Սերը Յուպիտերի վրա. Գայանե Մխոյան. Читать онлайн. Newlib. NEWLIB.NET

Автор: Գայանե Մխոյան
Издательство: ЛитРес: Самиздат
Серия:
Жанр произведения: Современные любовные романы
Год издания: 2021
isbn:
Скачать книгу
գետի պես հոսում են այտերիս վրայով, ես սարսափ եմ զգում, երբ պատկերացնում եմ, թե ինչքան կցավեր, եթե մեկը բռունցքներով խփեր աչքիս: Չեմ ամուսնանալու երբեք:

      2004 թվական, հուլիսի 5

      Ինչպես արդեն պատմել եմ, մեր տարածքում երեք ավերակ կա: Ամենափոքրը որպես գոմ ենք օգտագործում, ամենամեծի մեջ մի քանի սենյակ ենք վերանորոգել ու ապրում ենք: Իհարկե, վերանորոգել բառը շատ նուրբ է ասված, իրականում ավերակն ընդամենը բերվել է այնպիսի տեսքի, որ հնարավոր լինի պաշտպանվել ցրտերից, անձրևներից ու գլխավերևում ծածկ ունենալ: Հիմա ամառ է, ու եղանակը հրաշալի է, բայց ձմռանը երևի շատ ցուրտ կլինի, որովհետև մեր լուսամուտների փայտե շրջանակների միջև ցելոֆան է, ոչ թե ապակի:

      Ես քնում եմ տատիկիս ու պապիկիս հետ`հյուրասենյակում, որը համեմատաբար հարմարավետ է, քույրս ու եղբայրս, ովքեր ինձնից փոքր են երեք-չորս տարով, ծնողներիս հետ տեղավորվել են փոքրիկ ննջարանում, որտեղ սարդեր են վխտում: Մի անգամ ցերեկը քնել էի այնտեղ, ու երբ արթնացա, քիչ մնաց վախից սիրտս կանգներ. շուրթերիս վրայով ահռելի մի սարդ էր վազում: Այդ դեպքից հետո էլ այդ սենյակ չեմ մտնում: Մենք ունենք նաև խոհանոց ու միջանցք, որոնց հատակը շատ անկայուն է: Փայտերը շարված են կողք-կողքի, բայց ոչ մի կերպ ամրացված չեն, իսկ նրանց արանքը բաց է, ու եթե ոտքդ անզգույշ դնես, կմտնի անցքի մեջ: Միջանցքը որպես արհեստանոց է ծառայում հայրիկիս ու պապիկիս համար: Նրանք շատ անգամ զայրանում են, որովհետև մանր-մունր որոշ գործիքներ հատակի անցքերից ներքև են ընկնում:

      Բոլոր դժվարություններով հանդերձ գյուղական կյանքը հիասքանչ է, հատկապես ամռանը: Մենք շատ վաղ ենք արթնանում`դեռ լույսը չբացված: Պապիկս կթում է կովերին, ապա` արոտավայր տանում: Տատիկը կերակրում է հավերին, փիսոյին, շանը ու հայրիկի հետ գնում բանջարանոց`հող մշակելու: Մայրիկը զբաղվում է տան գործերով ու երեխաներով:

      Մեր տարածքում սև ու սպիտակ թթի ավելի քան հիսուն ծառ կա, ու արդեն մի շաբաթ է` ամբողջ ընտանիքով հավաքում ենք հասած բերքը, որ դոշաբ ու օղի ստանանք: Պապիկը ծառ է բարձրանում, ցնցում ճյուղերը, իսկ մենք, ներքևում կանգնած, պահում ենք լայն կտորը, որ թութը վրան թափվի:

      Ինչ վերաբերում է երրորդ ավերակին, պետությունը խոստացել է իր հաշվին վերակառուցել ու վերանորոգել այն: Հունիսի վերջերից մեծ բեռնատարներով շինանյութեր են բերվում, իսկ այսօր առավոտյան շինարարներ էին եկել: Չեմ հիշում, թե Փարիզի մեր բնակարանը ինչ տեսք ունի, որովհետև երկու տարեկան չկայի, երբ գյուղ տեղափոխվեցինք, բայց վստահ եմ, որ այն շատ հարմարավետ էր, պատերի վրայով սարսափելի կենդանիներ չէին վազվզում, իսկ ձմռանը տաք էր: Պապիկիս կարդացած գրքերի հիման վրա եմ քաղաքային տներն այդպես պատկերացնում, միգուցե սխալվում եմ: Ես շատ ուրախ եմ, որ շուտով գյուղում էլ մեր կյանքը կփոխվի ու ավելի լավ պայմաններում կապրենք:

      2004 թվական, հուլիսի 17

      Հայրիկի հետ նստել եմ տարօրինակ սարքի մոտ ու հետևում եմ, թե ինչպես է ծայրից ջրանման հեղուկ կաթում: Դա օղի է: Ես հաճույքով սև թութ եմ ուտում, որը մատներիս մանուշակագույն հետքեր է թողնում: Մի քանի օր ստիպված եմ լինելու անընդհատ լվացվել, որպեսզի դրանք կամաց-կամաց վերանան: Փոքրիկ սեղանին դեռ չհասունացած կանաչ ընկույզներ են դրված, որոնք հայրիկն է քաղել: Ես վերցրի նրանցից մեկն ու մուրճով ջարդեցի կեղևը: Հետո հանեցի սպիտակ միջուկն ու ախորժակով կերա: Ափերս դարչնագույն դարձան, բայց