ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԽԱՂԵՐ. Սուսաննա Հարությունյան. Читать онлайн. Newlib. NEWLIB.NET

Автор: Սուսաննա Հարությունյան
Издательство: Издательские решения
Серия:
Жанр произведения: Русское фэнтези
Год издания: 0
isbn: 9785005060365
Скачать книгу
մայրիկը Արևիկի կյանքում զբաղեցնում էր գլխավոր տեղը: Մայրիկի ներկայության դեպքում բոլորը նահանջում էին անգամ ոչ թե երկրորդ, այլ՝ երրորդ կամ չորրորդ պլան: Ամեն անգամ, երբ մայրիկը պիտի իր գործերով ինչ—որ տեղ մեկներ, սկսվում էին երկկողմանի բանակցություններ մայրիկի բոլոր գործերը կասեցնելու և նրա բացակայության ժամկետը կրճատելու վերաբերյալ: Գործի էին դրվում բոլոր փաստարկները՝ խնդրանքներ, համոզումներ, արցունքներ:

      – Մայրի՛կ, խնդրում եմ, մի գնա: Ես այնքան վատ եմ զգում առանց քեզ, – սրտաճմլիկ աղերսում էր աղջիկը՝ ամենուրեք հետևելով մայրիկին, որը պատրաստվում էր աշխատանքի գնալու:

      – Արևի՛կ, շատ գործեր են կուտակվել: Բոլոր գործերս կավարտեմ ու կվերադառնամ քեզ մոտ, – սիրալիր ձայնով պատասխանում էր մայրը՝ շոյելով նրա գլուխը և համբուրելով, – իսկ առայժմ դու կմնաս տատիկի հետ:

      – Թո՛ղ տատիկը աշխատի, իսկ դու մնա ինձ հետ, – առարկում էր Արևիկը:

      – Տատիկն էլ իր գործերն ունի: Նա դրանք թողել է, որ քեզ հետ մնա: Ես շուտով կվերադառնամ, ու մենք կխաղանք քեզ հետ, համբերությամբ շարունակում էր մայրիկը:

      – Ո՛չ, չեմ ուզում տատիկի հետ մնալ, մի՛ գնա, խնդրում եմ, մայրի՛կ, – արդեն ամբողջովին արցունքների միջից խնդրում էր աղջիկը:

      Սակայն բավական է, որ մայրն իր հետևից դուռը ծածկեր, ու ամեն ինչ իր տեղն էր ընկնում: Երեխան իսկույն փոխվում էր և անգամ այն մերձավորին, որն իր հետ էր մնացել, մինչև մոր վերադարձը մայրիկ էր անվանում: Սկզբում դա զարմանք էր հարուցում, բայց աստիճանաբար բոլորը սկսեցին դրան սովորել և ընդունել որպես խաղ, որի մեջ երեխան այդ ձևով չէր ուզում մոր բացակայության հետ հաշտվել:

      Այդ մեծ, համերաշխ ընտանիքի (որին հիմնականում համախմբել էր Արևիկը) ամեն մի անդամի հետ նա տարբեր կերպ էր շփվում՝ հնարելով զանազան խաղեր, և հենց այդպես էլ երեխան օրվա ընթացքում բազմաթիվ կյանքերով էր ապրում:

      Եթե Արևիկին տատիկն էր պառկեցնում քնելու, ապա աղջիկը նրան խնդրում էր պատմել պարսից Նադիր շահի կրտսեր ու ամենասիրելի դստեր՝ Լինդագուլի հեքիաթը: Չնայած Արևիկը այդ հեքիաթը անգիր գիտեր, սակայն ամեն անգամ տատիկին խնդրում էր կարդալ, իսկ հետո էլ վերապատմել: Իսկ երբ արդեն քնաթաթախ ու հոգնած տատիկը փորձում էր ինչ—որ կերպ կրճատել պատմությունը, աղջիկը, որքան էլ հոգնած ու քնի մեջ լիներ, անմիջապես առույգանում էր ու սկսում տատիկի սխալը ուղղել՝ նրան կշտամբելով մոռացկոտության մեջ.

      – Ո՛չ, այդպես չէ, տատի՛կ: Դու նորից ամեն ինչ խառնեցիր: Տատի՛կ, դու այնքան «խառնաշփոթիչ ես»:

      Ամենահետաքրքիրն այն էր, որ նա ուրիշ ոչ մեկին չէր խնդրում կարդալ այդ հեքիաթը: Մայրիկի կամ մյուս տատիկի հետ էլ նրանք ունեին իրենց սիրելի հեքիաթները, որոնք նույնպես ուրիշ որևէ մեկին չէր թույլատրվում կարդալ կամ վերապատմել: Ընդհանուրը միայն այն էր, որ աղջկա կյանքի բոլոր փուլերում ներկա էր հեքիաթային այս կամ այն կերպարը, որը նրա ընկերն էր, որին վստահում էր ամենանվիրականը: Արևիկը ընկերոջ հետ էր ճաշելու գնում, ընկերոջ հետ էր զբոսնում, գնում մանկապարտեզ, մարմնամարզական սրահ, սահադաշտ, դահուկներով սահում, զբաղվում երաժշտությամբ, լսում հեքիաթներ, խաղում, անգամ համերգներ տալիս, քնում: Սկզբում դա շուն էր, նապաստակ, գայլ, աղվես՝ մուլտերի, ինչ—որ հետաքրքրաշարժ պատմության առավել սիրված գործող անձինք: Ընդ որում, եթե կենդանիների՝ մտերիմ ընկերների նմանօրինակները դառնում էին համապատասխան