Անցյալից. Գրիգորի Բաբախանյան (Լեո). Читать онлайн. Newlib. NEWLIB.NET

Автор: Գրիգորի Բաբախանյան (Լեո)
Издательство: Автор
Серия:
Жанр произведения: История
Год издания: 0
isbn: 9781772467406
Скачать книгу
այն դեպքում, եթե Եվրոպան, իսկապես, իր պաշտպանության տակ առած լիներ Հայաստանը։ Բայց այդպիսի բան չկար, ու կռիվը ներկայանում էր իբրեւ մենամարտ հայ ժողովրդի եւ Աբդուլ-Համիդի միջեւ։ Եվ պիտի հաղթեր Աբդուլ-Համիդը` իբրեւ անհամեմատ ուժեղ կողմ։

      Գում-Գափուի դեպքը սուլթանը լավ պատրվակ դարձրեց կառավարական սպիտակ տեռոր տարածելու համար հայ ժողովրդի վրա։ Հարյուրավոր մարդիկ նետվեցին բանտերի մեջ` մատնվելով սարսափների եւ լուռ մահվան։ Թուրքական դատարանները մահվան դատավճիռներ արձակեցին, 10 տարով բանտարկություն, աքսոր նշանակեցին քաղաքական հանցավորների համար։ Այս դեռ Կ.Պոլսում, ուր եվրոպացիներ կային, մեծ պետությունների դեսպաններն էին նստում, որոնց ներկայությունը որոշ չափով զսպում էր Համիդին եւ համիդականներին։ Իսկ գավառներում այդպիսի հանգամանք չկար, եւ կառավարության ահաբեկիչ կամայականություններին վերջ ու սահման չկար։ Անգլիական «Կապույտ գրքերը», սակավաթիվ եվրոպացի ճանապարհորդների նկարագրությունները լի են քստմնելի փաստերով, որոնք անհավատալի են դարձնում, թե այդպիսի պայմանների մեջ կարող է ապրել մարդկային որեւէ համայնք։

      Հնչակյան կուսակցությունը կառավարական տեռորին պատասխանում էր կարմիր տեռորով, որի թատերաբեմն էր հանդիսանում գլխավորապես Կ.Պոլիսը։ Սպանվում էին հայ մատնիչները, հայ լրտեսները, որոնց թվում գտնվում էին եւ հայ հոգեւորականներ, սպանվում էին նաեւ էֆենդիական դասին պատկանող այնպիսի անհատներ, որոնք նկատվում էին իբրեւ հայկական հեղափոխության թշնամիներ։

      Գում-Գափուի ցույցի մի ծանր հետեւանքն էլ այն էր, որ հայ ժողովրդի գլխին մի երկրորդ բռնակալ Աբդուլ-Համիդ էլ էր նստում։ Դա Աշըգյան պատրիարքն էր։ Ցույցի հետեւանքով նա հրաժարվեց պատրիարքությունից։ Բայց Աբդուլ-Համիդը հետ դարձրեց այդ հրաժարականը, Աշըգյանին իր ձեռքն առավ եւ դարձրեց իր ամենահավատարիմ եւ կամակատար գործակալը` հայ հեղափոխության դեմ կռվելու համար։ Աշըգյանը տեսնում էր, որ ոչ մի ուժ չկա սուլթանի դեմ հանդիման կանգնած, ուստի կատարելապես նրան էր նվիրվում, նրա «գթության» վրա հույս դնում եւ ամեն ջանք գործ էր դնում իր ժողովրդին եւս պատվաստել այդ ուղղությունը, դարձնել այն ազգային քաղաքականություն, դաստիարակել հասարակությունն այն հասկացողության մեջ, թե հայ հեղափոխականները ցնորամիտ երեխաներ են, օտարների գործիք։ Բայց այդպիսի մի խոշոր հեղաշրջում հասարակության հասկացողությունների մեջ չէր կարող կատարել մի անժողովրդական կղերական` լոկ պատրիարքական իշխանությունն ունենալով իբրեւ պրոպագանդայի հիմնավորության առհավատչյա։ Նրան չէին հավատում, նրան համարում էին հայ ժողովրդի իրավունքները Թուրքիային վաճառող դավաճան։ Գուցե նրա քարոզած քաղաքականությանը փոքրիշատե հեղինակություն տար Աբդուլ-Համիդը, եթե նա լիներ մի հասկացող կառավարիչ եւ ոչ թե մի ճիվաղ բռնակալ։ Աշըգյանի խոսքին նա կարող էր հեղինակություն տալ իր զիջումներով։ Բայց նա զիջումներ չէր ճանաչում, եւ մինչ Աշըգյանն իր կոնդակների ու ճառերի մեջ մինչեւ երկինք էր բարձրացնում սուլթանի մարդասիրությունը, հպատակասիրությունը եւ նույնիսկ հայասիրությունը, Աբդուլ-Համիդը արգելեց նույնիսկ հայերի Ազգային սահմանադրությունը72` երեսուն տարվա մի հիմնարկություն, որ տեղի թե անտեղի հայ ժողովրդի սիրո եւ պարծանքի


<p>72</p>

Խոսքը 1860թ. ընդունված եւ 1863-ին սուլթանի կողմից փոփոխություններով հաստատված արեւմտահայերի Ազգային սահմանադրության մասին է, որ 1896-ին արգելվել է՝ կրկին գործել սկսելով 1908-ից։ Այն բավականին առաջադիմական մոտեցմամբ կարգավորում էր ներհայկական հարցերը, ինչպես նաեւ հարաբերությունները պետության հետ։ Իրականում հաստատվել է որպես «Հայ ազգի կանոնադրություն»։