Անցյալից. Գրիգորի Բաբախանյան (Լեո). Читать онлайн. Newlib. NEWLIB.NET

Автор: Գրիգորի Բաբախանյան (Լեո)
Издательство: Автор
Серия:
Жанр произведения: История
Год издания: 0
isbn: 9781772467406
Скачать книгу
էի նրանց անուշ վարվեցողությամբ ու մտերմական սրտաբացությամբ։ Միքայելյանը մի տիպիկ ռուս նարոդնիկ էր, իսկ Զավարյանի մասին ասում էին, թե սա նույնպես մի ամուր հեղափոխական խառնվածք է, բայց կոսմոպոլիտական լայն հայացքներով, եւ նոր սովորում է դառնալ հայ հայրենասեր, նույնիսկ ազգայնական87։

      Մեր խոսակցությունը միայն Դաշնակցության շուրջն էր պտտվում։ Երկու սրտակիցները, իրենց անփոփոխ սիրուն ժպիտներով զարդարված, ինձ պատմեցին, որ Դաշնակցությունն արդեն վերջնականորեն կազմակերպված է, որ այդ տարի իրենք ունեցել են ընդհանուր ժողով, որն ընդունել եւ հաստատել է կուսակցության ծրագիրը։ Ամեն խոսքից երեւում էր, որ իմ առջեւ կանգնած երկու ընկերներն էին կազմակերպության հոգին։ Նրանք ինձ բացատրեցին, թե ինչ ուղղությամբ է այժմ գործում Դաշնակցությունը։ Պատրաստվում էին խմբեր՝ Թուրքահայաստան ուղարկելու համար, ձեռք էին բերվում զենքեր եւ պայթուցիկ նյութեր։ Գլխավոր հենակետ ընտրված էր Պարսկաստանը, ուր արդեն պատրաստություններ էին տեսնվում զինանոցներ եւ հայդուկային կայաններ կազմակերպելու համար։ Մի խոսքով, երկուսի պատմելով` գործունեությունը եռում էր։ Սակայն զգացվում էր դրամական միջոցների պակասություն։ Շուշիի կոմիտեն ամենաթույլերից մեկն էր, վերջին ժամանակները համարյա բոլորովին գոյության նշաններ ցույց չէր տալիս եւ հարաբերություններ չէր պահպանում կենտրոնի հետ։ Այդ պատճառով Միքայելանն ու Զավարյանն ինձ խնդրեցին, որ Շուշի վերադառնալուց հետո աշխատեմ նորից կենդանացնել կոմիտեն, եւ տվեցին ինձ նորահաստատ ծրագիրը։ Ես խոստացա անել ինչ որ հնարավոր է, եւ մենք իրարից բաժանվեցինք իբրեւ վաղեմի բարեկամներ։

      Թեյի վրա խոսք բացվեց Արծրունու հաջորդի ընտրության մասին։ Թեր եւ դեմ խոսակցությունները ցույց տվին, որ սա մի պարապ հարց է, եւ այն լուծել մի այսպիսի պատահական ժողովում անկարելի է։ Ավելի լավ համարվեց` թողնել, որ ինքը՝ ժամանակը լուծի, թե ով կլինի երիտասարդության հոսանքի ղեկավարը։ Եվ սա միանգամայն արդարացի էր։ Ժամանակը խոր բաժանումներ պիտի մտցներ երիտասարդության մեջ, որ այսպիսով մի առաջնորդ չպիտի ունենար, այլ մի քանի։

      Եվ այսպես, Դաշնակցությունը երկու տարուց դուրս էր գալիս գրեթե կիսակենդան դրությունից, կազմակերպչական թափ էր ստանում 1892-ին։ Այնպես որ, նրա հիմնադրումը, իսկապես, այս թվականից պետք է հաշվել։ Նա արդեն ուներ իր որոշ եւ պարզ գաղափարախոսությունը, հայտնում էր, թե ինչ նպատակ ուներ եւ ինչ միջոցներով էր ուզում իրագործել այդ նպատակը։

      Եվ առաջին իսկ վայրկյանից երեւան էր գալիս մի շատ պարզ հանգամանք։ Այն, որ Դաշնակցությունը, հանդես գալով մեծամեծ խոսքուզրույցով, ճառերով, պատրաստություններով, իսկապես ոչինչ նոր բան չէր մտցնում այն գործի մեջ, որ իր համար նպատակ էր ընտրել, այն է` թուրքահայերի ազատագրության մեջ։ Սա մի անկախ ծրագիր չէր, այլ գրեթե լոկ կրկնություն հնչակյան ծրագրի։ Նույն հայդուկային կռիվը, գործողության նույն դավադրական եղանակը` տեռորը, նույն եվրոպապաշտության ֆետիշիզմը։ Դաշնակցությունը չէր գալիս ազատագրական շարժմանը նոր կերպարանք տալու, նոր ուղիներ չէր գծում ու հարթում, այլ պարզապես ուզում էր նստել հնչակականության տեղը եւ գործել նրա նման։ Այդպես էլ եղավ։ Հենց այս միանմանությունն էր, թվում է ինձ, որ այնքան կատաղի էր դարձնում մրցությունն այս


<p>87</p>

Դաշնակցության հոգեւոր հայրերը համարվող (Քրիստափոր Միքայելյան, Սիմոն Զավարյան եւ Ռոստոմ) անձանցից Սիմոն Զավարյանը միակն էր, որ նախնական կրթությամբ (Լոռի, գյուղ Այգեհատ) հայկական միջավայրից էր, իսկ մյուսների՝ հայ իրականությունից որոշակիորեն կտրված լինելուն իրենց հուշագրություններում անդրադարձել են ժամանակի բազմաթիվ հայ մտավորականներ։