Ծվվոց, ծկլթոց է ամենուր£ Եվ հանկարծ ես տեսնում եմ Արմենին£ Մինչև գոտկատեղը չգիտես ինչու մերկ, մրից լիովին սևացած, նա հենց նոր հիվանդանոցից պատուհանով դուրս է բերել հերթական հիվանդին և հիմա, այս ու այն կողմ ընկած, որոնում է ինչ-որ մեկին®
–Արմեն,– ձայնում եմ ես£– Արմեն, այս կողմ, Արմեն®
Ես նրան ասում եմ, որ այնտեղ, ներսում է Արգինան£
–Նա ներս մտավ այնտեղ ու մինչև հիմա չկա®
Արմենն առանց վայրկյան կորցնելու, իրեն նետում է դեպի դռնախորշը, որտեղից քուլա-քուլա ելնում է բոցախառն ծուխը£ Սակայն նա հազիվ է չքանում այդ ծխի մեջ, երկրորդ հարկի լուսամուտից կրակը միանգամից դուրս է ժայթքում՝ յոթ գլխանի վիշապի պես լիզելով լուսամուտի փեղկերը, որոնք իսկույն բռնկվում, բոցավառվում են£ Եվս մի երկվայրկյան, ու հանկարծ կայծերի հսկայամեծ խուրձը ծառս է լինում դեպի երկինք, և ահռելի թնդյունի մեջ մի պահ մարում են հավաքվածների սարսափահար ձայներն ու հառաչանքները£
–Տանիքը փլվեց,– կոլտնտեսության վարչական շենքի պատշգամբում կանգնած գոռում է նախագահ Գաբրիել Բալայանը£– Բոլորդ հետ կացեք, տանիքի մի մասը փլվեց, հետ կացեք, հիմա լրիվ կփլվի, հետ®
Ես ակամա մի կողմ եմ ցատկում£ Ես իմ հոգու խորքում դեռևս փայփայում եմ այն հույսը, թե Արմենը կհասցնի փրկել Արգինային® Լաց լինելով վշտից ու անզորությունից, ես արձանացած նայում եմ դռնախորշին£
Արմենը այնտեղից ելնում է ամբողջովին մրի մեջ կորած£ Նրա տաբատը մխում է, բայց նա ուշք չի դարձնում դրան£ Կանգ առնելով, նա հայացքն ուղղում է դեպի երկինք, այդպես քարացած նայում է մի պահ£ Ասես անջատված աշխարհից, ես նույնպես նայում եմ վերև. զարմանալի է, բայց այս գիշեր կարմիր գույն ունի լուսինը£
–Արգինա,– խռպոտ, գազանական զարհուրելի ձայնով բղավում է Արմենն ու, ասես գլխին իջած կռանի ծանր հարվածից, նա երերալով առաջանում է մի երկու քայլ, հետո հանկարծակի ծնկի է իջնում գետնին՝ ձեռքերով ծածկելով դեմքը®
ՎԵՐՋԵՐԳ
Եվ ահա նորից գարուն է մեր գյուղում£ Դեղձենիները ծաղկել են ամենուր, և նրանց ծաղիկները կարմիր են ու մանուշակագույն£
Ես քայլում եմ ծանոթ կածաններով ու քայլերն իմ ինձ ակամա տանում են դեպի այնտեղ, ուր տարին չորս բոլոր ծաղիկներ են, ու արտույտներն անուշ գեղգեղում են այս ու այնտեղ£
Իմ սրտին մոտ ու հարազատ կածաններ£ Ես քայլում եմ առաջ£ Ահա Բախչուտի ձորը£ Ահա և գյուղի այծապահ Ռոման՝ նստած բլրի վրա£ Նա նայում է գյուղի կողմը£ Իսկ գյուղում գարուն է, և ձվածան հավերը կչկչում են զիլ£
Բախչուտի ձորից մի աղջիկ է ելնում՝ կուժն ուսին£ Նա գնում է գյուղ տանող կածանով, և պղնձե թաց կուժը փայլկտում է արևի տակ£ Ամեն ինչ նույնն է, ամեն ինչ ցավալիորեն անփոփոխ£ Ահա և գյուղի հանգստարանը£ Գարնան արևի շողերում քամին տարուբերում է բարձր խոտը£ Իմ աչքերը սահում են ծանոթ քարերի վրայով, հայացքս ընկնում է մեծ ու սպիտակ քարի վրա փորագրված ոսկեգույն տառերին՝ Արգինա, դու ծաղիկ էիր սիրում®Դու էլ ծաղիկ էիր անթառամ®
Ես մոտենում, ձեռքս դնում եմ սառը քարին. գյուղական սովորություն է, որ նշանակում է՝ բարև, սիրելիս, ես քեզ չեմ մոռացել®
Հեռվում, կակաչներից հուրհրատին տալով, թեթևաշարժ ալիքվում են արտերը, թախծալուր կանչում են մարգարտալորերը՝ կախ-կըղա, շախ-կըղա, շախ-կըղա, կախ-կըղա®
Ես