ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ. Читать онлайн. Newlib. NEWLIB.NET

Автор: ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Издательство: ЛитРес: Самиздат
Серия:
Жанр произведения: Книги о войне
Год издания: 1990
isbn:
Скачать книгу
գրկեց կնոջը, Ամալյան ցանկացավ խույս տալ, նրա ձեռքի մեխերը թափվեցին գետնին։ Այդ պահին հնչեց դռան զանգը, և երկուսն էլ ակամաբար նայեցին դռան կողմը։

      –Ելենան է, ես եմ կանչել,-Ռաֆայելի գրկից ազատվելով, ասաց Ամալյան, գնալով դեպի դուռը։

      Ելենեան թեթևնքայլ ներս մտավ, առանց կանգ առնելու հանեց անձրևանոցն ու կախեց՝ չսպասելով, որ Ամալյան օգնի նրան և, հայելու առջև ուղղելով մազերը, ասաց.

      –Ինչ սարսափելի եղանակ է։ Բարև, Ռաֆայել։

      Ռաֆայելը պատասխանեց նրա ողջույնին և արագ ելավ տեղից։

      –Ինչպե՞ս ես, Ելենա,– հարցրեց նա առաջ գնալով։– Դու գեղեցիկ ես ինչպես միշտ և սքանչելի ես՝ դարձյալ ինչպես միշտ։

      –Օյ-օյ-օյ,– ծիծաղեց Ելենան։– Ստեփանը չի՞ զանգել դեռ։

      –Րոպե առ րոպե սպասում ենք նրա զանգին։

      Հեռախոսը դրված էր միջանքում, փոքրիկ սեղանին։ Ռաֆայելը անհանգիստ նայեց ժամացույցին, դժգոհ օրորեց գլուխը և վճռականորեն վերցրեց հեռախոսափողը… Նա մի պահ մտածեց և, հեռախոսափողը կրկին դնելով տեղը, նստեց՝ հայացքը ապարատին, ասես հենց այս րոպեին պիտի զանգեն իրեն։ Սակայն հեռախոսը լուռ էր։

      –Լավ է, որ եկել ես,– ասաց նա Ելենային:

      –Ինչո՞ւ։

      –Ստեփանի համար ուրախալի կլինի։ Մանավանդ այսօր։

      Ելենան թերահավատությամբ նայեց Ռաֆայելին, միաժամանակ ցանկանալով հավատալ նրան։ Շփոթմունքը թաքցնելու համար, նա վարանքով փախցրեց հայացքը:

      –Լենա, ես հիմա քեզ համար ընտիր սուրճ կպատրաստեմ,– ասաց Ամալյան, մտնելով խոհանոց։

      –Դու ինձ ինչի՞ համար էիր կանչել,– անվարան հարցրեց Ելենան, նույնպես մտնելով խոհանոց։

      –Ես… հենց այնպես… չէ, հիշեցի, ուզում էի քեզ հետ խորհրդակցել կիրակի օրվա համար։ Դիպլոմս պետք է նշե՞նք, թե չէ,– նա նայեց Ելանային և մեղավոր տոնով ավելացրեց,– ազնիվ խոսք։

      –Երդվել պետք չէ, Ամալյա։ Չափից դուրս հեշտ ենք երդումներ տալիս, վախենում եմ գնալով ընկնի այդ երդումների գինը։

      –Լենա, միշտ կենսուրախ, ծիծաղը շարունակ դեմքիդ, ի՞նչ է պատահել, դու այսօր մի տեսակ անտրամադիր ես։

      –Ստեփանի հետ վիճել ենք, երևի դրանից է։

      –Դու չպետք է նրան վշտացնես,– գլուխը տարուբերելով, դանդաղ ասաց Ամալյան։– Ապարատի հետ կապված այս ամբողջ գլխացավանքն ու առհասարակ…

      –Առհասարակ ի՞նչ,– տեղավորվելով խոհանոցային աթոռակին ասաց Ելենան և ավելացրեց բոլորովին հանգիստ տոնով։– Մենք հենց այստեղ, խոհանոցում սուրճ կխմենք, և հաճելի է, և բարեհարմար։ Նստիր ինձ մոտ։

      Ամալյան սրճամանները դրեց գազօջախին և նստեց Ելենայի դիմաց։

      –Ամալյա, գի՞տես, ամեն անգամ, երբ գալիս եմ քեզ մոտ, ես դա վաղուց եմ նկատել, ինչ-որ զարմանալի ջերմություն ասեմ, թե մի տեսակ ինչ-որ քնքշություն, կարծես քեզնից հաղորդակցվում է իմ մեջ։ Ի միջիայլոց, մարդկային մի թաքուն հատկություն կա՝ հայտնի՞ է քեզ. մարդ ամենաշատ պահանջ է զգում է իր մերձավորին ասել լավը, քան վատը։ Ասենք, դա գործին չի վերաբերում,– հանկարծակի փոխելով խոսակցության նյութը, ասաց Ելենան։– Գիտե՞ս, Ամալյա, ես շուտվանից ուզում եմ սաստիկ քնքշահույզ մի հարց տալ քեզ ու ժամանակ չեմ գտնում. Դու երջանի՞կ ես։

      –Իհարկե,– արագ ասաց Ամալյան։

      –Հարկավոր է երեխաներ շատ ունենալ,– խրատական տոնով ասաց Ելենան,– թե չէ երկու երեխա ունեք, այն էլ շարունակ Ռաֆայելի ծնողների մոտ են։ Տղամարդիկ, ճիշտ է, հազվադեպ են, ինչպես հարկավոր է, հասկանում մայրական բերկրությունը, իսկ