Պատմվածքներ,քառյակներ, բանաստեղծություններ եւ խոհեր. Վահան Թոթովենց. Читать онлайн. Newlib. NEWLIB.NET

Автор: Վահան Թոթովենց
Издательство: Автор
Серия:
Жанр произведения: Рассказы
Год издания: 0
isbn: 9781772467888
Скачать книгу
դևերը շարժեին, երևան գային ավելի դժնդակ և այլանդակ ձևերով տանը մեջ։Երբեմն տան մութ անկյուններուն մեջ մեծ տղան և մայրը իրարու դերդ կուլային և կը մխիթարվեին։ – Օղուլ, ես 35 տարի է կը քաշիմ, որ չի մեռա, Աստված [ էջ ]նայեցավ իմ զավակներուս երեսը, որ որբ չի մնան, եթե ոչ քաշվելիք բան չէ, համբերէ՛, համբերե՛։ – Համբերեմ, լավ, այա,[1] բայց մինչև ե՞րբ, օր մըն ալ համբերանքս կը հատնի և ալ այնտեղ Աստված գործ չունի։Մեսրոպի համբերանքը չէր հատներ, սակայն, միայն իր մոր առջև տղամարդու հոխորտանքներ էր, որ ցույց կուտար։ Երբոր հորը առջև կը կենար, Մեսրոպ կը նմաներ ճիշտ բռնված մուկի մը, որ միայն կը մտածե ծակ մը մտնել և իր օձիքը ազատել, առանց կարենալ ազատության և անկախության ճիգ մը փորձելու։Իսկ խեղճ հարսնուկը իր ամուսինին մուկութենեն ավելի հուսահատված՝ միշտ կճգներ ավելի ցածր քաշել և տեղի չտալ նոր և ավելի տգեղ բարդություններու։Բայց երբեմն, և երբեմն միայն կը փորձեր իր ամուսինը հրավիրել քիչ մը անկախության։ – Ա՛յ մարդ, երբեք շնորհք չունիս, քիչ մը ձայնդ բարձրացուր։Բայց Մեսրոպի մեջ մեռած էր ըմբոստության որևէ փոքրիկ կայծ։Շատ անգամ հարսը կը դիմեր իր տագրերուն, որոնք շատ կը համակրեին անոր, բայց անոնց խոսք չէր իյնար։ Գավառի մեջ ամոթ էր, որ տագրը իր եղբոր կնոջ պաշտպանության համար մեջտեղ նետվեր։ Եթե երբեք ուզեին ալ նետվիլ՝ Մեսրոպը հանգիստ լեզվով մը կը հանգստացներ զիրենք։Աղավնին կը մտածեր իր զսւվակին վրա միայն, անիկա պիտի մեծնար և զինքը սլաշտպաներ։Օրորոցին քով նստած Աղավնին երգեր կը հյուսեր և արցունքներու մեջ օրորոցը կօրրեր և կերգեր.Դուն ես իմ ճարը,Դուն ես իմ յարըԱշխարհքիս մեջ՝Դուն ես իմ սարը։Հաճի Մարկոս իր տան հարստությունը ամբողջովին կորսնցնելե ետք՝ երբեք չի մտածեր տան վերկազմության մասին։ Կամաց֊կամաց ամենաետին կալվածներն ալ ծախեց [ էջ ]և նստավ ու կերավ։ Անիկա կրնար այդ դրամով փոքրիկ գործ մը ընել, ինչպես կ՚ըսեն «տառապայի» տակ մտնել, բայց երբեք չի զիջանեցավ այդ բանին։ – Այս գլուխը «տառապայի» տակ չի մտնար, ասկե առաջ չէ մտած, հիմա ալ չի մտնար։Նախկին մեծատունի վարկը երկար չի տևեց։ Առաջին անգամ իր մոտիկ ազգականները իրեն երես դարձուցին, որովհետև գիտեին Հաճի Մարկոսի բնավորությունը, որ կրնար մեկ լվի համար ամբողջ վերմակը վառել, հետզհետե հեռավոր բարեկամներն ալ, այնպես որ՝ ուրիշ ճար չէր մնար, եթե ոչ Մեսրոպը նետել Ամերիկա և նստիլ ու նայիլ Ամերիկայեն հասնելիք կանաչ դոլլարներուն։Աղիողորմ տեսարան էր՝ երբ Մեսրոպ տանը ետևի դուռնեն, բոլորին կեցեք բարով ըսելե հետո, ելավ քալելու քաղաքեն դուրս և միանալու ջորեպանին, որ կսպասեր այնտեղ մութին մեջ։Մեսրոպ պիտի փախեր Ամերիկա, որովհետև արգիլված էր մեկնիլ արտասահման։Երբ Մեսրոպ հեռացավ տունեն և Աղավնին, տան բոլոր գործերը տեսնելե ետք, մտավ իր ննջասենյակը՝ այնպես թվեցավ, որ դագաղի մը մեջ կը քալեր, այնքան մութ էր, այնքան մինակ, այնքան դևերով լեցուն, որ հանկարծակի ինկավ իր մեկ հատիկ սրտի հատորի օրորոցին վրա և սկսավ բարձրաձայն լալ։ Լացի ձայնը հասնելով Հաճի Մարկոս աղայի՝ եկավ մտավ ներս և սկսավ գոռալ. – Տղուս ճամբուն վրա՞ կուլաս, անզգա՛մ, կուզես, որ ետ գա ծոցդ մտնա, հա՞, ձայնդ կտրե՛։Այս տակավին քաղաքավարություն մըն էր Հաճի Մարկոս աղայի համար, որովհետև անիկա մեկ քանի անգամ, ատկե առաջ, մտած էր նոր ամուսնացած իր տղու ննջասենյակը և քաշելով վերմակը տղուն և հարսին վրայեն, պոռացած է։