ԿԱՐՄԻՐ. Արթուր Տիրացույան. Читать онлайн. Newlib. NEWLIB.NET

Автор: Արթուր Տիրացույան
Издательство: Издательские решения
Серия:
Жанр произведения: Эротическая литература
Год издания: 0
isbn: 9785449832726
Скачать книгу
Հարմարվել էի` ինձ խելագար չէի համարում, սկսել էի զգալ նրա անգոյ գոյությունը: Քայլում էինք խոսելով, վիճելով ու պահն եկած ժամանակ ծիծաղելով: Քայլում էինք դեպ տուն` քավարան, բնազդարան, չգիտակցված կրքերի բավարարան: Աչքերս բացելուն պես` թվաց, թե ոչինչ էլ չի թվում: Դու սպառված ոլորվել էիր սավանիս` մուգ սպիտակ, ձգվածքին ու ագահաբար կլանում էիր, հենց նույն սավանից անջատված, փոշեհատիկները: Նրանց թվում էր` արդեն ազատվել են գործվածքի ճաղերից ու կարող են ազատ սավառնել օդում: Զգում էի մոլեկուլներիդ բաբախը` միախառնված հանգստության, պատրանքի, սթրեսի, բավարարվածության, վախի, երջանկության ու նմանատիպ անիմաստ ու անպետք շատ երևույթների նոտաների հետ: Հարցրեք ինձ` ինչպե՞ս թե անիմաստ, մարդկանց կյանքն առանց դրանց կյանք չէ, առանց դրանք զգալու` մարդն անիմաստ է ապրում` գոյատևում է, իսկ ես հստակ կպատասխանեմ հարցին` դուք ճիշտ կլինեք այն դեպքում, երբ մարդիկ սկսեն վայելել այդ երևույթները` բացեիբաց արտահայտելով դրանք, հակառակ դեպքում` անիմաստ է դառնում անգամ իմաստավորը: Ձեռքս մոտենում էր մարմնիդ բաբախին` ցանկանալով վերացնել անիմաստը, որը միայն խանգարում էր պատրանքի իրականացմանը: Արդեն զգում եմ տաք մարմինդ` հազարավոր նյութերով` քրտինքով շաղախված, զգում եմ բույրդ` օծանելիքի, իմ, քո, օդի, փոշու, սենյակի, բակի, աշխարհի, տիեզերքի ու անգամ անհայտ, բայց ինձ համար հայտնի անսահմանության յուրահատուկ խառնուրդը: Երբ փորձեցի անցնել հստակ գործողությունների, հասկացա, որ չկար անգամ այն, ինչն ինձ թվում էր, որ չի թվում…

      Հիմա արթուն եմ. դու ուղղակի փռված ես կողքս, շնչում ես ինչպես միշտ հասարակ` ներշնչել, արտաշնչել: Զգում եմ սրտիդ զարկերը` հավասար ու հավասարազոր: Չկա ոչ մի արտառոց բան: Սա է կյանքն` ավտոմատ գործողությունների շարան, միթե՞ անիմաստ ու գունազուրկ չէ այն, ինչն արդեն վաղուց ծրագրված ու պարտադրված է` պետք է շեղվել շարանից ու արկածներ փնտրել… Ձեռքս վրադ է` սահում է քրտնած մարմնիդ վրայով: Քո բույրն արդեն խեղդում է: Ուզում եմ բացել պատուհանը, որ թոքերս մի կում թարմ օդ ներարկեմ ու գոռամ, գոռամ, որ թվացյալը չթվա: Մոտենում եմ պատուհանին ու բացում…

      Վե'րջ, հիմա, հաստա'տ, արթուն եմ. սենյակում մենակ եմ: Օդը շատ ծանր է` արբած ծխախոտի, ալկոհոլի ու արտաշնչած ածխածնի բույրերով: Դու չկաս` մենակ եմ… Չկա մարմինդ, բույրդ, շունչդ: Պապանձվել եմ, պապանձվել ինչպես, ներհրման ժամանակ պատահաբար սեղմված, հեշտոցը. երբ ցանկանում ես հաճույք ստանալ, հասնել հեշտանքի, բայց գիտակցում ես անելանելի դրությունը, չես հասկանում` լարվածությունի՞ց է, թե՞ ուղղակի ֆիզիոլոգիական անհասկանալի իրավիճակ է…

      Արդեն տասը րոպե անիմաստ նայում եմ պատուհանից: Կոնկրետ օբյեկտ չէր նշմարվում, որին ֆիքսված կարող էի լինել`

      նայում էի նայելու համար: Եվս մի քանի րոպե ու աչքերիս առաջ եկավ այն օրը, երբ. Հնչեց մեղեդին` թեթևասահ ու կլանող, նրա ամեն տակտից քո մկանների մանրաթելերը ձգվում ու թուլանում էին, թվում էր ` հենց մարմինդ էր այդ մեղեդին հյուսում: Ձեռքդ` իրեն հատուկ թեթևությամբ, սկսեց բարձրանալ` մատներիդ ստիպելով ներքաշվել խաղի մեջ: Թվում էր` օդը շատ ծանր է ձեռքիդ համար, բայց, հակառակ դրան, այն բարձրանում էր` պատռելով օդի աներևույթ շերտերը: Սենյակի փոշեհատիկները արյան փոխանակ գլորվում էին ձեռքովդ ու միաձուլվում անուշաբույր ու վառվող քրտինքին: Այդ քրտնափոշեխառը