ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ. Читать онлайн. Newlib. NEWLIB.NET

Автор: ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Издательство: ЛитРес: Самиздат
Серия:
Жанр произведения: Книги о войне
Год издания: 1990
isbn:
Скачать книгу
Մարիամն էր։ Նա այտեղ խոհանոցում, հավաքում էր սեղանը։ Մարիամը՝ իր տարիքին անհամապատասխան դյուրահավատ ու եռանդուն, առաջին հարկում էր ապրում։ Ոչ ոք չուներ և վաղուց, մինչև նույնիսկ Եվայի գալը, տանու մարդ էր համարվում այս ընտանիքում, ամեն ինչի հասնում, օգնում էր, և նույնիսկ բավականություն էր ստանում այն բանից, որ ինչպես Եվան, այնպես էլ նրա ամուսինը՝ Դավիթ Ավետովիչը, վստահում են իրեն, վերաբերվում ինչպես հարազատի. նա նույնիսկ առանձին բանալի ուներ, օրվա ուզած ժամին կարող էր գալ և, ինչպես սեփական տանը, անել այս կամ այն գործը։ ''Ձեր ցավը տանեմ, աշխարհը մեծ է, բայց էս մեծ աշխարհում ձեզնից բացի ես ոչ ոք չունեմ,– ամաչելով, քաշվելով ասում էր նա երբեմն։– Առանց ձեզ թող մի օրս չլինի''։ Ի պատասխան՝ Դավիթ Ավետովիչը կատակում էր. ''Շուտով ամուսնացնելու եմ քեզ, Մարիամ։ Մի լավ մարդ եմ ճարել քեզ համար''։ ''Պետքս չի,– թախծական, մեղավոր ժպիտը դեմքին ու մի տեսակ ծեքծեքուն, արձագանքում էր Մարիամը՝ չհամարձակվելով ուղիղ նայել Դավիթ Ավետովիչին,– իմ բաժին մարդը Հիտլերը կերել է''։ Եվ Դավիթ Ավետովիչն ու Եվան, և ամբողջ բակը գիտեին, որ ընդամենը մի քանի օրվա ամուսնացած՝ նրա ամուսնուն տարել էին ռազմաճակատ, որտեղ նա զոհվ՚ել էր Կերչի համար մղված մարտերում։ Մինչև հիմա էլ Մարիամը պահում է նրա նամակները՝ գրված Ղրիմից։

      Եվան, դանդաղ շրջվելով լուսամուտից, պարզ, բայց ճաշակով կահավորված ննջասենյակով, որի մի պատը, մինչև առաստաղ, ծածկված էր գրադարակներով՝ դարակներին մեկընդմեջ դրված արձանիկներ, անցավ միջանցք, ուր Մարիամը չոր շորը ձեռքին սրբում էր պատի մեծադիր կլոր հայելին, բարի լույս ասաց նրան և մտավ լոգասենյակ՝ լվացվելու։

      Քիչ անց, երբ նա դուրս եկավ այնտեղից՝ խավավոր երեսսրբիչը ձեռքին, Մարիամն արդեն ննջասենյակում էր և ինչ-որ բան էր խոսում այնտեղ։ Ուշադրություն չդարձնելով նրան, Եվան, հայելու առջև կանգնած, սկսեց պուդրել երեսը։ ''Վույ, մեղա քեզ աստված, էս ի՞նչ այլանդակ տեսք ունի,– պարզ լսվեց Մարիամի ձայնը,– էս տեսակ բաներին մարդ էլ փող կտա, կառնի՞…Քանի օր է մաքրում եմ, չի անցնում… Վերցնես ու դանակով մի լավ քերես։ Սպասիր մի հատ հարցնեմ Եվային, մեկ էլ տեսար բարկացավ''։– Եվա…

      –Ինձ հե՞տ ես , Մարիամ,– կիսաշրջվելով ննջասենյակի կողմը, հարցրեց Եվան։

      –Էս բանի մասին եմ, է, հարցնում,– ձեռքին ինչ-որ արձանիկ՝ առաջ եկավ Մարիամը։– Ասում եմ, ի՞նչ անեմ, չի մաքրվում։ Գուցե քերե՞մ դանակով։

      –Ի՞նչը քերեք։

      –Չե՞ս տեսնում… Իրենից մի բան չի ներկայացնում հերիք չի, քիթ ու մռութն էլ ներկի մեջ կորած։

      –Դա ներկ չի, Մարիամ, ծառի տեսակ է դա։– Եվան կրկին շրջվեց դեպի հայելին։– Իսկ գիտե՞ք քանի տարվա արձան է։ Հարյուր տարվա։

      –Ի՜նչ ես ասում,– Մարիամն օրորեց գլուխը, և, արձանիկը դնելով տեղը, սկսեց հեռվից դիտել այն։– Տեր աստված, մի՞թե Դավիթ Ավետովիչը մի բան չի գտել առնելու, որ դա է առել։ Ինչ հնացած բաներ է տեսնում, առնում, տուն է բերում, մի ասող լինի՝ էդ փողերն ինչ՞ ես քոռուփուչ անում։

      –Արվեստ շատ է սիրում,– ուշացումով ասաց Եվան և սկսեց իրեն զննել հայելու մեջ։

      –Թող սիրի՝ ինչքան սիրտն ուզում է, միայն թե, ասում եմ, մի կարգին բա՞ն չի գտել առնելու, որ դա է առել,– չէր հանգստանում Մարիամը։– Մի տես աչքերը ոնց է չռել։ Վու-ո՜ւյ, պռոշներն էլ հաստ-հաստ՝ ոնց որ սատանա։ Գիշեր