ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ (Վիպակներ, պատմվածքներ). Լևոն Ոսկանի Ադյան. Читать онлайн. Newlib. NEWLIB.NET

Автор: Լևոն Ոսկանի Ադյան
Издательство: ЛитРес: Самиздат
Серия:
Жанр произведения: Афоризмы и цитаты
Год издания: 2014
isbn:
Скачать книгу
հասել է երկնքի ամենաբարձր կետը, որտեղից, հավանորեն, երևում է ամբողջ աշխարհը£ Դպրոցական պայուսակն ուսս գցած, ես գնում եմ տուն£ Վեջին ժամանակներս, չիտեմ ինչու, գերադասում եմ տուն վերադառնալ մենակ, այդպես ինձ ավելի է դուր գալիս£ Իմ ոտքերի տակ խշխշում են չոր տերևները£ Եվ այդ շրշյունի տակ զանազան մտքեր են ծնվում իմ գլխում£ Ես մտածում եմ այն մասին, որ ահա ամբողջ մի տարի է, ինչ Արգինան մեր տանն է ապրում£ Չէ, իրոք, զարմանալիորեն արագ անցավ այդ մի տարին£

      Ամբողջ մի տարի®

      Հայրիկը դարձյալ կոլտնտեսությունում է աշխատում£ Առավոտյան, դեռ լույսը չբացված, ձին նստում, գնում է ֆերմաները և վերադառնում միայն ուշ երեկոյան կամ գիշերվա կեսին£ Պատահում է նաև, որ անասուններ են տանում շրջկենտրոն՝ մսամթերման, և նա մեկ-երկու օր մնում է այնտեղ£ Մայրիկը նույնպես, եթե ծանր հիվանդ են բերում, երբեմն մնում է հիվանդանոցում£ Որովհետև, ճիշտ է, փոքր է մեր գյուղը, բայց հիվանդանոցը ենթաշրջանային է, սպասարկում է նաև հարևան փոքր գյուղերի բնակչությանը, և հաճախ են ծանր հիվանդներ բերում այնտեղ£

      Արգինան դպրոցից ինձնից միշտ շուտ է վերադառնում£ Եվ երբ հնչում է վերջին զանգը, ես իսկույնևեթ վազում եմ տուն, որովհետև Արգինան չի սիրում, երբ ես հապաղում եմ որևէ տեղ£ Դրա համար էլ չեմ ուշանում£ Ինքս էլ զարմանում եմ ինձ վրա. այս մի տարվա մեջ ես լիովին վերափոխվել եմ, և ինչպես մայրիկն է ասում, դարձել միանգամայն օրինական տղա£ Դասերից հետո ուղիղ գալիս եմ տուն, և մենք անմիջապես նստում ենք ճաշի£ Եթե, բան է, մայրիկը տանը չէ, Արգինան միայնակ չի ճաշում, սպասում է ինձ£ Դուրս է գալիս պատշգամբ, նստում այնտեղ ու սպասում£ Եվ միշտ ուրախանում է, երբ ես գալիս եմ£ Ոնց որ ուրախանալու մի բան չկա՝ ես հո երկնքից չեմ իջնում, բայց չէ, ուրախանում է, և վերջ£ Նրան տեսնելիս, իհարկե, ես նույնպես ուրախանում եմ, թեպետ դա այնքան էլ ցույց չեմ տալիս£ Միայն ժպտում եմ և ուրիշ ոչինչ£

      Բայց երբեմն այնպես եմ ուզում նրան ասել, որ շարունակ մտածում եմ իր մասին£ Սակայն, ինքս էլ չգիտեմ ինչու, չեմ համարձակվում£ Հավանաբար, վախենում եմ ծիծաղելի երևալ, թե ինչ® Այնուամենայնիվ, առանց Արգինայի, ես իրոք շատ եմ տխրում£ Ամռանը, երբ արձակուրդներին նա գնաց Բաքու, քիչ էր մնում անձկությունից պայթեր սիրտս£ Իսկ վերջին գիշերը մինչ լույս քնել չկարողացա, մինչ լույս անհանգիստ շուռումուռ էի գալիս անկողնում£ Հետաքրքիր է, մինչ այդ մարդուն չգիտես, չես ճանաչում, նա իր համար է ապրում, դու՝ քեզ համար, բայց ահա պատահաբար հանդիպում ես, նա դառնում է քո հարազատը, գուցե նույնիսկ ավելին, քան հարազատը, և քեզ թվում է, թե առանց նրան այլևս ապրել չես կարող և զարմանում ես նույնիսկ, թե մինչև հիմա ինչպես ես ապրել առանց նրան® Մայրիկն ասում է, որ Արգինան այսուհետև մնալու է մեր գյուղում£ Արգինան ինքը ևս մի անգամ ասաց. «Ես այս գյուղից ոչ մի տեղ չեմ գնալու£ Ընդմիշտ մնալու եմ ձեզ մոտ® Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ կարծես այստեղ եմ ծնվել£ Չէ, ես աշխարհի ոչ մի տեղի հետ չեմ փոխի այն»£ Ազնիվ խոսք, այս բառերը լսելիս քիչ է մնում հալվեմ ուրախությունից£ Տարօրինակ բան. այն օրվանից, ինչ Արգինան ապրում է մեզ մոտ, մեր գյուղի բոլոր տղաները սկսել են մի ուրիշ ձևի վերաբերվել ինձ, չգիտեմ ինչու, բայց դա իրոք այդպես է, մի անգամ չէ, որ նկատել եմ£ Գուցե մեծացել եմ մի տարով՝ դրանի՞ց է£ Նույնիսկ տրակտորիստ Մաքսիմը, որ առաջ չէր թողնում անգամ մոտենալ գութանների նստատեղին, այժմ, նկատելով ինձ, իսկույն կանգնեցնում է տրակտորը, իջեցնում է