Պատմվածքներ,քառյակներ, բանաստեղծություններ եւ խոհեր. Վահան Թոթովենց. Читать онлайн. Newlib. NEWLIB.NET

Автор: Վահան Թոթովենց
Издательство: Автор
Серия:
Жанр произведения: Рассказы
Год издания: 0
isbn: 9781772467888
Скачать книгу
պես հասած էր իրեն առանց որևէ նամակի և իր կնոջ մահվան առթիվ առանց մխիթարական անհրաժեշտ խոսքերու։Այդ գիշեր մտածեց ինքն իր համար խանութ մը բանալ և առևտրով զբաղվիլ, բայց ե՞րբ Հաճի Մարկոս աղա փոքրիկ ծրագիրներով և այդ ծրագիրներու համեստ գործադրությամբը գոհ մնացած էր։Անիկա սկսավ խոշոր խանութի մը ծրագիրը երևակայել և երբ առավոտ եղավ և սկսավ գիշերվան մտածումներուն վրա նայիլ ցորեկի անողոք իրականությամբը՝ գտավ, որ իր ծրագիրները շատ խոշոր էին և պետք եղած դրամագլուխը չուներ հաջողությամբ պսակելու համար զայն։Հաճի Մարկոս աղա եթե դրամագլուխ ալ ունենար՝ չէր կրնար խոշոր գործ ընել, որովհետև երբեք չէր ըրած։ Անիկա կը կարծեր, որ ամեն խանութ, ամեն առևտրական գործ ինքն իրեն կը դառնար, միայն դրամագլուխն էր հարկավոր։Ապա և ուրիշ հսկա արգելք մը կուգար և մռայլ ուրվականի մը նման կը ցցվեր իր առջև – իր հպարտությունը։«Բոլորը պիտի հաչեն, որ Հաճի Մարկոս աղան վերջը֊վերջը քթին հովը իջեցուց և ելավ ու տառապայի տակ մտավ», – [ էջ ]կը մտածիր ինքն իրեն և որոշում կուտար ի վերջո մնալ տան մեջ, կերպով մի իր կյանքը քաշքշել և մեռնիլ ու երթալ։Հաճի Մարկոս աղա մտածեց երթալ կառավարության և անցագրի դժվարություններ հարուցանել, բայց արդեն ամեն բան գրեթե վերջացած էր, և կառավարության առջև հարսը երբեք կապված չէր նկատվեր կեսայրին հետ։Հարությունի համար իր հոր ըրած՝ Աղավնիի ճամփորդության դժվարություններ հանելու վերջին ճիգերը երևցան կեղտոտության ամենեն ցցուն տեսակը։ – Այդ սրտով դուն պիտի մնաս անկյունները և պատի տակերը քու ծերության օրերուդ և ոչ ոք չպիտի գտնես, որ քեզի օգնե, – ըսավ Հարություն համոզված շեշտով և զայրույթով մը։ – Ես բան մը չեմ ըներ, իրենց ըրածներուն փոխարեն կուզեմ ընել, – պատասխանեց Հաճի Մարկոս աղա։ – Դուն ինծի պարզորեն ըսե, թե ո՞վ ինչ է ըրած քեզի։Իհարկե Հաճի Մարկոս չի կրցավ որևէ բան գտնել, որ մեկն ու մեկը իրեն թշնամություն ըրած էր։ – Ինչո՞ւ ինծի նամակ չեն գրեր, ինչո՞ւ մորդ մեռնելեն ետքը դրամ չեն ղրկեր, – հարցուց Հաճի Մարկոս Հարությունեն։ – Այդ բոլորը տեղի ունեցած են քու բոլոր ըրածներեդ վերջը, մարդիկ մարդ են և քար չեն, որ դիմանան, մարդիկ արժանապատվություն ունին, սիրտ ու զգացումներ ունին։ – Անոնք ունին, ես չունի՞մ, – հարցուց հայրը։ – Ո՛չ, դուն չունիս, եթե ունենաս, այդպես բաներ չես ըներ, – պատասխանեց Հարություն։ – Ի՞նչ կընեմ։ – Ալ ի՞նչ պիտի ընեիր – հարս ծեծել, հարսին նամուսին դպնալ, կնիկ ծեծել, պոռալ֊կանչել, դրացիները թափել տունը։Հաճի Մարկոս չի պատասխանեց, բայց այնքան սրտին առավ, որ նստավ և լացավ։Այս լացն ալ վերջերս հնարած էր, կր կարծեր, որ կրնար այդպիսով ազդեցություն գործել։Հարությունի տված պատասխաններուն վրա Հաճի Մարկոս [ էջ ]վայրկյան մը մտածեց անոր քթին բերնին հատ մը իջեցնել, բայց հիշեց, որ Պողիկին վրա չի կրցավ ի գործ դնել այդ, ո՞ւր մնաց Հարությունին վրա, որ լռակյաց էր, քիչ կը բարկանար, բայց անգամ մը որ բարկանար, այլևս աստված այնտեղ գործ չուներ։Հարություն կարդաց Ամերիկայեն գրված նամակը Աղավնիի, որուն մեջ շեշտված էր, որ Աղավնին վերջին անգամ հաշտվեր կեսրայրին հետ և ապա ճամփա իյնար։Աղավնին համաձայնեցավ առանց որևէ խոսքի, քանի որ անցագիրը գրպանը դրած պիտի ըլլար, ալ ինչե՞ն պիտի վախնար։ Հարություն միևնույն նամակը կարդաց իր հորը և հայտնեց, որ Աղավնին համաձայնություն տված էր գալու տուն և հաշտվելու, բայց