Автор: | Վահան Թոթովենց |
Издательство: | Автор |
Серия: | |
Жанр произведения: | Рассказы |
Год издания: | 0 |
isbn: | 9781772467888 |
ավելի ծանրացան և երկրե բերած մեկ քանի կարմիր ոսկիները կերավ, Մեսրոպ սկսավ «ծանոթներուն քսվիլ»։ Առաջին մարդը իրեն այսպես խոսեցավ."Պ. Մեսրոպ, այդպեսով դուն չես կրնար քու հորդ ունեցած հույսերը իրականացնել, էսի Ամերիկա է, գլուխդ քիչ մը վար առ, բոսը որ կանցնի, քիչ մը «քյուչյուքլեմիշ» եղիր, մեկ երկու օրեն գործ կուտա։Մեսրոպ լռեց։ Դիմացինը այդ լռությունը նկատեց համակերպության նշան, բայց Մեսրոպի ներքին կյանքին մեջ ալիքներ կային, որոնք զգալի կրնային ըլլալ ուշադիր դիտողի մը համար։Երկրորդ օրր Մեսրոպ մտավ դարձյալ գործ ուզողներու շղթային մեջ։ Այդ շղթային մեջ մարդիկ կային, որոնք բոսին փեշերը կը համբուրեին։ Նույնիսկ մեկը բուրդե հյուսված երկար գուլպա մը նվիրեց, զոր բոսը չառավ։ Մեսրոպ այդ օրը կոտրեց իր խրոխտությունը, գլուխը բավականին մոտեցուց ուսին, խուսափելով մյուս ստրուկ ձևերեն, բայց այդ արդեն բավական չէր։ Օրերը անցան և Մեսրոպ համակերպեցավ հայ գաղթականի բովանդակ ստրկամտության, գլուխը դպավ ուսին, [ էջ ]մեջքը կորաքամակ, բոսին երեսն ի վեր կեղծ ժպիտով մը, կարծես մորաքրոջ տղան ըլլար, և անգլերեն սովրած մեկ քանի բառեր գլտորեց, որոնք հասկանալի էին հայ գաղթականին, բայց ոչ իռլանդացիին։Վերջապես բախտը օր մըն ալ ծիծաղեցավ անոր երեսին և բոսը մատի նշանով մը զինքը հրավիրեց ներս։ Այդ մատի հրավերը բավական էր, որ Մեսրոպ անմիջական կերպով գլուխը բարձրացներ և հեգնությամբ մը նայեր շուրջի մարդոց, ոչխարի նման հետևելով բոսի մատին։Մեսրոպ կես ժամեն դուրս եկավ՝ արդեն գործը ապահոված երկաթի ձուլարանին մեջ, 4 դոլար 75 սենթ շաբաթականով։Իրիկունը իր ծանոթները առին զայն ընդհանուր խումաճայի մեջ, որուն համար անիկա շաբաթական պիտի վճարեր 1 դոլար 75 սենթ։ – Շաբաթական 3 դոլար անպայման կավելցնեմ, – կը մտածեր ինքնիրեն և անսահմանորեն կուրախանար։Անիկա հաշվեց ամսական ավելցնելիքը, ապա և տարեկանը, ապա և հինգ տարվանը… Շաբաթապան 3 դոլարը անխուսափելի կերպով պիտի ավելցներ, որովհետև 1.75 սենթ պիտի վճարեր թե՛ պառկելու և թե՛ ուտելու համար, ուրիշ ոչ մեկ ծախս թույլատրելի չէր։ Շաբաթ օրերը ամեն մարդ իր ճերմակեղենները պիտի լվար, պիտի կարկատներ, թատրոն չպիտի երթային, սրճարան չպիտի երթային, իսկ տունը ըլլալով գործարանին շատ մոտիկ՝ պետք չպիտի ունենային նաև թրամվայի դրամ վճարելու։Այս օրերուն ամերիկահայ գաղթականը գաղափար չուներ քունի և ուտելիքի անհրաժեշտութենեն դուրս լույսի և օդի անհրաժեշտության մասին, կը բնակեին մութ և գրեթե անլուսամուտ սենյակի մը մեջ, ամեն մեկ սենյակի մեջ տեղավորվելով 5 – 7 հոգի այնքան սեղմ կերպով, ինչպես ընկույզի մը միջուկը ընկույզի կճեպին մեջ։Ծախսերը կրճատելու համար անոնք ակամա հավատացին բուսակերության։ Բուսակերությունը և յուղի պակասը կամաց֊կամաց զիրենք թուլացուցին, բայց ոչ զգալի կերպով, որովհետև Խարբերդի դաշտին կենսունակությունը տակավին կը համառեր մնալ անոնց մեջ ատեն մըն ալ։ [ էջ ]Սովորություն կար այն օրերուն, որ հայ մը, գործ առնելուն պես, ձեռքե դրամ կուտային անոր, որպեսզի ուղարկե երկիր՝ մինչև անիկա հնարավորություն ունենար կամաց֊կամաց պարտքը վճարելու։ Չէ՞ որ իր ծնողները լսած էին, որ Ամերիկայի փողոցներուն մեջ դրամը թափված կըլլար, միայն անհրաժեշտ էր, որ հայերը երթային և հավաքեին զանոնք։Մեսրոպ առաջին առիթով 10 օսմանյան ոսկի ուղարկեց, ըսելով, որ 5 ոսկին իր ճամբու ծախսի փոխարեն վճարեն, իսկ մյուս