Սերը Յուպիտերի վրա. Գայանե Մխոյան. Читать онлайн. Newlib. NEWLIB.NET

Автор: Գայանե Մխոյան
Издательство: ЛитРес: Самиздат
Серия:
Жанр произведения: Современные любовные романы
Год издания: 2021
isbn:
Скачать книгу
հրելով նախատեցի ես:

      –Քեզ դրանք պետք չեն, ինձ մոտ արի:

      Տաք լոգանքը ամբողջովին թմրեցրել էր նյարդերս ու գիտակցությունս.ես ուժ չունեմ նրա նրբություններին դիմադրելու: Թաց մազերս թափվել են Պարոնի ուսերին, իսկ մարմինս իր բոլոր բջիջներով նրա մարմնին է կպել: Ինձ դուր եկավ տաք լոգանքը, բայց նրա տաք ձեռքերն ինձ դուր են գալիս ավելի…

      –Չենք գնում քաղաքով շրջելու?-ժպտացի ես:

      –Գնալու ենք, բայց մի քիչ հետո:

      –Իսկ հիմա ինչ ենք անելու?

      –Իսկ դու ինչ կուզեիր?

      –Շորերս հագնել,-խնդացի ես,-չէ, խաբեցի. կուզեի անկողնում փափուկ ծածկոցի մեջ փաթաթվել ու Ձեր պատրաստած սուրճից ըմպել:

      –Բայց ես համեղ չեմ պատրաստում,-հառաչեց նա:

      –Գիտեմ, բայց, այնուամենայնիվ, ուզում եմ փորձել: Ինձ դուր է գալիս, երբ Դուք ինձ համար որևէ բան եք անում: Կապ չունի` ինչ: Այդ պահերին ես զգում եմ,որ սիրում եք ինձ:

      –Սպասիր հիմա կգամ:

      Մի քանի վայրկյանից նա վերադարձավ` մի ճերմակ սրբիչ ուսին գցած ու ինձ մեջը փաթաթելով`գրկած ննջարան տարավ:

      Ես անկողին մտա ու սուզվեցի տաք ծածկոցի մեջ: Պարոնը պառկեց կողքիս ու գրկեց ինձ: Նրա մեջ ոչինչ չի փոխվել`նույն խոշոր բիբերը, գեղեցիկ թարթիչներն ու կրակոտ հայացքը: Ձգվում է մարմինս այդ հայացքից: Ես ամաչում եմ…կամ միգուցե շփոթվում նրա հետ մենակությունից: Ամենայն հավանականությամբ ամաչում եմ, որովհետև գիտակցում եմ, թե ինչ է մտածում: Ինձ թվում է`նա հասկանում է, որ ուզում եմ իրեն, ու բոլոր ջանքերս գործի դրի, որպեսզի հնարավորինս անտարբեր ու սառը ձևանամ: Պարոնի աչքերը ժպտում են: Ես նյարդայնանում եմ այդ ժպիտից, որովհետև ինձ թվում է`դա ծաղր է: Ազատվել եմ ուզում նրանից ու փախչել ինչքան հնարավոր է հեռու:

      Հերթական անհանգիստ շարժումը… և Պարոնի ուժեղ բռունցքը պատահաբար այտիս դիպավ:

      –Այ,-դժգոհեցի ես:

      –Հո շատ չցավեց?-ժպտաց Պարոնն ու ինձ ուժգին դեպի իրեն քաշեց,-հիմա կհամբուրեմ`կանցնի:

      Նա դանդաղ խոնարհվեց դեպի ինձ ու կարմրավուն փարթամ շուրթերը հպեց իմին: Ես մարմնապես թուլացել եմ,հասկանում եմ, որ հիմարություն եմ անում ու վաղուց պիտի հրած լինեի անամոթին, բայց շարունակում եմ վայելել նրա համբույրները…իմ կյանքի առաջին համբույրները…ես առաջ երբեք չէի իմացել`ինչ է նշանակում զգալ սիրելի մարդու շուրթերի ջերմությունն ու ձեռքերի տաքությունը, չէի զգացել`ինչ է ասել թուլանալ հաճույքից ու չկարողանալ կառավարել ոչինչ…

      Երբ նրա շուրթերը հպվում են իմին, ես մոռանում եմ, որ պիտի անտարբեր լինեմ, մոռանում եմ հրել նրան, ամոթանք տալ կամ գոնե փախչել: Ես գիտեմ, որ պիտի փախչեմ, բայց չեմ կարողանում անգամ մի նյարդ շարժել: Գիտակցորեն դիմադրում եմ, բայց բնազդներս նրան ավելի են գրկիս մեջ սեղմում: Ես շոյում եմ այտերը, ուսերը, սահեցնում եմ ցուցամատս վերին շուրթի վրայով ու աչքերին նայում: Ինչքան սեր կա այդ հայացքի մեջ…

      –Գնամ սուրճ բերեմ, արի երեկոյան զբոսնելու գնանք, եղանակը քամոտ է,կարող է մրսես:

      Ես ինձ շատ լավ եմ զգում: Ինքս էլ զբոսնել չեմ ուզում: Պառկել եմ տաք ու փափուկ անկողնում ու պատկերացնում եմ,որ մի քանի րոպեից պիտի տաք սուրճ վայելեմ ու Պարոնին: Որոշել եմ,որ չեմ դիմադրելու նրա քնքշանքներին: Ինձ երանություն է պատճառում այն գիտակցությունը, որ շուտով համադրելու եմ աշխարհի ամենասիրելի, ամենատաք ու ամենասպասված հաճույքները` նրա սիրելի ձեռքերն