մախմուրի պես աղվամազով, իսկ այժմ վերադառնում էր կնոջ ու աղջկա հետ:

      – Ա՛յ պառավ, բա օքմին չի երևո՞ւմ, – ներքևից կանչեց Ավան ամին: Նա էլ սենյակում էր անհամբեր և շուտ-շուտ ձայն էր տալիս պառավին, լսողությունը սրած, ոտնաձայնի պատրաստ:

      – Զինգիլա քարի մոտ հրեն երկու ձի յա երևում, մին ոտավոր էլ կա, – պատասխանեց Մինա բիբին կտուրից և լարեց առավել տեսողությունն իր: Նրա աչքերն ավելի փոքրացան, ձգվեց, ասես երկարացավ, որ ավելի լավ տեսնի, կանգնեց ոտքի թաթերի վրա:

      Մի պահ հառեց