ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ. Рассказ, эссе, две повести, роман, миниатюры. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ. Читать онлайн. Newlib. NEWLIB.NET

Автор: ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Издательство: Издательские решения
Серия:
Жанр произведения: Современная русская литература
Год издания: 0
isbn: 9785449682895
Скачать книгу
տխրամած, ասես այստեղ նրա ողջ կյանքն էր անցել, և հիմա ընդմիշտ բաժանվում էր դրանից։

      Քարքարոտ նեղ արահետով սկսեցին բարձրանալ դեպի ավտոբուսի կանգառ։ Օդում սև չղջիկներ կային։ Չղջիկները պտտվում էին նրանց գլխավերևը, թափով իջնում էին, քիչ էր մնում թևերով դիպչեին նրանց։

      Տղան նայում էր սև չղջիկներին և մտածում էր ճայերի մասին։ Ձյունասպիտակ ճայերի, որ երևի ինչ-որ շատ հեռու արևոտ տեղ էին, հեռվում, երկինքն ու ծովն իրար ձուլող հորիզոնից անդին, և հանդարտ պտտվում էին կապտավուն ջրերի վրա։

      – Դու հիմա քո ճայերի մասին ես մտածում, – ասաց կինը։

      – …

      – Դու ճայերի սիրահար ես։ Ես դա գիտեմ։ Դու բանաստեղծություններ շատ ունես ճայերի մասին։

      Տղան ուշադիր նայեց կնոջը, մթության մեջ կնոջ մազերը սև էին, այտերը թուխ էին, ամբողջ դեմքը թուխ էր։

      – Եթե ես ճայերի սիրահար եմ, ապա սիրահար եմ նաև քեզ։ Դու նման ես գեղեցիկ ճայի, -ժպտաց նա։– Դու իմ թուխ ճայն ես…

      Տղան մտածում էր այն մասին, որ երբեմն հարկ է լինում բաժանվել նրանից, ում սրտանց սիրում ես, որրպեսզի առաջվա նման սիրես նրան:

      Աջ ձեռքով գրկած կնոջը, նրանք բարձրացան բանուկ արահետով, իսկ երբ երևաց կանգառը, տղան ասաց

      – Ես այստեղ կկանգնեմ, դու գնա, ծանոթներ կլինեն հանկարծ։– Տղան մատները քսեց կնոջ շուրթերին։– Մնաս բարով։ Ես քեզ երբեք չեմ մոռանա։ Երբեք-երբեք։

      – Ես նույնպես։ Ես նույնպես չեմ մոռանա: Ես չեմ կարող մոռանալ, եթե նույնիսկ ուզենամ: Եթե նույնիսկ շատ ուզենամ: Աստված իմ, ամեն ոք կարող է տեսնել ինչ տեսք ունես, բայց ամեն ոք չէ, որ կարող է իմանալ, թե ինչ է կատարվում քո հոգու խորքում: Հավատա, լինում են րոպեներ, որ ապրել չես ուզում, այլ ուզում ես թախծել, միայն թախծել ու լալ, Ինչո՞ւ ես սիրեցի քեզ, ասա, ինչո՞ւ եմ սիրում, – կնոջ ձայնը դողաց, աչքերը լցվեցին արցունքով։– Ասա ինձ, ո՞ւմ համար է անտանելի ծանր՝ նրա՞, ով հեռանում է, թե նրա՞, որից հեռանում են:

      – Նրա, ով խենթորեն սիրում է:

      – Ես հեռանում եմ: Ինձ համար անչափ ծանր է, որովհետև խենթորեն սիրում եմ քեզ… Ապրիր և հիշիր։– Նա սեղմվեց տղային: Կինը չէր ուզում նրանից պոկվել։– Ուրեմն վե՞րջ, էլ չե՞նք հանդիպելու… – Նա այլևս չէր կարողանում պահել արցունքները։ -Գիտե՞ս, ամենից սարսափելին ոչ թե անփոխադարձ սերն է, այլ երբ այն փոխադարձ է, բայց դուք միասին չեք:

      Հեռվում երևաց ավտոբուսը։

      – Մի անգամ էլ հանդիպենք և վերջ, – հանկարծ ասաց կինը։

      Տղան լուռ էր։

      – Միայն մի անգամ։

      – Լավ, – ի վերջո ասաց տղան։ Ուզում էր ասել. «„Ոչ“», բայց, ինքն էլ չիմացավ ինչպես, ասաց՝ «„Լավ“»։

      Կինը նայեց նրան լուսաշող աչքերով, շրջվեց, գնաց դեպի կանգառ։ ճանապարհին շրջվեց՝ մի անգամ ևս տղային նայելու, և ձեռքով հրաժեշտ տվեց։ Նա երևի ժպտաց մթան մեջ։

      Ավտոբուսը գնաց։ Թուխ ճայը չկար։ Սպիտակ ճայերը չկային։ Տղան մենակ էր։

      Ներքևում, ժայռաբեկորներից այն կողմ, երևում էր ծովը։ Ծովն ասես համատարած սև ցել էր, և լուսինը շողշողուն արահետ էր կապել սև ցելերի վրայով… Ընկնես այդ արահետն ու գնաս, գնաս դեպի այնտեղ, երկինքն ու ծովն իրար ձուլող հորիզոնից այն կողմ, ուր ոսկեզօծ արևի ներքո ճվում, ճախրում են ճերմակաթև ճայերը…

      =================

      Է Ն Լ Ո Ռ ՈՒ Ձ Ո Ր Ն Է…

      Ուղիղ հիսուն տարի առաջ չքնաղագեղ մի աղջկա՝ Ադրբեջանի բժշկական