–Դու քանի՞ տարեկան ես, Աբիկ£
–Հայրս ասում է, որ արդեն փոքր չեմ,– փորձում եմ կատակել:
–Պարզ է,– գլխով է անում աղջիկը£– Մի ժամանակ ես նույնպես փոքր չէի£ Ես հիմա էլ փոքր չեմ, չէ՞, Աբիկ£ Դու համաձայն չե՞ս ինձ հետ£
–Համաձայն եմ,– ակամա ժպտում եմ ես, իսկ հետո, չգիտես ինչու, ասում եմ.– Մեր գյուղը շատ է գեղեցիկ£ Ամբողջ աշխարհում այդպիսի գյուղ չկա£ Իսկ աշնանն այն արտասավոր գեղեցիկ է£
–Աշունն ամեն տեղ էլ գեղեցիկ է,– ասում է աղջիկը:
–Չգիտեմ, գուցե,– թոթվում եմ ուսերս£– Աշնանը ես ոչ մի տեղ չեմ եղել. դպրոց եմ գնում£
Մենք մտնում ենք ձորը, որոշ ժամանակ քայլում ենք լուռ, ինչ-որ տեղ, անտառի խորքում տագնապով ծղրտում է բուն. գիշերային որսի է պատրաստվում երևի£ Անախորժ է նրա ծղրտոցը, անսովորությունից զարհուրել կարելի է£ Գուցե դրա համար է, որ աղջիկը ձեռքով թեթևակի դիպչում է իմ ուսին և կամացուկ ասում.
–Ի¯նչ սարսափելի է® Այդ ո՞վ էր այնպես կանչում£
–Գիշերային բու է,– անհոգ ասում եմ ես£– Վախենալու ոչինչ չկա£ Իսկ ձեզ մոտ, ինչ է, բու չի՞ լինում£
–Ոչ,– չգիտես ինչու հառաչում է նա£– Մեզ մոտ չի լինում£ Ես այստեղից շատ հեռու եմ ծնվել, հազար ձոր ու սար այն կողմ£ Դու աշխարհագրություն լա՞վ գիտես,– անսպասելի հարցնում է աղջիկը£
–Իհարկե,– իսկույն ասում եմ ես£
–Ես ծնվել եմ այնտեղ, ուր աշխարհի ամենամեծ լիճն է ու ամենափոքր ծովը£ Այնտեղ մի քաղաք կա՝ նման Նեապոլին ու դեռ Նեապոլից էլ գեղեցիկ£ Այդ քաղաքում եմ ծնվել ես, և մեզ մոտ երբեք բու չի լինում£
Ես երկար մտորում եմ՝ ձգտելով գուշակել այն քաղաքի անունը, որտեղ ծնվել է աղջիկը, բայց ոչինչ չի ստացվում£ Անհարմար դրություն է, նույնիսկ զգում եմ, թե ինչպես եմ շիկնում£ Բայց նա դա չի նկատում, իհարկե, որովհետև ձորում մութ է£ Նեղ ճանապարհը ելնում է ձորի մյուս կողմը, և մեր առջև երևում է գյուղը՝ հատուկենտ վառվող լույսերով, կովերի բառաչով ու մարդկանց կանչերով£
–Ահա այնտեղ, բլրի վրա, մեր դպրոցն է,– բացատրում եմ ես,– քիչ ներքև ակումբն է, ակումբից ու գյուղական խանութից այն կողմ հիվանդանոցի շենքն է£ Մեր տունը հենց հիվանդանոցի մոտ է£
–Գիտեմ, Աբիկ,– ասում է աղջիկը£ Ես տարակուսանքով նայում եմ նրան£ ''Նրան որտեղի՞ց է հայտնի այդ ամենը. և անունս է իմանում, և մեր տան տեղը գիտի''£ Բայց հարցնել այդ մասին՝ դարձյալ չեմ համարձակվում£ Եվ նա նորից կարծես կարդում է իմ մտքերը և ասում է.
–Չէ՞ որ ես եղել եմ այստեղ, Աբիկ£ Ճիշտ է, մի անգամ, բայց եղել եմ£ Եվ այդ օրվանից արդեն մի քանի տարի է անցել£
–Մի քանի տարի է անցե՞լ,– ինքնաբերաբար ասում եմ ես£
–Այո, ես այն ժամանակ փոխադրվել էի իններորդ դասարան£ Իսկ դու փոքրիկ, շատ փոքրիկ տղա էիր£
–Իսկ որտե՞ղ էիր ապրում,– զգուշորեն հարցնում եմ ես:– Ու՞մ տանը:
–Իհարկե, ձեր,– ասում է նա ժպտուն:– Դու ինչ է, խոսեցնու՞մ ես ինձ, Աբիկ:
Ուրեմն մեր տուն ենք գնում… Ես քիչ է մնում խենթանամ ուրախությունից: Հետո նա լուռ խորհում է ինչ-որ բանի շուրջը£ Ընդհանրապես նկատել եմ. խոսքի կեսին կլռի՝ մտասույզ նայելով մի անորոշ ուղղությամբ£ Գուցե հանկարծակի ինչ-որ տխրությո՞ւն է համակում նրան£ Լինում է, չէ՞, այդպես£ Եվ որպեսզի աղջիկը չտխրի ինձ հետ, ես փորձում եմ զբաղեցնել