Автор: | Վահան Թոթովենց |
Издательство: | Автор |
Серия: | |
Жанр произведения: | Рассказы |
Год издания: | 0 |
isbn: | 9781772467888 |
ոչ ոքի չէր հավատար այլևս իր հոր արարքներեն ետքը, ի բնե արդեն քիչ մը կասկածոտ էր, ավելի և ավելի խորացուց իր կասկածելու բնավորությունը։Իրենց մոր մահվան լուրը առնելե ետքր՝ այլևս ոչ Մեսրոպ և ոչ ալ Պողիկ հորերնուն նամակ գրեցին, միայն կը գրեին [ էջ ]Հարությունին և անոր նամակին մեջ ալ ոչ մեկ բարև չէին հիշեր։ Դրամ ուղարկելն ալ կտրեցին, միայն Աղավնիի ճանապարհի ծախսը ղրկած ատեննին գրեցին, որ այդ դրամը քիչ մը շատ է, ավելցածն ալ ինք կրնար գործածել տան պետքերուն համար։Դարձյալ Մեսրոպն էր, որ երբեմն Պողիկին կըսեր. – Այդ մարդը ըրածը ըրավ, բայց մենք պարտականություն ունինք քիչ թե շատ հոգատարություն մը ընելու, – բայց Պողիկ անհողդողդ կը մնար իր հոր հանդեպ տածած ատելություններով մեջ։ – Մորս մահվանեն ետքը ես ոչ մեկ պարտականություն չեմ զգար այդ գազանի հանդեպ․ հիմա կուրանամ, որ այդ մարդը իմ հայրս եղած է, – կըսեր։Մեսրոպ չէր կրնար հաշտվիլ այդ գաղափարին հետ և միշտ կը պնդեր, որ ամիսն անգամ մը քիչ մը դրամ ուղարկելու է։ – Թերևս դուն աչքովդ չի տեսար, ատոր համար չես զգար, – կը պատասխաներ Պողիկ, – եթե տեսնայիր, այդպես կակուղսիրտ չպիտի ըլլայիր։Մեսրոպ չի համոզվելով գաղտնի 5 ոսկիի փոխգիր մը առավ և ղրկեց հորը առանց որևէ նամակի։ Պողիկ որևէ տեղեկություն չունեցավ այս խնդիրեն, և Մեսրոպ իր շաբաթականը տուն բերած ատենը, որովհետև բոլոր հաշիվները Պողիկի ձեռքը անցած էին, ստեց, որ շաբաթականըն կտրած էին։Պողիկ հավատաց, որովհետև կը խորհեր, թե Մեսրոպ այդպես անխելքություն չպիտի ըներ։Մեսրոպ խղճի տեր մարդ մըն էր։ Տրամաբանության պակասը մարդուն մեջ կուժեղացնե խիղճը և այդ մարդը կը դարձնե իր անզոր, անկամ և մինչև անգամ աննկարագիր գերին։Մեսրոպի մեջ ողբերգականորեն կը պակսեր տրամաբանելու, դատելու գործոնը, ըստ որուն անիկա օժտված էր խղճով և հիվանդագին զգացողությամբ մը։ Անիկա երբեք չէր կրնար մտածել, որ հայրը գիշերանց գացեր էր իր կնոջ ննջասենյակը և ուզած էր բռնի կերպով շնանալ անոր հետ [ էջ ]միմիայն իր բացակայութենեն օգտվելով։ Իսկ Պողիկ այդպես չէր․ ուներ ուժեղ, անողոք և անգութ տրամաբանություն, կը դատեր դեմքերն ու դեպքերը պաղարյունությամբ և իմաստությամբ։ – Իմ հայրս բոլորովին անպետք ու անպետք ըլլալե ավելի վնասակար անասուն մըն է, – կը հայտարարեր անիկա։Մեսրոպ իր հոր նկատմամբ այդպես չէր կրնար արտահայտվիլ, իր հոր համար անասուն բառը չէր կրնար գործածել։Համենայնդեպս Պողիկ կրցավ Մեսրոպր իր ձեռքին տակ առնել և ուզածին պես գործածել։ԺԵՀաճի Մարկոս աղա իր կնոջ մահվընեն ետքը գրեթե մնաց միս֊մենակ։Հարություն առևտրական տան մը մեջ կաշխատեր առավոտյան արևածագեն մինչև արևամուտ, գործի ժամեն ետքն ալ դուրսը կերթար և կը ճաշեր և իրիկունները շատ ուշ ատեն տուն կը վերադառնար միայն քնանալու համար, գրեթե հոր երեսը չէր տեսներ։ Հայրը շատ անգամներ դիտմամբ չէր քնանար, կսպասեր իր տղուն, բայց տղան տուն գալե ետքն ալ հազիվ երկու խոսք կր փոխանակեր հետը և կը քաշվե իր առանձնասենյակը։ Այդ մեկ քանի խոսքի փոխանակությունն ալ ուրիշ բան չէր, եթե ոչ հարցնել, թե արդյոք Ամերիկայեն նամակ կա՞։Հաճի Մարկոս աղա Աննա խաթունի մեռնելու ընթացքին շատ բան դրած էր իր միտքը, որ պիտի ըներ – պակաս մնացածը պիտի լրացներ – մայց իր կնոջմեն հետո, երբ գտավ Հարությունի պաղ վերաբերմունքը, տղոց նամակ կտրելը՝ վերին աստիճանի խեղճացավ և գլուխը կախեց իր ուսերուն վրա, լեզուն առավ վար և իր համրիչին