Անցյալից. Գրիգորի Բաբախանյան (Լեո). Читать онлайн. Newlib. NEWLIB.NET

Автор: Գրիգորի Բաբախանյան (Լեո)
Издательство: Автор
Серия:
Жанр произведения: История
Год издания: 0
isbn: 9781772467406
Скачать книгу
հեռագրավաճառների վրա, երբեմն նույնիսկ խփում էին եւ հրամայում լռել. բայց մի քիչ հեռու լրագրավաճառների վրա թափվում էր հետաքրքրվողների մի ամբողջ բազմություն, եւ լրագրերի կույտերը մի ակնթարթում անցնում էին գնողներին, որոնք երկար շարքերով նստոտում էին նստարանների վրա եւ խորասուզվում ընթերցանության մեջ։ Բավականություն, նույնիսկ ուրախություն, ահա՛ ինչ կարելի էր կարդալ այդ ընթերցող հասարակության դեմքերին։ Օտարացի հանգամանք։ Կարծեք թե մի թշնամի երկրում էինք։

      Բայց մի՞թե կարելի է ասել, թե միմիայն հայերն էին հրճվողները։ Ո՛չ, այսպիսի բան երբեք չի կարելի ասել։ Հայերը հրճվողներից մեկն էին, ուրիշ ոչինչ։ Իսկ հրճվողները բոլոր այն տարրերն էին` առանց լեզվի, սեռի, հասարակական դիրքի եւ քաղաքական դավանության խտրության, որոնք դժգոհ էին ցարիզմից, համարում էին նրան չարիք եւ դժբախտություն ժողովրդի բարօրության տեսակետից։

      Եվ ուրախացնողը միայն ճապոնական զենքը չէր։ Ես շատ լավ եմ հիշում, թե կուրորտային հասարակությունն ինչպիսի պայծառ եւ զվարթ ժպիտներով ընդունեց մի ամառային սիրուն առավոտ Պլեւեի սպանության լուրը։ Մի կատարյալ տոնական տրամադրության մեջ էին ինտելիգենտ շրջանները, բայց այդ տրամադրությունը տխուր արտահայտություն զգեցավ, երբ միեւնույն օրը հեռագիրը գուժեց, թե վախճանվել է Անտոն Չեխովը` ռուսական մթնշաղի այդ մեծաքանքար երգիչը։

      Պլեւեն իր հետ տանում էր ռուսական միապետության վերջին հենարանը։ Ցարիզմը ջախջախվում էր։ Աշնանը եկավ Սվյատոպոլկ-Միրսկին151, որ թեեւ ժանդարմների շեֆ էր, բայց ռեժիմի մեջ բերեց մի բարեփոխություն, որ պաշտոնականի152 շողոքորթներն անվանեցին «գարուն»։ Մամուլն ուրանում153 էր, համեմատական հովեր էին փչում, բանվորական զանգվածները սկսեցին հզոր շարժումներ։ Այդ շարժումները ծայր առան նաեւ կովկասյան իրականության մեջ` Բաքվում։ 1905-ի հունվարի 9-ի արյունոտ օրը Պետերբուրգում` զայրույթի եւ վրեժի հրային ալիքներ տարածեցին ամեն տեղ, եւ Կովկասի ժողովուրդներն աշխատանքի, պրոլետարական համերաշխության զգացմունքներով միացած` պատրաստվեցին դուրս գալ տիրողների եւ կեղեքիչների դեմ։ Մինչ այդ հալածական միացման նոր սկզբունքներն արդեն բացորոշ արտահայտվում էին բանվորական գործադուլների եւ ցույցերի մեջ։

      Տեսնում էր այդ բանը ռուսական բյուրոկրատիան եւ շտապում բաժանումներով ջլատել, իր համար անվնաս դարձնել ուռճացող շարժումը։ Դրա համար նա վերանորոգեց իր պատերազմը հայերի դեմ, որ առժամանակ կանգնեցրել էր ճապոնական պատերազմը։ Գոլիցինը գործի մեջ չէր, բայց ինքը` գործը, լավ սարքված էր։ Ցարիզմն իր զորքերը չէր ուղարկում հայերի դեմ, այլ բարձրացնում էր թուրք անգիտակից ժողովրդին, դրդում էր հարձակվել հայերի վրա, կոտորել նրանց, թալանել նրանց գույքը։ Այս դրդումը միանգամայն վկայված է շատ թուրքերի բերանով։ Հաստատված է նույնպես, որ ինքը` կառավարությունն էր զենք բաժանում թուրքերին։ 1905-ի փետրվարին սկսվեցին, այսպես անվանված, հայ-թուրքական ընդհարումները։ Բայց ավելի ճիշտ կլիներ անվանել հայ-թուրքական պատերազմը. մի պատերազմ, որ տարի ու կեսից ավելի տեւեց եւ արյունով ու ավերակներով լցրեց Արեւելյան Անդրկովկասի այն բոլոր տեղերը, ուր հայ ու թուրք միասին էին ապրում։ Հանկարծ, միանգամայն անսպասելիորեն առաջ եկավ ու անշարժորեն հաստատվեց այդ դրությունը։

      Թուրքերը


<p>151</p>

Սվյատոպոլկ-Միրսկի Պյոտր Դմիտրիեւիչ (1857-1914) – Ռուս գեներալ, նահանգապետ, 1904թ. օգոստոսից (Պլեւեի սպանությունից հետո) մինչեւ 1905թ. հունվարի 18-ը՝ ՆԳ նախարար, մեղմացրել է ռեժիմը, մասնակի համաներում է իրականացրել, ծրագրել է ռեֆորմների փաթեթ, սակայն Արյունոտ կիրակիից հետո (1905թ. հունվարի 9) հրաժարական է տվել։

<p>152</p>

Նկատի ունի պաշտոնական մամուլը։

<p>153</p>

«Ուրանալ» – ի իմաստն այստեղ անհասկանալի է, թերեւս պետք է լինի «ավելի ազատ էր դառնում», «ուրախանում էր», «ուժեղանում էր» կամ նման մի այլ բան։