ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ. Читать онлайн. Newlib. NEWLIB.NET

Автор: ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Издательство: Издательские решения
Серия:
Жанр произведения: Современная русская литература
Год издания: 0
isbn: 9785449087393
Скачать книгу
գիտի, – անխղճորեն ստում եմ ես£ Մաքսիմի դեմքը շողում է բավականությամբ£ Եվ նա, միանգամայն անսպասելի ասում է.

      – Ուզո՞ւմ ես սովորեցնեմ քեզ տրակտոր քշելը£– Չսպասելով պատասխանի, նա իմ թևատակերից բռնում, արագ թռցնում է խցիկ և, տեղավորելով իր կողքին, կարգադրում է.– Բռնիր լծակն ահա այսպես£ Ոտքդ դիր ահա այստեղ£ Ապրես£ Սեղմիր ոտնակը և կամաց բաց թող£ Այ, այդպես, ապրես£

      Տրակտորը հռնդում, ծուխ արձակելով դանդաղ առաջ է գնում՝ ակոս-ակոս շուռ տալով սև հողը£ Երջանկությունից շունչս կտրվում է, ես արագ նայում եմ այս ու այն կողմ, բայց ափսոս, տեսնող չկա£ Վաղը կպատմեմ դպրոցում, բայց ոչ ոք չի հավատա®

      – Հը, գործերդ ո՞նց են Աբիկ, – տրակտորի խելացնոր հռնդյունի ու գութանների դղրդյունի մեջ ես հազիվ եմ լսում Մաքսիմի ձայնը£

      Ես հիշում եմ, որ նա մի երկու րոպե առաջ ևս այդ հարցն էր տվել, ուստի ասում եմ.

      – Առաջվա նման£

      – Իհարկե, լավ կլինես, – գոռում է Մաքսիմը£– Քեզ ինչ է եղել, որ վատ լինես® Ասում եմ, իհարկե, լավ կլինես®

      – Լսեցի® Դու ինձ ասա, ինչպե՞ս ավելացնեմ արագությունը£

      – Չի կարելի, խարակ կանես, – մի պահ ուշադրությամբ նայելով ետ, ասում է Մաքսիմը£ Եվ փոխանակ ավելացնելու տրակտորի արագությունը, նա հանկարծակի կանգնեցնում է տրակտորը, իջեցնում է շարժիչի աշխատանքը և, թավ հոնքերի տակից մտախոհ նայելով ինձ, խոր հոգոցով ասում.

      – Ինձ թվում է, Աբիկ, մեր ամբողջ Ղարաբաղում Արգինայի նման աղջիկ չկա£

      – Իհարկե£ Ինչ խոսք կարող է լինել այդ մասին, – հաստատում եմ ես մեծավարի£ Ինձ դուր է գալիս խոսելու իմ տոնը£ Եվ, ինչպես հավասարը հավասարին, ուղիղ նայում եմ Մաքսիմին՝ սպասելով, թե ինչ կասի նա£

      Մաքսիմը դարձյալ հառաչում է և, ասես ուժերից վեր ծանր գործի է, տնքալով ասում է.

      – Հենց վատն էլ դա է, որ նրա նմանը չկա£

      – Ինչո՞ւ, – զարմանում եմ ես£

      – Չգիտեմ£ Այդքան գեղեցիկ չլիներ, ով գիտի, գուցե արժանացներ իր ուշադրությանը£

      Իմ կարծիքով, Մաքսիմն այս հարցում լրիվ սխալվում է£ Ես հո գիտեմ, որ Արգինան բոլորին էլ հավասարապես լավ է վերաբերվում£

      – Նա բոլորի հետ էլ սիրով է խոսում, – ասում եմ ես£

      – Հըմ, բոլորի հե՞տ®

      – Իհարկե£

      – Ինձ հետ չի խոսի® Գոնե կրթություն ստացած լինեի, գուցե արժան համարեր® Բայց հիմա, չէ, չի խոսի®

      – Ինչպե՞ս թե՝ չի խոսի£ Կխոսի, մի՞թե ես չգիտեմ£

      Չգիտեմ ինչու, ես մի տեսակ խղճում եմ Մաքսիմին£ Մտքում հաստատ որոշում եմ՝ տուն գնալուն պես այդ մասին խոսել Արգինայի հետ, որովհետև, ընդհանուր առմամբ, վատ տղա չէ նա, թեկուզ առաջներում չէր թողնում մոտենալ իր տրակտորին£ Իմիջիայլոց, Մաքսիմը մեր գյուղի ամենաջահել տրակտորիստն է, իսկ այս ամռանը, բերքահավաքի ժամանակ, կոլտնտեսության ««Նիվա» ինքնագնաց կոմբայնը նա էր բանեցնում և համարյա գիշեր ու ցերեկ դաշտերից տուն չէր գալիս£ Մեծ մասամբ նրա շնորհիվ էր, որ կոլտնտեսությունը լեռնային գյուղերի մեջ առաջինն ավարտեց հունձը£

      – Իսկ սովորելում ո՞նց ես£ Երևի լավ ես սովորում, չէ՞, – հարցնում է Մաքսիմը£

      Ասես իր շատ պետքն է իմ սովորելը£ Խոսելու բա՞ն չունի, ինչ է®

      – Այո, – ասում եմ ես£ Բայց տեսնում եմ՝ ականջի մի ծայրով է լսում ինձ, մտքերը բոլորովին ուրիշ տեղ են£

      – Էդ էր պակաս, որ