ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ. Читать онлайн. Newlib. NEWLIB.NET

Автор: ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Издательство: Издательские решения
Серия:
Жанр произведения: Современная русская литература
Год издания: 0
isbn: 9785449087393
Скачать книгу
Անահիտը հիշեց անդարձ այդ օրերը, հառաչեց և, ետ տանելով դռնակը, մտավ բակ£

      Տան լույսը չէր վառվում. ամուսինը դարձյալ յուրայինների մոտ է գնացել կամ աշխատանքից չի եկել դեռ, իսկ որդին՝ Արայիկը, երկրորդ օրն էր, ինչ Անահիտի մոր մոտ էր£ Ընտանիքում տիրող սառնությունը հավանաբար ձանձրացնում էր տղային, և նա գերադասում էր տատի մոտ մնալ, այնտեղ նրա համար լավ էր£

      Անահիտն իր բանալիով բաց արեց դուռը, միացրեց լույսը և, ասես առաջին անգամ էր տեսնում, մի քանի վայրկյան առանց շտապելու, ուշադիր դիտեց սենյակը. նա նման էր կենվորուհու, որին տանտերերը ցույց էին տվել իր նոր կացարանը, և նա հիմա շեմին կանգնած վճռում էր՝ համաձայնի՞ դրան, թե ուրիշ, ավելի լավ կացարան փնտրի£

      Սենյակը կահավորված է ոչ այնքան թանկ, բայց լավորակ կահույքով, պատի տակ դրված թախտը ծածկված է տանը գործած նախշուն գորգով, պատին ֆաբրիկայի թողարկած գեղարվեստական փոքրիկ գորգն է կախված՝ վրան առվից ջուր խմող երկու եղնիկ£ Այդ գորգն ամուսինն է գնել մի երեք տարի առաջ. կոլտնտեսային տեխնիկան բերքահավաքին օրինակելիորեն ու ժամանակին նախապատրաստելու համար նա դրամական պարգև էր ստացել£

      Անահիտը հանեց վերարկուն, նետեց բազկաթոռի թիկնակին£ Հետո մոտեցավ սեղանին, ձեռքի սովոր շարժումով մեքենայորեն ուղղեց սեղանի մոմլաթը, լիքը ջրամանը վերցրեց, դրեց սեղանի մեջտեղը£ Նրա հայացքն ընկավ պատից կախված մուգ կարմրագույն շրջանակով խմբային նկարին£ Հունիսի վերջին էր, լուսանկարվեցին ամբողջ դասարանով£ Անահիտը դանդաղորեն մոտեցավ և, ասես նախկինում երբեք չէր տեսել, սկսեց լարված հետաքրքրությամբ դիտել նկարը£ Ահա ինքը՝ ռուսաց լեզվի ուսուցչուհի Մարիա Ամբարձումովնայի կողքին£ Իսկ ահա վերջին շարքում, մի տեսակ բոլորից անջատ, կանգնած է Կարենը£ Նա հանգիստ, ուժեղ կամք արտահայտող դեմք ունի, օբյեկտիվին ուղղված վճռական, փոքր ինչ սառը հայացք£ Ամեն անգամ, նայելով դաժանության հասնող այդ խիստ ու լուրջ դեմքին, Անահիտը տարիների հետ չնվազող ամոթի զգացումով հիշում է մի դեպք, որից և, ըստ էության, սկսվեց այդ ամբողջ պատմությունը: Նա այնպես կուզենար հիշողությունից դեն նետել այդ դեպքը, բայց, ավաղ, դա անհնարին է, ինչպես անհնարին է մոռանալ այն ամենը, ինչ այս կամ այն կերպ կապված է Կարենի հետ. հումորով ասված նրա խոսքերը, հրապուրական ժպիտները, բարեհոգի ծիծաղը, շարժուձևը, – այս բոլորը մեկ-առ մեկ դրոշմվել է Անահիտի հիշողության ու սրտի մեջ®

      Անահիտը դուրս եկավ բակ՝ ջրամանի ջուրը փոխելու£ Տան լույսը, որ դռան արանքից մի ոստույնով բարձրացել էր մեղմ հովից խշշացող թթենիների վրա, կատվի պես ցած թռավ, սողոսկեց ներս՝ մինչև Անահիտը կփակեր դուռը£ Բակում լռություն էր՝ ոչ մի ձայն, միայն ծառերն էին այգում արթուն£ Նրանք կամացուկ սվսվում, զրուցում էին, ասես, չհամարձակվելով մոտենալ իրար£ Ամենուր լռություն էր, և այդ լռության ու արտասավոր գիշերվա մեջ ձորերն ի վեր դանդաղ հոսում էր մշուշը, ներքևում, ինչ-որ մեկի տնամերձ հողամասից ծուխ էր բարձրանում, գոմաղբ էին վառել, ծուխը թանձր էր, սև, հեռվում, լուսնալույսի արծաթ շողերով ողողված սարերից ու լեռներից անդին, երևում էր Մռավա սարը՝ պատված ճերմակ ամպերով£ Թե՞ ձյուն էր£ Ձյուն էր երևի£

      Հիշողությունները նորից տարան Անահիտին, այո, դրանից սկսվեց ողջ պատմությունը, այդ անհեթեթ դեպքից, որի մասին հիշելիս, հիմա