Ընկ. Բ. Փանջունի տարագրության մեջ. Երվանդ Օտյան. Читать онлайн. Newlib. NEWLIB.NET

Автор: Երվանդ Օտյան
Издательство: Автор
Серия:
Жанр произведения: Зарубежная драматургия
Год издания: 0
isbn: 9781772467994
Скачать книгу
Իսկ եթե տեսանեմք՝ եթե թագաւորն զիւրոց աւրինաց վրէժս պահանջէ, և պահանջմամբ վրիժուցն զվնասն կարճէ, և դատաւորն զգողն և զաւազակն պրկէ և քերէ՝ վասն զվնասակարութիւնն ի միջոյ բառնալոյ, և հայր զորդի դժնեայ մահապարտեալ՝ դատաւորաց մատնէ, և այլքն ամենեքեան իւրաքանչիւր զանցնիւր զանարգանաց վրէժս պահանջեն՝ կամ անձամբ կամ իշխան214rաւք, յայտ է՝ թե չարիքն որ գործին՝ կամածինք են և ոչ բնականք։ Բայց աղէ՝ դու զ[61]կարին իսկ զոք շռայլեալ ցանկութեամբ՝ պրկեա և մտրակեա, տեսանե՞ս թե բնաւ ամենևին գտանիցի ի նմա յիշատակ ցանկութեանն։ Եւ արդարև ոչ ինչ ընդ վայր ասացեալ է բան Իմաստնոյն, թե ծառայ որ ընդ ունկն ոչ լսէ՝ ընդ մկանունս տան լսել նմա։

      60 Նա և այլուստ ևս մարթեմք իմանալ. զի մարդոյ բնութիւն բարեաց ցանկացող է, և ոչ չարեաց։ Զի շունն, որ շնայ, մինչ դեռ իսկ ի գործ շնութեանն իցէ՝ եթե շուն ոք կոչէ զնա, ըմբոստանայ. և պոռնիկն, որ յայտնի պոռնկի, զանուն պոռնկութեանն չախորժէ լսել. նոյնպէս և գողն և աւազակն, և այլ ևս չարագործքն, թեպէտ և զգործ չարագործութեան գործեն՝ զանուն չարագործութեանն յանձն ոչ կամին առնուլ։

      61 Նա և կեղծաւորն կեղծաւորեալ, որ մեղմեխանաւք ընկերին կամիցի վնաս առնել, թաքուցանէ զկեղծաւորութիւնն, և որպէս թե բարւոյ ինչ 214v խրատ տայցէ՝ հրապուրեալ արկա[62]նէ ընդ վնասիւք զանմեղն. և եթե ոչ զբարւոյ զդէմս զգեցեալ մեղմեղիցէ, չկարէ ըստերիւրել յիրաւանց զիրաւագէտն։

      62 Նա և յորժամ զխիստ ոք իշխան կամիցի ի քաղցրութիւն ածել, չկարէ յայտ երթալ ասել՝ թե դու խիստ ես, այլ քաղցրախառն բանիւք մատուցեալ ողոքէ՝ թե դու, տէր, քաղցր ես և բարերար ամենեցուն, ամենեքին գոհ են զքէն, բոլորք առ իրաւագէտս ունին. և այնպէս կարէ մեղմով քաղցրացուցանել զխստութիւն իշխանին, և խոնարհեցուցանել ածել յիրաւն և յարժան։

      Նոյնպէս և առ ցասուցեալն և տրտմեալն և առ նախանձոտն քաղցրութեամբ ոք մատչի և ցածուցանէ։

      Եւ անտի յայտ է՝ թե բարեաց ցանկացող է բնութիւն մարդկան, և ոչ չարեաց։

      63 Եւ եթե գազանացն գազանութիւն չար ինչ բնութեամբ կարծեցուցանիցէ նոցա, գիտասցեն՝ զի կէսքն յանասնոցն ի պէտս արարան, որպէս և արջառ և ոչխար և [63] ամենայն ինչ որ ուտելի է և կրելի է. և կէսքն վասն 215r երկիւղ ի միտս մարդկան ծնուցանելոյ։ Զի թե գազանք ահագինք են, և վիշապք և աւձք և այլ ճճիք վնասակարք, և մարդն այնչափ հպարտացեալ է՝ մինչ ըստ Աստուծոյ երկիւղին սահմանս արտաքոյ ելեալ անսաստէ, եթե այնպիսի զարհուրեցուցիչք չեին՝ ո՞րչափ ևս առաւել չկայր երբեք յակաստանի։

      64 Նա և նոքին իսկ, որ չարքն կարծին անմտաց, երբեք երբեք աւգտակարք լինին և զերծուցիչք ի մահուանէ։ Զի՞նչ չար քան զաւձ կայցէ, և ի նմանէ թերիակէ. և ի սպանող դեղոց, որ ի նենգութենէ մարդկան կազմեցան, չև հասուցեալ, և անդէն բուժէ։ Եթե բնութեամբ չար ինչ էր աւձ, կամ չարի իրիք արարած, ապա չգտանէր ինչ ամենևին ի նմա աւգտակար, և ոչ զգաւնանայր երբեք ի գազանութենէ անտի իւրմէ. նա աւանիկ տեսանեմք ի հնարագիտութենէ թովչաց զգաւնացեալ, իբրև զչուան [64] խաղալիկ է նոցա, և բազում անգամ բնակեալ ի տան՝ չմեղանչեն բնակչացն։

      65 Եւ արդ եթե 215v հեթանոս իցէ՝ որ չար ինչ բնութեամբ կարծիցէ, յանդիմանեսցի յիւրոց արուեստակցացն յաւձապաշտացն. որ այնչափ զգաւնացուցանել զաւձս գիտեն, մինչև կոչել յուռթիւք ի տունս, և կերակուրս մատուցանել, որպէս Բաբելացիքն վիշապին՝ զոր պաշտեինն. և սպան զնա Աստուծոյ սիրելին՝ նովին ընտելական կերակրովն։

      66 Եւ եթե մոգ իցէ, և չարի արարած զգազանսն վասն գազանութեանն ասիցէ,