Սերը Յուպիտերի վրա. Գայանե Մխոյան. Читать онлайн. Newlib. NEWLIB.NET

Автор: Գայանե Մխոյան
Издательство: ЛитРес: Самиздат
Серия:
Жанр произведения: Современные любовные романы
Год издания: 2021
isbn:
Скачать книгу
մարտի 23

      Վեր թռա քնից: Պատուհանը բաց է, ու սառը քամին փչում է ուղիղ ճակատիս: Չեմ ուզում հավատալ, որ ամբողջը խաբկանք էր: Տեսածս` հասկացանք, զգացածս էլ էր երազ? Ամեն ինչի մեջ էլ կարելի է դրական բան գտնել, ու այս պատմության իրական չլինելու միակ լուսավոր կողմը երևի նա է, որ Պարոնն իրականության մեջ ամուսնացած չէ: Երևի: Այտերիս վրա դեռ զգում եմ նրա համբույրների ջերմությունը, իսկ ուսերիս`նրա մատների հպումները: Այնպիսի տպավորություն է, ասես երազս դեռ չի ավարտվել, իսկ Պարոնը ուր որ է կմտնի ներս, ու ամեն ինչ առաջվանը կլինի…

      Մտքերս ցրելու ու ժամանակ գլորելու համար որոշեցի հանգստացնող լոգանք ընդունել, բայց հազիվ էի հանվել,երբ մեջս վախ առաջացավ.իսկ ինչ, եթե լոգանքը մաքրի մարմնիցս Պարոնի բույրն ու համբույրները?

      Մի պահ ինձ թվաց` խելագարվել եմ. չէ որ տեսածս, զգացածս ու վերապրածս երազ էր, ինչպես կարող է մաքրվել ու ջնջվել մի բան, որը չի եղել?

      Բացեցի գոլ ջրի ծորակն ու փորձեցի խաղաղվել: Ես ինձ աշխարհի ամենադժբախտ մարդն եմ զգում…գիտեմ, որ առավոտյան դպրոց եմ մտնելու ու պարզվելու է, որ ես չեմ հաղթել մրցույթում: Խելագարվում եմ այն մտքից, որ Պարոնի հետ կարող է ինչ-որ գեղեցիկ աղջիկ ԱՄՆ մեկնել: Տհաճություն եմ զգում նրանից, որ երազս գոնե փոքր չափով չի իրականանալու: Թեկուզ տարբեր հյուրանոցներում գիշերեինք, միայն թե հնարավորություն ունենայի մի քանի օրով Պարոնի հետ հեռու փախչել, լինել երկրում, որտեղ մեզ ոչ ոք չի ճանաչում: Երբ հայտնվում ես մի տեղ, ուր ոչ մեկը քեզ չգիտի, սկսում ես ինքդ քեզ ավելի լավ ճանաչել, որովհետև հնարավորություն ես ունենում լինել այնպիսին, ինչպիսին լինելուց կվախենայիր քո սովորական միջավայրում: Երբ երկար ժամանակ գտնվում ես նույն մարդկանց շրջապատում, անկախ քեզնից գլխիդ մեջ քո մասին կարծրատիպեր են առաջանում:

      Մի քանի ժամից կլուսանա, ուզում եմ մի քիչ էլ քնել:

      *

      Արթնացա ոչ թե զարթուցիչի, այլ օրագրիս` հատակին ընկնելու ձայնից: Տրորեցի աչքերս`փորձելով իրականություն վերադառնալ ու, երբ գիտակցության եկա, նկատեցի, որ հայրս, գրասեղանիս մոտ կանգնած, ընթերցում է գրառումներս: Նա մեջքով դեպի ինձ է շրջված, ուստի չի կարող տեսնել, որ իրեն եմ նայում: Արագ հագնվեցի ու դեպի նա վազեցի:

      –Տուր,-գոռացի ես,-չէ որ, դա իմ անձնական իրն է, ու թույլ չեմ տվել դիպչել:

      Նա հանկարծակիի եկավ, մատները դողացին ու, բարեբախտաբար, օրագիրս նորից ձեռքից ներքև գցեց: Կռացա ու վերցրի: Ներսումս կատաղություն ու զայրույթ եմ զգում: Հետաքրքիր է`բոլոր ծնողներն են այսքան անտանելի? Առաջ, երբ դեռ դպրոցս չէի փոխել, կյանքից ոչինչ չէի հասկանում, իմ իրավունքների մասին չգիտեի, պատկերացում չունեի, թե իրեն ինչպես պիտի պահի ծնողը, պաշտում էի հորս ու մորս, իսկ հիմա նվազագույնը ատելություն եմ զգում նրանց հանդեպ: Մոտս այնպիսի զգացում է, որ սխալմամբ եմ այս ընտանիքում հայտնվել: Ոչ ծնողներս են իմ պատկերացումներին համապատասխանում, ոչ էլ, առավել ևս, ես`իրենց: Ամենից շատ զայրացնում է այն, որ նրանք իմ մեջ չեն տեսնում անհատ, ով իր ցանկությունները, մտքերն ու զգացմունքներն ունի: Բոլոր մարդիկ էլ էգոիստներ են, պարզապես մի մասը գիտակցում է դա, իսկ մյուսը`չէ: Ծնողներս երկրորդ խմբին են պատկանում ու չեն կարողանում խոստովանել, որ իրենց բոլոր գործողությունների հիմքում էգոիզմն է ընկած, ոչ թե սերը: Եթե նրանք վերահսկում են ամեն քայլս, ապա ոչ թե այն պատճառով, որ սիրում են ինձ, այլ որովհետև վախենում են շրջապատի