Ընկ. Բ. Փանջունի տարագրության մեջ. Երվանդ Օտյան. Читать онлайн. Newlib. NEWLIB.NET

Автор: Երվանդ Օտյան
Издательство: Автор
Серия:
Жанр произведения: Зарубежная драматургия
Год издания: 0
isbn: 9781772467994
Скачать книгу
Եւ ուրումն [20] ի մտի եդեալ գողանալ զայլոյ ամուսնութիւն, եւ ելեալ անաւրենութեամբ յաւտար մահիճս, չտայ լինել հայր որդւոց այնմ՝ որ աւրինաւքն ամուսնացեալ իցէ։ Եւ երբեք երբեք պատերազմունք շարժին, ուր մեղաւոր եւ արդար առ հասարակ կոտորին։ Եւ մա՞հք տարաժամք, եւ ախտք չարաչարք։ Եւ զի՞ պիտոյ է զբնաւ մի ըստ միոջէ թուել. այլ համառաւտ իսկ ասել՝ թե ուստի՞ է այս ամենայն, եւ ո՞վ է սկիզբն եւ գործիչ այնպիսի անպատեհից, բայց եթե իցէ ինչ չար զաւրութիւն՝ որ զայն ամենայն անհարթութիւնս տայցէ գործել, եւ ինքն իսկ արարիչ իցէ նոցա. զի զԱստուած արարիչ ասել այնպիսի իրաց անպատշաճ է, եւ ոչ ի նմանէ ունել զգոյութիւն չարեաց։ Զիա՞րդ մարթ է զայնպիսին յԱստուծոյ կարծել. զի Աստուած բարերար է եւ լաւութեանց արարիչ, եւ ի չարութեանց ինչ ի նա ոչ մերձենայ, եւ ոչ խնդալ ընդ այն ախորժէ, 195v այլ եւ խոտէ եւս զգործսն եւ զգործե[21]լիս. զի անընտանի են չարիք ի բնութենէ նորա։

      Վասն որոյ կարծի՝ թե էր ինչ ընդ նմա, որում հիւղն անուն էր՝ որ է նիւթ, ուստի զամենայն արարածս արար եւ զատոյց ամենարուեստն իմաստութեամբ, եւ զարդարեաց վայելչութեամբ. եւ յայնմ նիւթոյ պարտ է կարծել զչարիս, որ անիրան եւ անկերպարան էր եւ խառն ի խուռն աւձտելով երթեւեկէր, եւ կարաւտէր Աստուծոյ արուեստգիտութեանն։ Եւ Աստուած ոչ եթող զնա հանապազ խառն ի խուռն վարել, այլ եկն յառնել զարարածս, եւ ի յոռութեանցն նորա ռզքազնուագոյնսն զատուցանել կամեցաւ. եւ այնչափ ինչ արար ի նմանէ՝ որչափ Աստուծոյ վայելէր առնել արարածս, եւ որ ինչ մրրախառնն էր ի նմանէ, եւ չէր պատշաճ արարչութեան, զայն եթող. եւ յայնմ մրրոյ են չարիք մարդկան։

      [Ե]

      Արդարեւ իսկ չարիքն որ լինին՝ ի տարակու[22]սի կացուցանեն զբազումս, եւ բազու196rմ արք աւագք վասն նորին խնդիրս մեծամեծս արարին։ Կէսք անսկզբնակից ինչ ընդ Աստուծոյ <երկուցեալ դնել, նոցա արարիչ Աստուած> կամեցան դնել. եւ կէսք ըստ նմանէ նիւթ ինչ, զոր հիւղն անուանեն, թե ի նմանէ արար զարարածս. եւ կէսք հրաժարեցին բնաւ ի խնդրելոյ, որպէս թե ամենեւին այնմ խնդրոյ չիք սպառուած. Բայց մեզ հարկ եղեւ ի սիրոյ բարեկամաց, եւ յոչ ուղիղ հայելոյ ընդդիմակացացն. ըստ մերում տկարութեան ապաւինեալ յԱստուծոյ շնորհսն, մխել ի խնդիր ճառիցս. մանաւանդ զի յուսացեալ եւս վստահ իցեմք յուղղոց ունկնդրաց ի կամացն մտադիւրութիւն. ուստի եւ լինիցի նոցա զճշմարիտն ուսանել, եւ մեզ ոչ ի զուր ինչ զբանս ծախել։ Քանզի ոչ եթե անիրաւութեամբ ինչ յաղթել ջանամք, այլ իրաւամբք, զճշմարիտն ուսանել։

      6 Որով յայտ է՝ թե երկուց անարարաց ի միասին չէ մարթ լինել։ [23] Զի ուր երկու ոք ի միասին իցեն, <հարկ է թե մի միայն ոք իցէ, եւ ուր երկու ոք զատ իցեն>, հարկ է թե իցէ ինչ՝ որ զատանիցէ ի միջի։

      7 Արդ զիա՞րդ հ196vամարիցին զԱստուած. իբրեւ ի տեղւոջ ինչ յամենա՞յն ի հիւղն լինել, եթե ի միում ինչ ի մասին նորա։

      8 Եթե զամենայն զԱստուած յամենայնի ի հիւղն լինել ասիցեն, որչափ մեծ եւս ասիցեն զԱստուած, գտանի հիւղն մեծ քան զնա։ Քանզի յորում իցէ ոք, այն յորում էն, քան զայն որ ի նմա էն՝ մեծ գտանի, զի բաւական եղեւ տանել զբոլոր զնա։

      9 Եւ եթե ի մասն ինչ միայն ի նմանէ, եւ այնպէս բիւրապատիկ իսկ մեծ քան զնա հիւղն գտանի, զի սակաւ ինչ մասն նորա բաւական եղեւ ընդունել զամենայն զնա։

      10 Եւ եթե ոչ ի նմա, եւ ոչ ի մասին ինչ նորա, յայտ է՝ թե այլ ինչ էր անջրպետ ընդ մէջ երկոցուն մեծ քան զերկոսին, <զի բաւական եղեւ տանել զերկոսին>. եւ ոչ միայն երկու անսկզբնակիցք գտանին, այլ երեք.