Մայրիկն Արգինայի օգնությամբ փոխում է սփռոցը, ափսեները կրկին շարվում են սեղանին£
Մայրիկը գնում է խոհանոց՝ օղի բերելու£ Հարմար պահ որսալով, ես նույնպես վազում եմ խոհանոց£
– Մամ, – ասում եմ ես£– Մամ®
– Ի՞նչ է, Աբիկ ջան£
– Մամ, մեր ի՞նչն է Արգինան£
Մայրիկը զարմանքով նայում է ինձ£
– Դու ցնորվե՞լ ես, այ տղա, – ժպտում է նա£
– Ոչ, բոլորովին, – ասում եմ ես և, որպես ապացույց այն բանի, որ իրոք չեմ ցնորվել, լուրջ, ինչպես դա վայել է խելքը գլխին մարդուն, շարունակում եմ թավ ձայնով, – մամ, մի՞թե որևէ բան չիմանալն ու այդ մասին հարցնելը ցնորվելու նշան է£
Բայց մայրիկը միայն ժպտում և ասում է փութկոտությամբ.
– Հետո, Աբիկ, հետո կպատմեմ, հիմա ժամանակ չկա, – և օղու շիշը խոթելով ձեռքս, ավելացնում է.– սա տար, ես խաշլաման բերեմ£
3
Այսօր կիրակի է£ Արևը նոր-նոր բարձրանում է դիմացի սարերի ետևից£ Օդը թարմ է, թափանցիկ£ Գյուղը ստվերի մեջ է, որովհետև արևի շողերը դեռ չեն իջել մինչև մեր ձորերը£ Ես նայում եմ Սառնատուն լեռան կողմը, ուր արև է արդեն£ Այստեղ ու այնտեղ դայլայլում են լուսաբացի թռչունները, կանչում են աքաղաղները, ինչ-որ մեկը սկսեց երգել ներքևի ձորում, աղբյուրի մոտ, հետո աղջկական ձայնը մարեց, որովհետև Մաքսիմը գործի գցեց տրակտորը, և երգը կորավ հռնդյունի մեջ£
Մայրիկը բակում կուտ է տալիս հավերին՝ կուտը բռով շաղ տալով բակով մեկ՝ ինչպես սերմնացանն է սերմը նետում ցելերի մեջ£ Եվ նրա ձեռքի ամեն մի շարժումի հետ մեր այդ ցնդած Չալկան ցատկում է հավերի մեջ՝ ֆռռացնելով նրանց այս ու այն կողմ£ Կամացուկ, որպեսզի մյուս սենյակում չարթնացնեմ Արգինային, ես ոտքերիս ծայրերի վրա իջնում եմ բակ՝ ծորակի տակ լվացվելու£ Մայրիկն ինձ որոշ բան պատմել է արդեն Արգինայի մասին£ Եվ ես, չգիտեմ ինչու, նրան հիմա ավելի եմ սիրում£ Մայրիկն ասում է, որ Արգինան շատ է նման իր մորը՝ Դիանային, մայրիկի խոսքերով՝ աշխարհի ամենահմայիչ կնոջը£ Մայրիկը պատմել է նաև, որ բժշկական ինստիտուտն ավարտելուց հետո ուղիղ երեք տարի Դիանա մորաքրոջ հետ միասին աշխատել է միևնույն հիվանդանոցում, և միմյանց հետ եղել են ոնց որ հարազատ քույրեր ու մինչև հիմա չեն մոռացել իրար£
– Արգինան նրա միակ աղջիկն է, – ասում է մայրիկը£– Քսանմեկ տարեկան է արդեն և այս տարի է ավարտել մանկավարժական ինստիտուտը£ Իսկ դու ինքդ, ինչ է, չե՞ս հիշում Արգինային, – անսպասելի հարցնում է մայրիկը£
– Ոչ, մամ, որտեղի՞ց հիշեմ£
– Նա եղել է մեր տանը®և դա ասես երեկ էր, – ասում է մայրիկը£– Այնինչ մի քանի տարի է անցել արդեն® Դպրոցը չէր ավարտել դեռ, կարծեմ ութերորդ թե իներորդ դասարանում էր£ Մոր հետ էր եկել, հետո մայրը գնաց, իսկ ինքը մոտ երկու ամիս մնաց մեզ մոտ£ Մազերը կարճ կտրած, գեղեցիկ՝ շարունակ շրջում էր այգում, ժամերով ականջ էր դնում ծտերի ծլվլոցին, վազվզում էր՝ Չալկան էլ ետևից£
– Չալկան էլ ետևի՞ց, – ծիծաղում եմ ես, ինքս էլ չգիտեմ, թե ինչու£
Ես պատրաստվում եմ նոր հարց տալու, սակայն պատշգամբում, խավավոր երկար խալաթը հագին, երևում է Արգինան, և ես լռում եմ£
– Օ¯հ, ինչ հրաշալի առավոտ է, – ասում է նա և լայն բացում ձեռքերը, ասես ցանկանալով գրկել արևի ճառագայթներով