ԿԱՐՄԻՐ. Արթուր Տիրացույան. Читать онлайн. Newlib. NEWLIB.NET

Автор: Արթուր Տիրացույան
Издательство: Издательские решения
Серия:
Жанр произведения: Эротическая литература
Год издания: 0
isbn: 9785449832726
Скачать книгу
էլ են ինձ նման գիժ:

      – Ինչ գեղեցիկ են այս ծառերը, – անիմաստ բարբաջեցիր դու, – գեղեցիկ են ու գիժ… Տեսնո՞ւմ եք, գժի նման անկանոն շարժվում են, կարծես խելագարված լինեն:

      – Իսկապես, շատ ճիշտ ես, ինչ հետաքրքիր է, – ասաց այնը:

      Մի քանի վայրկյան լրություն ու ես.

      – Գիտե՞ք, ամեն պատճառ չէ, որ երևում է, ամեն ցավ չէ, որ զգում ես:

      Ապշած ինձ էին նայում, բայց ինչի՞, ախր ի՞նչ ասացի որ, հստակ բան է, ուղղակի աներևույթ. գոյություն ունի, ազդում է, զգում ես, բայց չես տեսնում:

      – Բանի տեղ մի դիր, – քմծիծաղով ասաց այնը, – մի շեղվիր: Մենք ուղղակի նկատեցինք գեղեցիկը, իսկ նա չի ցանկանում տեսնել:

      – Իսկ ի՞նչ է գեղեցիկը, – շտապեցի բացատրել, – այն, ինչ տեսնո՞ւմ ես, թե՞ ինչ զգո՞ւմ ես: Չեմ սպասի պատասխանիդ, ուղղակի կասեմ իմ կարծիքը. գեղեցիկն այն է, երբ տեսնում ես ոչ միայն տեսանելին, այլ նաև անտեսանելին ես խառնում նրան, սկսում զգալ միաձուլումը, ստեղծում ընդհանրական մի երևույթ ու ընկալում, ընկալում ամբողջությամբ, թե՛ այն, ինչ երևում է, թե՛ այն, ինչ չի երևում, բայց չերևացողին երևացնում է և թե՛ այն, ինչ եզրակացնում ու վայելում ես:

      Նորից ապշած ինձ էիր նայում, մի պահ այնքան թվացյալ իրական, որ արդեն սկսում էի մտածել, թե ցանկանում ես ինձ, ուզում ես աչքերիդ լայն բացվածքով կուլ տալ ու բանտարկել ուղեղումդ: Ընդհամենը մի պահ էր ու անցավ… Ախր զարմանում եմ` ինչպե՞ս կարելի է տենչալ, ցանկանալ մեկին, բայց վախենալ քայլ անել, վախենալ ասել, որ տենչում եմ քեզ` մեկ գիշերով, մեկ ժամով կամ, լավ, տասը րոպեով, ուզում եմ քեզ և վերջ, համաձա՞յն ես` ավելի լավ, իսկ թե համաձայն չես` նորից լավ` գոնե կիմանամ, որ չի լինելու. անտեղի հույսեր չեմ փայփայի, հեռու կմնամ, կհրաժարվեմ քեզ հետ կապված բոլոր մտքերից ու էլ ամեն շարժումդ ինձ ինչ-որ բան ասելուն կամ հասկացնելուն չեմ վերագրի, ամեն բառդ, ամեն միտքդ, հայացքդ չեմ կապի ինձ հետ, չեմ մտածի, դրանց` ինձ ուղղված լինելու ու հատուկ հեռվից հասկացնելու մասին, որ այնը չկասկածի:

      – Ասֆալտե պատեր, – հնչեց քո, գրգռող ու բավարարման հասցնող, ձայնը` դու երգում ես, – իմ ու քո սրտում, բայց իմ ու քո միջև…

      Ինչ տեղին էր երգդ… Եթե այն չհնչեր, ես արդեն զսպաշապիկ էի պահանջելու: Ինչ լավ է` կարող եմ գնալ, հեռանալ տանջանքաբեր միջավայրից:

      – Ես գնամ, – հնչեց ցածր ձայնս, այնքան ցածր, որ չլսելի լինի, որ չխանգարեմ ձեզ, չընդհատեմ երգդ ու նաև հետո կարողանամ արդարացնել ինձ հետևյալ փաստարկով. ես, իսկապես, ասել եմ, բայց դուք զբաղված էիք, չեք լսել, – գնամ երազելու, հաճելի երեկո ձեզ:

      Հեռանալս անգամ չնկատեցին` երևի սրտերի միջև փռված ասֆալտն էին քանդում: Անկեղծ ասած ողջ ճանապարհին մտածում էի այն արգելվածի մասին, ինչին նայելն ու վայելելը հանցագործություն է, այո՛, անգամ նայելն ու վայելելը: Մտածում էի` ինչի՞ չհպվեցի, երևի այն եռում էր, եռում էր, բայց ուրիշին տենչալով:

      – Բավական է դրա մասին մտածես, – նորից այն հարազատ ձայնը, – ասես երբեք չես տեսել… Հանկարծ չմտածես, ինքնաբավարարումը կա ու կա, չնայած երկրորդ տարբերակ էլ գոյություն ունի` այց հարևանին մի քանի երկար րոպեներով:

      Խոսքս անգիտակից ծիծաղով համեմելով ասացի.

      – Լսի՛ր, դու հայտնվում ես ճիշտ այն պահին, երբ պետք ես, շնորհակալ եմ: Հա, նաև հուսամ շատ քիչ ես օգտագործում ինքնաբավարարման կարողությունդ: Եթե ոչ` քեզ էլ կարող