– Մանվելն ո՞վ է£
– Սուրենի տղան£ Շոֆեր է£ Էս Սուրենը մի բարեկամ ունի Մարտակերտում, հերը մեռել էր, դե, գյուղացի մարդ՝ ի՞նչ պիտի տանի, ինքն էլ ուստա մարդ, ասում է՝ դագաղի հոգս չքաշեք, ես կբերեմ£ Չափսն էլ գիտեր, երևի ժամանակին աչքաչափով վերցրել էր£ Սարքեց, նախագահից թույլտվություն վերցրեց, տղայի՝ Մանվելի բեռնատարով տարավ£ Ներքևի գյուղերում սրանք շրջկենտրոն գնացող մի թուրք դասատու են վերցնում£ Բայց չեն ասում, որ թափքում դագաղ կա, էդ էլ դագաղ ու մեռելից սաստիկ վախեցող էշի գլուխ£ Որոշ ժամանակ անց սա հանկարծ նկատում է, որ դագաղի կափարիչը կամաց բարձրանում է ու էնտեղից մարդու մի ձեռք է դուրս գալիս£ Վախից էս դասատուն թափքից ցատկում, թավալվում է ճամփի փոշու մեջ, ոտուձեռը կոտրում£ Պարզվում է, որ գյուղում Էս ախմախ Արտաշն էլ է մեքենա նստել, իբր թե էլեկտրացանցում գործ ունի£ Ճանապարհին ուժեղ անձրև է սկսում, մտնում, առոք-փառոք պառկում է դագաղում, ձեռքը հանել է, որ տեսնի՝ կտրե՞լ է անձրևը£ Էրկու տարի տվին Մանվելին, կին ու երեխեք թողին անտեր® Բա, կոլխոզի ժողովում մեր էս բերանբաց Բենիկն ինչ ասի, որ լավ լինի, – շարունակեց Մխիթարը£– Ասում է՝ Սովետական Միությունում մենք հազիվ թե լավ ապրենք, միակ ելքն այն է, ասում է, որ Սովետական Միությունը պատերազմ հայտարարի Ամերիկային ու Չինաստանին, նրանք շատ են, մեզ կհաղթեն ու նրանց հաշվին մարդավարի կապրենք: Որոշեցի դրա սանձը ձեռքս հավաքել, ասում եմ՝ բա որ հանկարծ մե՞նք հաղթեցինք… Բերանը մնաց բաց, խոսք չգտավ, թե պատասխանս տա: Էդպես է, թողնես հակա-հակա խոսեն… Գիտե՞ս ես ոնց եմ ամուսնացել, – աշխուժացավ Մխիթարը£– Երևանից ուսանող տղերքը եկել էին արձակուրդի, ուզում էին քեֆ անել, ինձ ուղարկեցին էս կողքի գյուղը՝ Շահմասուր, մսացու գտնելու£ Տնետուն ման գալով հարցնում եմ՝ «Ծախու գա՞ռ չունեք»£ «Չէ»£ «Ու՞լ», «Չէ», «Գո՞ճի», «Չէ»£ Տեսնեմ մի տան պատշգամբում մի երկու աղջիկ ծիծաղելով զրուցում են£ Հարցրի՝ «Բա մարդու տալու աղջի՞կ»£ Ասացին՝ «Ունենք»£ Սաթիկի հետ էդպես ամուսնացա£
Նա դարձյալ նայեց ճանապարհի կողմը, էշը խոտով բեռնած մի մարդ էր գնում ճանապարհով, առջևից մի տղա երեխա՝ շվշվացնելով£
– Ա¯յ տղա, ա¯յ տղա, – ներքևից նախատեց Մխիթարը£ -Էշը ինչո՞ւ դու չես քշում, հերդ է քշում£
– Էհ, էշն ինչ գիտի՝ ես եմ քշում, թե հերս, – պատասխանեց տղան, շարունակելով շվշվացնելով քայլել առջևից£
– Տեսա՞ր, – նորից հարցրեց Մխիթարը£– Ասում եմ չէ՝ խելքի պատառ չկա գլխներումը, բայց թողնես սրամտեն, հիմար-հիմար դուրս տան, ես ձեր դաստիարակողի հերն եմ անիծել£
Հերացուս դուրս եկավ տնից, ծխախոտ վառելով առաջացավ դեպի մեզ£
– Ամեն