Սերը Յուպիտերի վրա. Գայանե Մխոյան. Читать онлайн. Newlib. NEWLIB.NET

Автор: Գայանե Մխոյան
Издательство: ЛитРес: Самиздат
Серия:
Жанр произведения: Современные любовные романы
Год издания: 2021
isbn:
Скачать книгу
սենյակ շտապեցի:

      Պարոնը իր տաք ափերով բռնեց ձեռքս ու դեպի իրեն քաշեց: Ես չդիմադրեցի ու փարվեցի նրան, բայց ներքուստ տխուր էի: Ինձ հալածում է այն միտքը, որ այս ամենը ժամանակավոր է: Չեմ կարողանում համակերպվել, որ երազանքներիս տղամարդը քնելու է ինձ հետ նույն անկողնում, բայց ոչ հետս․ կարողանալու եմ նայել, թե ինչպես է նա հանդարտ շնչում, բայց չեմ զգալու այդ շնչառությունը այտիս տակ, կարողանալու եմ առնել սենյակի մեջ տարածված նրա անուշ բույրը, բայց երբեք իրավունք չեմ ունենալու առնել այն նրա շուրթերից: Ես մի փոքր ետ քաշվեցի ու անտարբեր հայացքս Պարոնին հառեցի.

      –Իսկ վաղը կգտնվի ազատ համար?

      Հարցս նրան ավելի զարմացրեց, քան զգեստս հանելու խնդրանքը:

      –Իսկ քեզ տհաճ է ինձ հետ գիշերելը?

      –Չէ, ինչ եք ասում. ոչ տհաճ է, ոչ էլ` հաճելի: Պիտի գիշերազգեստ հագնեմ, չմտնեք սենյակ մի քանի րոպեով:

      Առանց պատասխանի սպասելու դեպի ննջարան գնացի:

      Ես վստահ էի, որ նա ինձ թաքուն դիտում է, ու դիտավորյալ այնպես փոխեցի հագուստս, որ մարմնիս ոչ մի հատված չերևա: Երբ պառկեցի քնելու, պատի կողմը շրջվեցի, որպեսզի խուսափեմ նրա հետ խոսակցությունից:

      Համարյա քնած էի, երբ հանկարծ մարմնիս վրա ինչ-որ անսովոր ջերմություն զգացի: Վախեցած շրջվեցի ու տեսա, որ Պարոնը հանգիստ տեղավորվել է մահճակալին ու շոյում է մարմնիս բաց մասերը: Ես հայացքս հառել եմ նրան, բայց փորձում եմ չտեսնել: Նա սովորականից ավելի գրավիչ է երևում: Զարմանալի է, բայց ինձ միշտ թվացել է, որ ես Պարոնին այլ կերպ եմ տեսնում, քան նա իրականում կա.տեսնում եմ սովորականից ավելի գեղեցիկ, առնական ու հմայիչ: Միթե հնարավոր է, որ նրա տարիքի տղամարդը այսքան ցանկալի լինի տասնյոթամյա աղջկա համար?Ես երբեք նրան այսքան գեղեցիկ չէի տեսել. միայն ջինսից տաբատով է, իսկ կրծքավանդակը բաց է: Նրա կազմվածքը այն է, ինչն ինձ ամենաշատն է գրավում: Դպրոցում շատ անգամ էի նայում նրա՝ կիպ վերնաշապիկի կամ բլուզի տակ ընդգծվող մկանուտ կրծքավանդակին, ու պատկերացնում, թե իրականում այն ինչպիսին է: Իսկ այժմ Պարոնը կիսամերկ դիմացս կանգնած է, բայց ես ինձ զայրացած եմ զգում:

      –Դուք Ձեր շորերը օդանավակայանում եք մոռացել?-կատակելով` խայթեցի ես:

      –Ոչ,-հանգիստ ժպտաց նա`սկսելով տաբատի կոճակներն արձակել:

      –Այս տեսքով եք անկողին մտնելու?

      –Միթե քեզ թվում է`չնկատեցի, թե ոնց էիր ուրախացել, որ միասին ենք գիշերելու?

      –Էլ ուրախ չեմ: Ինձ ավելի է ցավ պատճառում այն հանգամանքը,որ քնելու ենք նույն անկողնում, բայց մեր միջև ոչինչ լինել չի կարող:

      Ես ծածկեցի երեսս բարձով ու սկսեցի լաց լինել: Պարոնը հավաքեց իր սպիտակեղենն ու լուռ խոհանոց գնաց:

      Ժամը 22:30

      Երբ առավոտյան արթնացա, աչքերիս դժվարությամբ կարողացա հավատալ. անկողնուս մոտ դրված սեղանիկը լցված էր աշխարհի ամենասիրելի բաներով`նոր եփված սուրճով, քաղցրավենիքով ու տարատեսակ պաղպաղակներով:

      Ես աչքերս չռած նայում եմ`մտքում կարծես որոշելով, թե առաջինը որի հախից եմ գալու: Քիչ էր մնում հուզմունքից ճչայի, երբ հանկարծ սեղանի անկյունում վարդագույն մի ծաղկաման նկատեցի`սպիտակ խոշոր վարդերով լցված: Երեխայի պես քրքջալով` ձեռքս առա վարդի փունջն ու սկսեցի հոտոտել: Այդ վարդերին երկու բույր է ասես խառնված`մեկը վարդինն է, մյուսը`նվիրողինը: Այնքան էի տարվել ծաղիկներով, որ չէի նկատել, որ արդեն մի քանի րոպե է, ինչ