ՆԱԽԱԲԱՆ
Հավատում եմ, որ յուրաքանչյուրիս մեջ կա այն, ինչն անհրաժեշտ է լիաթոք ապրելու համար` զգայունակությունը…
Պետք է զգալ ամեն ինչ, ամեն մեկին ու երևույթ` չանտեսելով ամենաչնչին պահերը: Չ՞է որ կյանքում ամեն բան հիմնված է աննկատելի ու հասարակ թվացող ինչերի, մեկերի ու երևույթների վրա: Պետք է զգալ երկրագնդի պտտվելը, արևի կատարած ամեն ռեակցիան, անսահման տիեզերքի բազմատիպ էներգիաների ներգործությունը, պետք է զգալ մարդկանց` ինքներս մեզ, այդ բազմաբևեռ ազդեցությունների տիրույթում ու առանց դրանց…
Վայելեք կյանքը մինչև վերջ` չվնասելով մյուսներին…
Ա
Բախտավոր եմ, որ բախտ չունեմ…
Բ
Մեկ սենյակ, մեկ մահճակալ ու մահճակալի վերևում մեկ լույս` վառ ու լավ լուսավորող: Չորս անկյուն, որից երկուսում շունչ կա:
– Դու պետք է միայն նայես ինձ` ուրիշ ոչինչ, – լսվեց կնոջ ձայնը:
Տղան, խորը հոգոց հանելով, շրջվեց: Գիտեր իր մերկ լինելու մասին, բայց կասկածում էր կնոջ մերկությանը: Նայում էր ագահաբար ու զարմացած:
– Նայելս քեզ ի՞նչ է տալու:
– Ոչինչ, ուղղակի նայիր ինձ, նկատիր այն, ինչը թաքցնում եմ բոլորից, ինչը դոգմատիկ փակ է բոլորի համար:
– Բայց դա անհեթեթություն է` բարոյական ոչ մի կաղապարում չտեղավորվող արարք:
– Լսի՛ր, ես մեկնաբանությունների կարիք չունեմ, – ասաց կինը` շարունակելով, – վճարել եմ, հետևաբար, իրավունք ունեմ պահանջել այն, ինչ ինձ է անհրաճեշտ, այնպես որ պետք չեն ավելորդ մեկնաբանություններ, կարծիքներ ու հարցեր:
Տղան լռեց` իրեն ստոր ու ենթարկյալ ստրուկ զգալով: Լռեց, բայց դեռ բացատրությունների կարիք ուներ: Այո, նրան վճարել էին, բայց այլ բանի համար, նրա մտքով անգամ չեր անցնի, որ պետք է մերկ սավանի նման ուղղակի հետևեր կնոջ արարքներին:
– Իսկ ընթացքում հնարավո՞ր են շեղումներ քո պլանավորածից, – բանտարկված ու բոլոր իրավունքներից զրկված` դժգոհության նման հարցրեց տղան:
– Լռի՛ր, կլինի այն, ինչ կլինի:
Այս խոսքերն արտաբերելով` նա մոտեցավ լավ լուսավորված անկողնուն` մերթընդմերթ վերից վար շոյելով ուսերը, կրծքերը, իրանն ու մի խուրց մազերի մեջ թաքնված կարևորին…
– Ուրեմն դու վճարել ես միայն նայելո՞ւ համար:
– Այո, ճիշտ ես` միայն նայելու, բայց ոչ ոք չի արգելում հուսալ:
Տղան կարծում էր` ոչինչ չգիտի, բայց ներքուստ լավ էր հասկանում, թե ինչի համար է եկել ու ինչ կարող է լինել: Կինը հանդարտ պառկեց ու քարացավ:
– Իսկապես, չեմ հասկանում, թե ինչի՞ համար է այս մարդամեջ մերկացումը: Կանանց մեղավորի թուլությունը կա՛մ զզվանք է առաջացնում, կա՛մ էլ դաժանություն, հետևաբար, դու կախված ես կա՛մ առաջինից, կա՛մ երկրորդից:
– Մենք ինչի՞ց պետք է ավելի շատ զգուշանանք` չլինելիությունի՞ց, թե՞ դաժանությունից: Առաջարկի ու պահանջարկի միջև անսահմանություն կա, առաջարկի ու շինվելու միջև` նույնպես, դրան անվանում ենք հիասթափություն, իսկ հիասթափությունից հետո ոչինչ չկա, դա ուղղակի սեռական ակտի տեսանելիությունն է, այլ ոչ թե կարողության շտապելիությունը:
– Քո խոսքերն ուղղակի խղճուկ մեղադրանքներ են:
Այսքանն ասելով տղան մոտեցավ մերկությանն ու ծակող հայացքով սկսեց ուսումնասիրել սեթևեթ մարմինը:
– Միգուցե պետք էր մաքրե՞լ թևատակերս, – հարցրեց տղային:
– Ինչքան ցանկանում եք մաքրեք, ասեմ ավելին` որտե՛ղ ցանկանում եք, մեկ է այն երևալու է, դրանով դուք չեք կարող թաքցնել ձեր տատանողականությունը, հակառակը` ավելի շատ եք հաստատում ձեր ժամանակավոր լինելը, քանի որ ամեն մաքրումից, մաշկի տակ թաքնված, արմատները սկսում են ուռչել` ասես ցանկանալով շեշտել իրենց գոյությունը:
– Ուրեմն ոչինչ չե՞նք կարող փոխել կամ թաքցնել:
– Ո՛չ, իհարկե, հենց այդ արմատային խորությունից` կանացի խորությունից էլ նշմարվում են ձեզ սիրողներն ու չսիրողները, – պատասխանեց տղան:
– Շատ ես խորանում, միգուցե բա՞ց թողնես մեզ սիրողների կամ չսիրողների հարցն ու անցնես քո անմիջական պարտականությանը` նայելուն, – ասաց կինն ու, ոտքերը ողջ երկայնքով չռելով, թեթևակի ժպիտը դեմքին շարունակեց, – այն բաժակում ջուր կա, կարող ես խմել` մտքիդ ու մարմնիդ հանգստություն տալու համար:
Մի քանի վայրկյան հայացքը քարացած պահելով` մոտեցավ երկաթե պահարանին, վերցրեց բաժակն ու մեկ շնչով խմեց ողջ պարունակությունը` առանց մտածելու, թե ինչ էր խմում: Նորից մոտեցավ կնոջն ու ասաց.
– Ինձ թվում է սկսում եմ հասկանալ այն, ինչը գիտեի, բայց չէի ցանկանում ընկալել. կանացի մարմինը տանջանքների է ուղղորդում և չի լինում ավելին, իսկ մենք` տղամարդիկ տանջվելով սկսում ենք ձգտել հետո նաև չարանալ աննկատելիի պատճառով:
– Գիշերն անցնում է, իսկ դու դեռ ոչինչ չիմացար կնոջ մասին` քո բացահայտածն անբացատրելի անգոյ է:
Տղան սկսում էր կասկածել բաժակի պարունակությանը: Միտքը կամաց մթագնում էր: Նստեց ու, մի քիչ վախեցած, հարցրեց.
– Ի՞նչ էր բաժակում:
– Բոլորդ էլ նույնն եք, երբ մի թեթև անհասկանալի ու ձեզ համար անհայտ երևույթի եք հանդիպում, սկսում եք խառնվել ու չգիտակցված պանիկայի մեջ հարցեր ուղղել: Թե կարող ես` դիմակայիր:
– Չեմ հասկանում, բաժակում ալկոհո՞լ էր, – տարակուսած հարցրեց տղան, – իսկ դու գիտե՞ս` ինչի՞ են մարդիք խմում, երբ հավաքվում են, ասեմ, իրար ասելու բան չունենալու