Պատմվածքներ,քառյակներ, բանաստեղծություններ եւ խոհեր. Վահան Թոթովենց. Читать онлайн. Newlib. NEWLIB.NET

Автор: Վահան Թոթովենց
Издательство: Автор
Серия:
Жанр произведения: Рассказы
Год издания: 0
isbn: 9781772467888
Скачать книгу
փչացնելեն։Բայց Աղավնիի ազգականի այդ պաշտպանողական շարժումը շատ աղետաբեր կերպով անդրադարձավ հարսի ներքին կյանքին վրա։Հաճի Մարկոս աղա մեկ քանի օր չի խոսեցավ, նույնիսկ որևէ դիտողություն մը չըրավ, այնպես որ՝ Աղավնին կարծեց, թե իր ազգականը ամենամեծ բարիքը գործած էր իրեն համար, բայց մեկ քանի օրեն հետո Հաճի աղան, գտնելով առիթ մը, [ էջ ]սկսավ իր գազանության։ Ցած տանիքին վրա, ուր ամառները ամբողջ ընտանիքը կը գիշերե և անտեսանելի է հարևաններու աչքերեն, Հաճի աղա մանր խիճեր ցանեց և Աղավնին լավ մը փայտով ծեծելե ետքը, տարավ բաց ծունկով չոքեցուց տանիքի խիճերուն վրա։Հարսը լացավ, աղերսեց, ոտքերը պագավ, օգուտ մը չրավ։ Աննա խաթուն արդեն խոհանոցին մեջ մոտեցավ և ինկավ, մյուս տղաքը դուրս էին գացեր, իսկ Հաճի աղան մեկ մը վազեց իր կնոջ քթին վառած ծխախոտ քաշել տալու և արթնցնելու համար, մեկ մըն ալ վազեց տանիքը՝ հարսին վիճակը տեսնելու համար։Աղավնին մնալով աշնան ցուրտին, բաց և արյունած ծունկերով և թեթև շորերով տանիքի խիճերու վրա, մարմնով հոգնած և ջարդված, հոգեպես ինկած՝ ան ալ մարեցավ, ինկավ։ Հաճի աղան ինք անձամբ քաշեց կիսակենդան հարսի մարմինը, բերավ ներս և նետեց անկողնին վրա, որ ատեն զավակը կուլար և հազիվ իր սովրած առաջին բառը, լացի մեջ խեղդված, կարտասաներ. «Մայրի՜կ, մայրի՜կ»։Քիչ հետո տղաքը դուրս եկան, ոչինչ չի կարողացան նշմարել, մայրը թախտին վրա, գլուխը վզին, նստած էր և կուլար, Հաճի աղան հրեշային նայվածքներ կը պտտցներ տան չորս կողմերը։Տան մեջ կը տիրեր ոճրային ծանրություն մը, զոր տղաքը բնազդորեն զգացին։Դ – Պիտի թրջենք այս իրիկուն, լավ մը պիտի խմենք, – կաղաղակեին Մեսրոպի ընկերները «Արգ» փողոցի իրենց գաղթականական ապարանքին մեջ։Խմելու, ուրախանալու, «թրջելու» ի՞նչ առիթ էր ստեղծված։Մեսրոպի շաբաթականը բարձրացած էր 8 դոլար 15 սենթի։Ատկե առաջ խոստացած էր իր ընկերներուն, որ եթե իր շաբաթականին վրա որևէ փոքրիկ հավելում մը ըլլար՝ Մեսրոպ գարեջուր պիտի առներ, որ տղաքը լավ մը խմեին և քեֆ ընեին։ [ էջ ]Բախտը նորեն Մեսրոպի քիթն ի վեր ծիծաղեր էր և շաբաթականը անակնկալ հավելումով մը ուռեցած էր։ – Ութը դոլար տասնևհինգ սենթ… Գիտե՞ս ինչ փարա է, – կըսեին շատերը, – ահա տարի մը չըներ գալը, հարուստի տղա էր, հիմա Ամերիկայի մեջ ալ կը բանի։Մեսրոպ իր խոստումը լիուլի կատարեց, իր ընկերները լավ մը հրճվեցան, խմեցին իր զավակներուն, հորը և մորը և իրեն կենացը։Իր ծանոթներր կամաց֊կամաց կփոխեին իրենց վերաբերմունքը Մեսրոպի հանդեպ, այլեւս նախկին արհամարհական ավելորդ կեցվածքը չի պահեցին, իսկ Մեսրոպ ալ նախկին եղածները մոռացության տվավ։Մեսրոպ երկիրը եղած ժամանակ տավուտի ձայն ուներ և երբեմն֊երբեմն, նշանված ատենը, մանավանդ, երբ վերջերս տան տնտեսական պայմանները եկան մռայլել անոր երիտասարդության աստղազարդ երկինքը՝ ձեռքը կը տաներ ականջին և սրտեն, հոգիեն բխած մեկ քանի թուրքերեն երգեր կը կանչեր։ Այս քեֆին օրր իր ծանոթներր հիշեցին անոր տավուտի ձայնը և շատ խնդրեցին, որ անգամ մը ձեռքը ականջին տանի։ – Ամա՜ն, պարոն Մեսրոպ, անգամ մը բերանդ բաց սա պիրային վրա։ – Առջի ձայնս չէ մնացեր, մարեր է, – վրա եկավ Մեսրոպ։Ընկերները ստիպեցին, շատ թախանձեցին և տեսան, որ Մեսրոպ սկսավ խռչափողը մաքրելու պես բաներ ընել՝ այն ատեն բոլորը լռեցին։ – Վա՜յ, յավրում, վա՜յ, երկիրը հիշեցի, առջի նշանածիս աղբարն ալ աղեկ կը կանչեր։Մեսրոպ սկսավ,Գալանըն ալթի թիքեն,Պենի յաքտըն