ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. Վեպ – ռեքվիեմ. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ. Читать онлайн. Newlib. NEWLIB.NET

Автор: ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Издательство: Издательские решения
Серия:
Жанр произведения: Современная русская литература
Год издания: 0
isbn: 9785449061911
Скачать книгу
երկրորդները՝ որպեսզի դուր գան նրանց, ում հետ խոսում են:

      – Արմենն ասաց նաև՝ եթե շնչում ես, ուրեմն սիրում ես, եթե սիրում ես՝ ուրեմն շնչում ես, շատ ճիշտ խոսք է, որովհետև առանց սիրո կյանք չկա և չի էլ կարող լինել: Կարծեմ, Բլոկի գործերում եմ կարդացել, որ միայն նա մարդ կոչվելու իրավունք ունի, ով սիրահարված է: Արմենն ասում է՝ Հնդկաստանում ամուսնության ժամանակ հարսի ճակատին կարմիր նշան են դնում: Ճի՞շտ է դա:

      – Ճիշտ է, – ասացի ես, – իսկ փեսացուին սնայպերական հրացան են նվիրում, որպեսզի իրար հավատարիմ ծերանան նույն բարձին:

      – Հո չասի¯ր, – սրտանց ծիծաղեց Արինան՝ շողարձակող աչքերով հիացմունքով նայելով ինձ: – Արմենն ասում է…

      – Լսիր, – ընդհատեցի նրան, – Արմենից շատ ես խոսում, կարո՞ղ է՝ խանդում ես: Գիտե՞ս, չի խանդում նա, ով հույսի նշույլ չունի: Բայց իմացիր, հա, խանդի մեջ մի բաժինն է սեր, մնացածը ինքնասիրություն է:

      – Եթե ամուսինը խանդում է՝ ուրեմն սիրում է, եթե չի խանդում, ուրեմն դեռ ոչինչ չգիտի, – ծիծաղեց Լորաննան:

      Արինան նվազագույն ուշադրության չարժանացրեց Լորաննայի խոսքին: Նրա գործն ինձ հետ էր:

      – Ինքնասիրություն է… Հա, խանդում եմ, իսկ ո՞նց կռահեցիր: – Արինայի աչքերը կատաղի շողացին, բայց նա զսպեց իրեն, նույնիսկ բերանի մի անկյունում թաքնված ժպիտ երևաց: – Ի միջի այլոց, նա ինձ ռեստորան էր հրավիրում, – ավելացրեց Արինան և, իբր ինձ հետ ավարտած, դարձավ նախկին գլխավոր խմբագրին: – Մեռնելու մասին չարժե մտածել, – խորհուրդ տվեց Արինան, – որովհետև անիմաստ է մտածել այն մասին, ինչ առանց այն էլ անխուսափելի է: Բալզակն է ասել. «Մենք պետք է ձգտենք դեպի գեղեցիկը»: Այնպես որ, ապրելու մասին պիտի մտածել, Սամվել Աթանեսովիչ, լավ, գեղեցիկ բաների մասին:

      – Արինա ջան, էդ դուք պիտի լավ, գեղեցիկ բաների մասին մտածեք, – բացատրեց նախկինը: – Մենք լոկ ապրում ենք հուշերով, որովհետև, երբ ծերությունը վրա է հասնում, մարդը զրկվում է ոչ միայն լավ ու գեղեցիկ բաների մասին մտածելուց, այլև հույսերից: Չե՞ս կարդացել իմ գրածը՝ «Բռնիր ձեռքը դու ծեր մարդու, թող հեշտ գնա նա իր տունը, մի օր էլ դու կհասկանաս, թե ինչ բան է ծերությունը»: Բա¯, – ծոր տվեց նա, և, աչքի տակով գողունի նայելով Լորաննային, ավելացրեց, – ծեր մարդիկ թառամած ծաղիկներ են, իսկ թառամած ծաղիկներ ո՞վ է սիրում որ…

      – Ի՞նչ է պատահել, Սամվել Աթանեսովիչ, – շրջվելով նախկինի կողմը, հարցրի ես, – ի՞նչ անկումային, հոռետեսական խոսակցություններ են:

      – Էհ, չգիտեմ, այ Լեո, – նախկին գլխավորը դեղնափայլ շրջանակներով ակնոցը հանեց, սկսեց թաշկինակի ծայրով մաքրել ապակիները: – Աղջիկներից խորհուրդ էի հարցնում… Երեսուն տարի հանրապետության գերագույն խորհրդի դեպուտատ եմ, վերջին ընտրությունների ժամանակ նախագահության անդամ ընտրեցին, պարզ է, որ մեռնեմ՝ ինձ կառավարական պանթեոնում են թաղելու: Բայց, ախր, կինս հայկական գերեզմանոցում է թաղված՝ ստադիոնի մոտ, դա ո՞նց կլինի՝ նա այնտեղ, ես՝ այստեղ:

      – Դիմեք կենտկոմ, որ ձեր մեռնելուց հետո իրեն բերեն ձեզ մոտ, – խորհուրդ տվեց Լորաննան:

      – Չեն անի, – թերահավատ ասաց նա: – Կանե՞ն որ, – նա միամիտ տեսքով, սպասողական նայեց ինձ: – Դա հնարավո՞ր է:

      Արտահաստիքային թարգմանիչ Սաղումյանը՝ կարճ մորուքով, մեղմաձայն ու նրբաբարո մի ծերուկ, ընդարձակ սենյակի խորքում նստած՝ հեռագրական գործակալության պաշտոնական նյութ