Սերը Յուպիտերի վրա. Գայանե Մխոյան. Читать онлайн. Newlib. NEWLIB.NET

Автор: Գայանե Մխոյան
Издательство: ЛитРес: Самиздат
Серия:
Жанр произведения: Современные любовные романы
Год издания: 2021
isbn:
Скачать книгу
հատկապես երաժշտական հաղորդումներն ու համերգները, երբեմն էլ ֆիլմեր են ցույց տալիս: Ինչ վրանում չենք ապրում, սկսել եմ սիրել ձմեռը, երբ շտապելու ոչ մի տեղ չունես, նստում ես տաք վառարանի մոտ ու հետևում, թե ինչպես են կարտոֆիլն ու սոխը մոխրի մեջ խորովվում: Բացի այդ, պապիկն ավելի շատ ժամանակ է ինձ հատկացնում, քան ամառվա ընթացքում, որովհետև զբաղված չի լինում հող մշակելով ու թութ թափ տալով: Մենք, իհարկե, ուրիշ ծառեր էլ ունենք`դեղձի, ծիրանի, խնձորի, ընկույզի, բալի, բայց չենք հասցնում դրանց բերքն էլ, ինչպես հարկն է, հավաքել:

      Ձմեռային օրերին ես սպասում եմ, մինչև պապիկը աշխատանքից վերադառնա, կերակրի կենդանիներին, իսկ դրանից հետո նա իմ տրամադրության տակ է: Մենք հարմար տեղավորվում ենք վառարանի մոտ, ու ես խնդրում եմ նրան ինձ համար գիրք կարդալ: Մեկ-մեկ տրամաբանական խնդիրներ ենք լուծում, բայց ես շատ արագ ձանձրանում եմ: Տանել չեմ կարողանում մաթեմատիկան:

      2005 թվական, օգոստոսի 20

      Մեր տարածքից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գետ է հոսում: Գնում եմ լողալու: Տատիկը հետս խաշած ձու, հաց, պանիր, լոլիկ, թխվածք ու հյութ է դրել, որ սոված չմնամ: Թաքուն լուցկի, հում միս, բանջարեղեն, փամփուր ու սուր դանակ եմ վերցրել: Իսկական խնջույք եմ կազմակերպելու ինձ համար:

      Երբ ափ հասա, նկատեցի, որ այնտեղ մի աղջիկ է նստած: Նա կիսամերկ է`փաթաթված սրբիչի մեջ.երևի նոր է դուրս եկել գետից:

      –Բարև,-մոտենալով`ողջունեցի ես,-սառն է ջուրը?

      –Հա: Անունդ ոնց է?

      –Լիլի:

      –Իմը`Ամելի:

      –Հաճելի է, քանի տարեկան ես?

      –Տասներեք:

      Ես սրբիչս փռեցի ափին, որ արևը տաքացնի, ու գետը մտա: Մարմինս սուզեցի ջրի մեջ, որ միանգամից վարժվեմ սառնությանը: Հետո քայլելով խորը տեղ գնացի: Գետը գոտկատեղիցս մի քիչ վերև է: Նետվեցի ջուրը, ու մի քանի վայրկյան կարողացա մակերևույթին մնալ, հետո ալիքը քշեց ինձ, և ստիպված եղա քարերից բռնվելով ոտքի կանգնել: Քսան րոպեն հերիք էր, որ կշտանայի լողալուց, որովհետև իրականում շատ դժվար էր հոսանքին հակառակ շարժվելը: Հաճելի էր միայն ջուրը նետվելու պահը, մեկ էլ երբ ալիքի ուղղությամբ ետ էի վերադառնում:

      Ափ դուրս գալով`փաթաթվեցի տաք սրբիչի մեջ ու որոշեցի հաց ուտել: Տոպրակից հանեցի բոլոր ուտելիքներն ու շարեցի կտորի վրա, որը բերել էի տնից:

      –Կրակ վառենք?-առաջարկեցի ես:

      Ամելին համաձայնության նշան արեց, ու մենք սկսեցինք փայտեր հավաքել: Ափի վրա լիքը ծառեր կան, ու շատ հեշտ էր չոր ճյուղեր գտնելը: Մազերիցս ջուր է կաթում ու թրջում լուցկիները, դրա համար որոշեցինք, որ Ամելին կրակ վառի, իսկ ես խորոված անեմ: Հայրիկիցս սովորել էի, թե ինչպես համեմել միսն ու կարտոֆիլը, ուստի որևէ դժվարություն չտեսա դրա մեջ:

      Միսը ոչ այնքան մեծ կտորների բաժանեցի, կարտոֆիլը վերածեցի շերտերի, հետո համեմեցի ու շարեցի ունեցածս միակ շամփուրի վրա: Այն բավականին երկար է ու ծանր:

      –Բեր այստեղ,-կանչեց Ամելին:

      Մոտեցա կրակին ու շամփուրը դրեցի մեջը: Օդում ախորժելի բույր տարածվեց: Մենք նստեցինք կողք-կողքի, որ հետևենք խորովածին: Ես ձեռքի հետ սոխ ու կանաչի եմ կտրատում, որ լցնեմ մսի վրա: Հայրիկս այդպես էր անում, կարծեմ:

      –Դպրոց գնում ես?-խոսակցություն սկսեցի ես:

      –Գյուղում այս տարի է միայն դպրոց բացվել, սեպտեմբերից կգնամ: Իսկ դու?

      –Ես ծնողներիս