Էլիկո. Էլյա Ֆրունզիկի Համբարձումյան. Читать онлайн. Newlib. NEWLIB.NET

Автор: Էլյա Ֆրունզիկի Համբարձումյան
Издательство: ЛитРес: Самиздат
Серия:
Жанр произведения: Приключения: прочее
Год издания: 2019
isbn:
Скачать книгу
որն է՝ դնել ականջներիս հետևը, թափ տվեցի մշտապես փոշոտ շորս, որ տեսքս ներկայանալի լինի, ամեն դեպքում իմ աստեղային ժամն էր լինելու, ու մոտեցա վաճառողին։ Նայեցի շուրջս, տեսա, որ հանդիսատեսի խնդիր չունեմ ու, որքան հնարավոր է բարձր ձայնով, որ լսելի լինի բոլորին, ասացի.

      – Տոտա՜…

      «Տոտան», ոնց հասկացա, իսկապես իմ ներվերը չուներ… Դե ոչինչ, ինքը դեռ չգիտի, թե ես իրեն ինչի համար եմ դիմում։

      – Տոտա՜,– ավելի հնչեղ ու նոր տոնայնությամբ գրեթե գոռացի ես։ Բոլորը մի պահ լռեցին ու նայեցին իմ կողմը. հիմա եմ հասկանում, որ երևի մտածեցին, թե ինձ հետ դեպք է պատահել ու… «առևտուրը հեչ, էդ երեխային մի բան եղած չլինի՞»… Վաճառողն էլ դժկամ դեմքով շրջվեց դեպի ինձ, երևի դժվարությամբ տեղը բերեց.

      – Ի՞նչ ա եղել, ա՛յ աղջի…

      – Տոտա՛ ջան, էն տուփը որ տարա, մեջը կոշիկ կար, հետ եմ բերել, վերցրո՛ւ (կամ էլ՝ վերցրե՛ք, չեմ հիշում…)։

      Մի շատ կարճ պահ, երևի թե վայրկյաններ լռություն տիրեց։ Ես ամեն դեպքում ձգվեցի, որ ավելի տեսանելի լինեմ։ Ի զարմանս ինձ՝ իմ հերոսական քայլն այլ կերպ ընկալվեց «տոտայի» կողմից։ Սկզբում նայեց չհասկացող հայացքով, հետո դժվարությամբ ընկալելով ասածս՝ մի վայրի՜ բառաչ հիշեցնող գոռոցով, «փայլուն» բառապաշարով արտահայտեց իր կարծիքն իմ և մնացած բոլո՜ր երեխաների մասին, որոնք ոտքի տակ են ընկնում՝ խանգարելով իրեն աշխատել։ Մտածեցի՝ երևի չհասկացավ՝ ինչ եմ ասում… Կրկնեցի, ու նորից՝ նույն արձագանքը։ Չգիտեմ՝ բացի ինձնից այլ երեխաներ էլ շեշտվեցին նրա ասելիքում, դա՞ էր պատճառը, թե՞ իրոք զգացին, որ անարդար էր «տոտայի» այդ փայլուն մենախոսությունը, հաճախորդներն էդ կնոջը մոտավորապես բացատրեցին, թե ինքն ով է, ու որտեղ է իրականում նրա տեղը, սկսեցին ինձ գովեստի խոսքեր ասել… Այդ խոսքերն ինձ պետք էին՝ այս անգամ ոչ թե ինքնասիրությունս շոյելու, այլ իմ գիտակցությանը անմեղ լինելուս փաստը հասցնելու համար, այլապես ինչ–որ բան սխալ կլիներ, ու կկոտրվեր բյուրեղյա մաքուր մանկությունիցս անվերականգնելի մի կտոր…

      Ծանր հրետանին

      Փոխադրվեցի երրորդ դասարան: Մայրս Երևանում աշխատում էր խիստ գրաֆիկով, և ինձ, այսպես ասած, տիրություն անող չկար։ Որոշվեց, որ պետք է Հոկտեմբերյանում դպրոց գնամ այդ մեկ տարին։ Ես դրա համար շատ ուրախ էի, որովհետև դասերը մի քանի ժամ էին տևելու, ու մնացած ժամանակս էլի կտնօրինեի իմ ուզած ձևով։

      Սկզբում դասարանն ինձ գրկաբաց չընդունեց, ինչպես կցանկանայի։ Դրա բացատրությունը տարիներ հետո գտա։ Դասարանի լավագույն սովորղը մի աղջիկ էր՝ Լարիսա անունով, որը բավականին ազդեցություն ուներ երեխաների վրա։ Դասղեկը, որի անունը Ժասմեն էր, մորաքրոջս մտերիմ ընկերուհին էր: Ինձ ներկայացնելիս նա ձեռքը մտերմիկ գցել էր ուսիս։ Հա, չմոռանամ ասել, որ մորաքույրս տանն ինձ համար մի ժամ դասախոսություն կարդաց, որ հանկարծ Ժասմենին դպրոցում անունով չդիմեմ, բայց ես չէի կարող այդ հազվադեպ հնարավորությունը բաց թողնել ձեռքիցս ու չհանրայնացնեմ մեր մտերիմ լինելու փաստը։ Մեկ–երկու անգամ անունով դիմելուց հետո ես, որպես պատիժ, զրկվեցի պաղպաղակի գումարից, բայց դե հասել էի նպատակիս.ինձ ընդունեցին որպես դասղեկի բարեկամ։ Ընթացքում մի քանի հանձնարարություններ ինձ տվեց Ժասմենը, ազգանունը չեմ հիշում, որն էլ Լարիսային ու նրա շքախմբին դուր չեկավ։ Դա