ԿԱՐՄԻՐ. Արթուր Տիրացույան. Читать онлайн. Newlib. NEWLIB.NET

Автор: Արթուր Տիրացույան
Издательство: Издательские решения
Серия:
Жанр произведения: Эротическая литература
Год издания: 0
isbn: 9785449832726
Скачать книгу
մայթերում վառվող, լույսերը: Ամեն լույսի տակ մեկ-երկու րոպե անգիտակից կանգնելով` վայելում էի նրա` դեպ ներքև ազատ ճառագայթումը, նկատում վերևից փակ լինելու իրողությունն ու սարսափում: – Ինչի՞… – Ինչպե՞ս թե ինչի, – բնազդաբար պատասխանեցի` չիմանալով, թե ում, -պարզ չէ՞. մետաղյա շրջանակը փակել է լույսի սկզբնաղբյուրի գլուխն ու այն ստիպված միայն ներքև է ուղղում ճառագայթները: Մի՞թե չես տեսնում` ցանկանում է ազատ տարածվել` ողջ շրջանակով, չի ցանկանում, որ ինչ-որ բութ ու կոպիտ մետաղ (այն հղկված ու գեղեցիկ նախշերով պատված էր) խանգարի իր լուսային ալիքների տարածմանը: – Զարմանում եմ` ինչի՞ ես նկատում այդ չնչին երևույթներն ու խորանում դրանց մեջ, մի՞թե ավելի լավ չէ ուղղակի քայլել` լսելով սիրելի երաժշտությունը: – Մինչ քեզ բացատրեմ` ինչի, օրս, պահս ու նկատելու կարողությունս կկորցնեմ ու նորից կսկսեմ անհիմն վատնել ժամանակը: Ինչի՞ ես խանգարում ինձ. թող տեսնեմ գեղեցիկը, զննեմ այն, հասկանամ անլիարժեքության պատճառը` խոչնդոտող ու խանգարող ինչերը: Գնա՛, պետք չէ խանգարել: Երբ հայացքս հեռացրի լույսից ու շրջվեցի ` ոչ ոք չկար: Մի՞թե այսքան ժամանակ ինքս ինձ հետ էի խոսում: Ճիշտն ասած անհանգստացա` միստիկայի ժանրից էր թվում կատարվածը: – Պետք չէ անհանգստանալ, – նորից լսվեց այն շատ ծանոթ ձայնը, – ոմանք երազում են իրենց կողքին ունենալ մեկին, ով կապրեցնի, սակայն բոլորն են երազում, որ այդ մեկը լինի հենց իրենց մեջ: Հիմա բախտդ բերե՞լ է, թե՞, ուղղակի, օր օրի հոգեբուժարանի ապրանք ես դառնում… – Ի՞նչ, իսկ ո՞վ ես դու, որտե՞ղ ես հիմա… Փշաքաղված էի. մազարմատներիս ` մաշկին մոտ հատվածները, հրաբխի պես ժայթքեցին ու որպես հետևանք մի քանի վայրկյանով բլրակների նման բարձրացան: Շնչում եմ` մոռանալով, որ շնչել եմ, հիշելուն պես` արտաշնչում եմ: Այնտեղ, որտեղ ես էի ձայն չկար, ասեմ ավելին` ոչ մի ֆիզիոլոգիական էակ չկար: Արդեն սկսում էի մտածել, թե ուղղակի թվացել է. երևի շատ էի տարվել մանրուքներով ու ձայներ էի լսում: Խորը շունչ քաշեցի` փորձելով շեղվել լույսից ու շարունակել քայլել: Մի քանի քայլ ու հայտնվեցիր… Նայում էի քեզ` միանգամից մի քանի բան մտածելով. ա. ձայնը նման չէ ձայնիդ

      բ. ինչի՞դ էր պետք թաքնվելը

      գ. ինչպե՞ս կարողացար թաքնվել ու նորից այդքան արագ հայտնվել…

      Մինչ փորձում էի հարցերս դասավորել ու մոտեցնել թիրախին` ահաբեկող ձայնով հարցրեցիր. – Է հա ինչի՞ այդպես վարվեցիր… – Ինչպե՞ս վարվեցի, – ինձ հիմարի տեղ դնելով ու հարցին պատասխան փնտրելու համար մի քանի ավել րոպե շահելով` պատասխանեցի, – ի՞նչ եմ արել որ: – Լսի'ր, հասկանում եմ` նրա հետ էի, հասկանում եմ նաև, որ երկար չենք տեսնվել, որ մտածել ես, թե չեմ ճանաչի ու ետևիցդ չեմ գա, բայց միթե՞ չարժեր գոնե կեղծ ժպտալ ու բարևել, միթե՞ այդքան ցավեցրել եմ քեզ… – Ի՞նչ ես բերանդ բաց կանգնել, արագ սթափվի'ր, – դու դեռ շարունակում էիր ինքդ քեզ արդարացնել ու մեկը մյուսից բխող հարցեր տալ` առանց պատասխաններին սպասելու, երբ նորից լսեցի այն ձայնը, որը քոնին նման չէր, բայց կասկածելի շատ հարազատ էր, – սթափվի՛ր, գրկի՛ր նրան ու թեկուզ կեղծ, բայց ժպիտով ցույց տուր, որ շատ ուրախ ես նրան տեսնել: Մի ստիպիր ինձ մտածել, որ, իսկապես, հոգեբուժարանի ապրանք ես… դե՛, քեզ տեսնեմ… – Ինչպե՞ս թե կեղծ ժպտամ, ձևական գրկեմ կամ սրիկայաբար խոսակցությունն այլ ուղղությամբ տանեմ… Այդպես էլ չասացիր` ո՞վ ես, ինչի՞ եմ քեզ լսում, բայց չեմ տեսնում: Անհետացա՞ր, չփորձվե՛ս նորից հայտնվել, – բարձրաձայն