–Այսպես, ուրեմն, ասում ես, ո՞վ է բերել£
Երկուսով սրտանց ու համերաշխ ծիծաղում ենք, և ես Արգինայի համար աննկատ, աչքի տակով արագ կարդում եմ Արմենի երկտողը. «Ներիր, շտապ գնացի Մարտակերտ: Երեկոյան սպասիր: Քո Արմեն»: Այնուհետև Արգինան ասում է մարող շշուկով.
–Աբիկ, դու ոչ ոքի չես ասի, չէ՞, այս մասին£
–Մի վախենա, չեմ ասի£ Նույնիսկ մայրիկին չեմ ասի,– խոստանում եմ ես£ Իսկ հետո, այնուամենայնիվ, չեմ համբերում և հարցնում եմ.– Իսկ ինչ է, Արմենն իսկապե՞ս քոնն է£
–Ի-ի՞նչ®
–Նա այնտեղ գրում է՝ «Քո Արմեն»£
–Վերջ տուր, Աբիկ£ Ամոթ քեզ, ուրիշի գրածն ինչո՞ւ ես կարդում£– Եվ, աստված իմ, ինչպես է նրա դեմքը պատում վարդ-շիկնանքով£ Ուղղակի ոնց որ փոքրիկ աղջնակ£
–Իսկ մի՞թե նա ուրիշ է,– այս անգամ խորհրդավոր ժպտում եմ ես£
Արգինան հանդիմանանքով նայում է ինձ, բայց ես պարզ տեսնում եմ. նա բոլորովին չի բարկանում ինձ վրա, նրա շուրթերը բացվում են՝ ինչպես կարմիր վարդն է բացվում ցողաթաց արևի ջերմ հպումից, և ժպիտը տարածվում է գեղասքանչ դեմքին£
8.
Իսկ հետո երկինքը միանգամից գունատվեց և կամաց-կամաց սկսեց իջնել գյուղական երեկոն£
Դա օրվա այն ժամն է, երբ կոլտնտեսականները վերադառնում են աշխատանքից, գյուղը լցվում է աշխույժ կանչերով, մեկ-մեկ ու խումբ-խումբ մարդիկ սկսում են հավաքվել գյուղամեջ՝ ցուցադրելու իրենց սրամտությունը, իսկ կոլտնտեսության նախագահ Գաբրիելը, ի տես բոլորի՝ սիգարեթը բերանին կանգնում է գրասենյակի բաց պատշգամբում, և վերևից կարգադրություններ է անում այս ու այն կողմ՝ մեկ իբր բարկանալով, մեկ հանկարծակի քահ-քահ ծիծաղելով խփում իր մոտ կանգնածներից որևէ մեկի մեջքին£
Դա օրվա այն ժամն է նաև, երբ հանդից օրոր-շորոր վերադառնում է նախիրը, ոչ այն է կարոտից, ոչ այն է քաղցից՝ բակերից նվաղուն բառաչում են հորթերը, թաղից-թաղ արձագանքելով իրար՝ բեկբեկուն հաչում են շները, մթնող անտառներից սկսում է կանչել գիշերահավը£
Մայրիկը կթեց կովը, և ես, ամեն օրվա պես, թողեցի, որպեսզի մեր խելառիկ հորթուկը մի կուշտ ծծի մոր ծաղկաբույր կաթը, հետո հորթուկը գցեցի գոմը՝ ոչխարների մոտ, իսկ կովը կապեցի բակում, հողի մեջ խրված երկաթե ցցից, հավերը թռցրի թառ, եփած կարտոֆիլի ու գարու ալյուրի խառնուրդից մի դույլ լակ սարքեցի և, լցնելով տաշտակի մեջ, տվեցի խոզերին, որ արդեն երկու ամիս է, ինչ գիրացնում ենք, և նոր միայն վազեցի տուն՝ դասերս պատրաստելու£
Գնալով թանձրացավ մութը, այն ձորերից դանդաղորեն ելավ, մտավ գյուղ, և շուտով փողոցներն ու տները ընկղմվեցին մթության մեջ£ Արգինան հագավ իր երկնակապույտ նոր զգեստը, որն այնպես սազում է իրեն, և դուրս եկավ տնից®
Եվ հիմա լուսամուտի առջև նստած, ես սպասում եմ Արգինային£ Լուսինը, նման սեխի շղարթի, անշարժ կախվել է Սառնատուն լեռան վրա£ Իսկ Արգինան չկա ու չկա£ Շուտով լուսինը նույնպես, երևի, հոգնելով լեռների վրա այնպես երկար մնալուց, գնում, անհետանում է սարերի ետևում և, կարծես դրան էր սպասում, մոտիկ անտառից աղիողորմ կանչում է բուն£ Ասես հրամանով՝ ծղրիդները անսպասելի ընդհատում են իրենց ճտճտոցը, պարզորոշ լսվում է Բարակ ջրի միահունչ վշշոցը՝