Էլիկո. Էլյա Ֆրունզիկի Համբարձումյան. Читать онлайн. Newlib. NEWLIB.NET

Автор: Էլյա Ֆրունզիկի Համբարձումյան
Издательство: ЛитРес: Самиздат
Серия:
Жанр произведения: Приключения: прочее
Год издания: 2019
isbn:
Скачать книгу
քայլերս ուղղեցի հիվանդանոց՝ բաբոյիս մոտ։ Բաբոս, սպիտակ խալաթը հագած, վրայից սպիտակ գոգնոցը կապած, շերեփով համտեսում էր հիվանդների համար նախատեսված ճաշը։ Շա՜տ դժվարությամբ գտա հարմար բառեր՝ պատմելու համար։ Բաբոս սկզբից մտածեց ուղղակի շատախոսում եմ, բայց երբ հասա այն պահին, որ պայուսակս վերցրել և չի տվել աշխատողը, լրջացավ, շերեփը դրեց ու ասաց, որ սկզբից պատմեմ եղելությունը։ Այնքան համարձակություն չունեցա, որ պատմեմ՝ ինչպես է եղել իրականում։ Պատմեցի այնպես, ինչպես կուզեի, որ եղած լիներ.

      – Ես ու Լարիսան մեզ համար միամիտ դեղատան կողքով գնում էինք, մեկ էլ աշխատողը դուրս եկավ, իմ պայուսակը ձեռքիցս խլեց ու ասաց, որ մինչև բաբոդ չգա, չես ստանալու։

      Բաբոն թերահավատորեն նայեց իմ ուղղությամբ։ Իմ կարծիքով նրան զարմանալի չթվաց, որ կարող են պայուսակս վերցրած լինել, որովհետև իմ արկածախնդրությունն իմանալով՝ վստահ էր, որ մի բան արած կլինեմ։ Բաբոյին դուր չեկավ այն, որ իմանալով իր թոռն եմ, իսկ իրեն բոլորն էին ճանաչում, չեն գնացել զիջումների՝ պայուսակս չեն տվել։

      – Հենց այդպես էլ ասա՞ց, որ մինչև բաբոդ չգա, չես ստանա։

      – Հա՛, բաբո՛ ջան։

      Բաբոս գոգնոցը հավաքեց տեղավորեց գոտու մեջ, բռնեց ձեռքս, ու արագ–արագ գնացինք դեպի դեղատուն։ Ճանապարհը բավականին երկար էր, բայց մինչև տեղ հասնելը ծպտունս դուրս չեկավ, որը վկայում էր իմ մեղավորության մասին։ Բաբոս ներս մտավ ու միանգամից.

      – Աղջի Վարսի՞կ։

      – Հա՛, Մաքրուհի՛ ջան, էս ի՞նչ խաբար է՝ եկել ես,– ժպտալով ընդառաջ եկավ մեզ ու հանկարծ աչքն ընկավ ինձ վրա։

      – Էս ո՞ւմ երեխեն ա, Մաքրուհի՛ ջան։

      – Ո՞նց թե ումն ա։ Ուրեմն համ ասում ես՝ բաբոյիդ կանչի՛, համ էլ քեզ միամիտի տե՞ղ ես դնում։

      Սկսվեց մի երկխոսություն իմ անմեղ–մեղավորության, պայուսակի ու ձուն հետագայում ձի դառնալու մասին։ Բաբոս, իհարկե, ինձ էր պաշտպանում, ու նրա միակ համոզմունքն այն էր, որ ինձ չէր կարող շիշ պետք եղած լիներ, որն իրականում ճիշտ էր։

      – Իմ երեխին եթե շիշ պետք լիներ, ես Տորիկից (Տորիկը հիվանդանոցի մանկական կերերի բացթողնման բաժնի վարիչն էր) մի արկղ կվերցնեի ու կտայի թոռանս, թող ինչքան ուզում էր խաղար։ Չհամարձակվես երեխուս զրպարտես:

      Ինչքան էլ աշխատողն արդարացավ, բաբոս մնաց անդրդվելի իմ անմեղության հարցում։ Պայուսակս վերցրեց, ձեռքս բռնեց, ու հաղթական դուրս եկանք դեղատնից։ Լուռ քայլեցինք մինչև շենքի անկյունը, թեքվեցինք այնպես, որ դեղատունն այլևս չէր երևում, բաբոս կանգնեց, ահավոր ցավոտ սեղմեց ձեռքս ու ասաց.

      Конец ознакомительного фрагмента.

      Текст предоставлен ООО «ЛитРес».

      Прочитайте эту книгу целиком, купив полную легальную версию на ЛитРес.

      Безопасно оплатить книгу можно банковской картой Visa, MasterCard, Maestro, со счета мобильного телефона, с платежного терминала, в салоне МТС или Связной, через PayPal, WebMoney, Яндекс.Деньги, QIWI Кошелек, бонусными картами или другим удобным Вам способом.

/9j/4AAQSkZJRgABAQEASABIAAD/2wBDAAEBAQEBAQEBAQEBAQEBAQEBAQEBAQEBAQEBAQEBAQEBAQEBAQEBAQEBAQEBAQEBAQEBAQEBAQEBAQEBAQEBAQH/2wBDAQEBAQEBAQEBAQEBAQEBAQEBAQEBAQEBAQEBAQEBAQEBAQEBAQEBAQEBAQEBAQEBAQEBAQEBAQEBAQEBAQEBAQH/wgARCAhRBdwDASIAAhEBAxEB/8QAHgAAAAYDAQEAAAAAAAAAAAAAAAECAwQIBQYHCQr/xAAdAQABBQEBAQEAAAAAAAAAAAAAAQIDBAUGBwgJ/9oADAMBAAIQAxAAAAH0AAGHy4AIDCQCgRgAEgEhwGpDboBKkgQCgMAAAAAAAAAAAAABECgkAoEAMEQKCQCgkAoEAMJMabjbg0AAAlSQSAAABChCzHoUZAgyMFgwBEogBmoEh0A2a0ACMA2TilGlOENSYU1Gw4hzwhZNEksChZKcjZOIQIKIFIMlVLpGAAJEMgAQDAEDIACMAAAAABbbhAyTxg2