–Երբ Թարթառի ձորում սկսվեց Սարսանգի ջրամբարի կառուցումը, միաժամանակ որոշում եղավ հատել անտառի այն մասը, ուր ապագա լիճը պետք է լինի,– հայացքը դեռևս հեռավոր սարերին, ասում է Արմենը£– Դե հո անտառը չէին թողնելու ջրի տակ£ Բայց ահա եղան մարդիկ, որ, օգտվելով առիթից, կտրեցին նաև շատ ծառեր՝ լճի սահմաններից շատ հեռու£ Ամբարտակի մոտ մի բարդի կար՝ կատարին արագիլի բույն£ Նրանք կտրեցին նաև այդ բարդու ճյուղերը, բույնն ավերվեց£ Իսկ երբ եկավ գարունը, արագիլները վերադարձան£ Նրանք մոտենում էին թևածելով, ուրախության ճիչեր արձակելով£ Հասնելով ծանոթ բարդուն, նրանք, երևի հասկացան կատարվածը, տագնապալից կռինչներ հանելով մի քանի անգամ պտտվեցին բարդիների շուրջը, իսկ հետո հեռացան£ Այն գնալն էր, այլևս չվերադարձան…
–Նայիր, Արմեն, տեսնո՞ւմ ես, այնտեղ, գյուղ մտնող ճանապարհի վրա կանգնած մենավոր դեղձենին,– ուշացումով ասում է Արգինան£– Դու համաձա՞յն ես, որ այն դարձնենք մեր թալիսմանը£
–Ի՞նչ թալիսման,– զարմանք արտահայտող ձայնով հարցնում է Արմենը£
Արգինան անհամբերատար թափահարում է գլուխը
–Միայն մի խոսք՝ այո կամ ոչ£
–Այո£ Իհարկե, այո… Բայց չեմ հասկանում, դա ի՞նչ է նշանակում£
–Քանի դեռ այդ ծառը կանգնած է այնտեղ՝ ողջ ու անվնաս, ինձ ոչինչ չի լինի կյանքում՝ ոչ փորձանք, ոչ վիշտ, իսկ եթե չլինի այդ ծառը, որևէ մեկը կտրի այն, կամ կոտրվի ճյուղերից նույնիսկ մեկը՝ մեծ դժբախտություն կպատահի մեզ£
Նա այդ բառերն արտասանում է այնպիսի կրքոտ համոզվածությամբ ու այնպես համոզված, որ սարսափել կարելի է, և ես ակամա մտածում եմ՝ նա խելքը թռցրել է, ինչ է£ Մի՞թե նա չի հասկանում, որ ես տեղնուտեղը կմեռնեմ, եթե նրան մի բան պատահի: Հավանաբար նույնն է մտածում նաև Արմենը, որովհետև գրկելով Արգինայի ուսերը, նա վախեցած հարցնում է.
–Արգինա, մտածիր, տես ինչ ես ասում£
–Ես գիտեմ, թե ինչ եմ ասում£ Ես հավատում եմ նախազգացումներին® Ասա ինձ, դու չես թողնի, չէ՞, որպեսզի որևէ մեկը կտրի այն£
–Երբեք£ Անհոգ մնա£
–Դու ինձ համար շատ ես թանկ, Արմեն®
Արմենը նրան քնքշորեն սեղմում է իր կրծքին և մի որոշ ժամանակ նրանք իրար գրկած լուռ կանգնում են այդպես£ Հետո Արմենը հարցնում է կամացուկ.
–Մինչև աշուն ինչքա՞ն ժամանակ է մնացել£
–Չգիտեմ£ Չեմ հաշվել£
Արմենը մի երկու վայրկյան լռում, այնուհետև ասում է.
–Ուղիղ չորս ամիս£
–Արմեն, սիրելիս, պետք չէ այդ մասին խոսել£
–Ինչո՞ւ£
–Ինձ թվում է մինչ այդ ես չեմ դիմանա… չեմ ապրի£
Ես կիսաբարձրանում եմ տեղից, ուշադիր նայում Արգինային£
–Մեր կողմերում հարսանիքները միայն աշնանն են լինում,– ասում է Արմենը£– Այդպիսին է սովորույթը£
–Ինչպիսի հետամնացություն,– ասում է Արգինան, բայց ես նրա ձայնից զգում եմ, որ նա կատակում է£– Մեր ժամանակներում, երբ անհաշտ պայքար է մղվում իրենց դարն ապրած սովորույթների դեմ, դժբախտաբար, դեռևս գտնվում են մարդիկ, ովքեր պաշտպանում են հին սովորույթները£ Մի՞թե, իրոք, չի կարելի գոնե մի անգամ խախտել այդ սովորույթը£
Այդ խոսքերից հետո