ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ. Читать онлайн. Newlib. NEWLIB.NET

Автор: ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Издательство: Издательские решения
Серия:
Жанр произведения: Современная русская литература
Год издания: 0
isbn: 9785449087393
Скачать книгу
ու անարժեք էր եղել, այլապես սիրտը կրակի մեջ չէր այրվի այսպես, կարոտից հալ ու մաշ չէր լինի® Լավ էր, որ ամենամոտ ընկերուհին՝ Մարգարիտը, շարունակ կողքին էր, ծիծաղում, սիրտ էր տալիս, բայց մեկ էր, տագնապալից էր սպասումը մինչև հարսանիք, իսկ հարսանիքին մի օր մնացած՝ ուղղակի քիչ էր մնում սիրտը կանգներ անհամբերությունից® կարգ կար այդպիսի այն հեռու ժամանակներում. հարսանիքի օրը, մինչև եկեղեցի գնալն ու եկեղեցուց հետո՝ մինչև հարսանիքի վերջը, աղջիկն իրավունք չուներ տեսնելու իր նշանածին, խոսելու նրա հետ£ Ծաղկավոր մետաքսից կարված զանդրուկը հագցրած գլխին, զուռնա-դհոլի ուղեկցությամբ, հրացանների համազարկով, ուրախ բացականչություններով նրանց տարան գյուղամեջ, Սուրբ Աստվածածին եկեղեցին£ Դեմառդեմ ու ձեռք-ձեռքի կանգնել էին նրանք տեր Վարդանի առջև, ինքը ոչինչ չէր տեսնում անթափանց շղարշի տակից, հայացքը գետնին, տրոփող սրտով լսեց տերտերի օրհնանքը. «Տեսէք որդեակք, աստուածային հրամանւն՝ և կանոնիւք սուրբ հայրապատաւյն եկեալ էք ի սուրբ եկեղեցիս, պսակիլ օրինօք ի սուրբ ամուսնութիւն£ Ապա տեսէք, որ յաշխարհիս վերայ պէսպէս փորձութինք կան. թե հիվանդութիւն, և թե աղքատութիւն, և թե այլ ինչ նեղութիւն. Աստուած զձեզ յամենայն փորձութենէ հեռի պահեսցէ, միաբան սիրով պահեսցէ, ի խոր ծերութիւն հասուսցէ, և անթառամ պսակին արժանացուսցէ®»£ Եվ տեր հոր հարցին, որ կրկնվեց երեք անգամ. „Որդյակ իմ, և դու մինչև ի մահ հնազա՞նդ ես“, արձագանքեց շշուկով ու շիկնանքով, և կրկնեց դա երեք անգամ. „Այո, հայր սուրբ, հնազանդ եմ հրամանւն Աստուծոյ“£ Հետո նրանց դուրս բերեցին բակ, դարձյալ նույն նվագն էր, ցնծուն բացականչություններն էին, եկեղեցու զանգերը ախորժալուր ղողանջում էին, այս ու այնտեղ երկար ձողերին ամրացրած ջահերի վրա կրակում էին հրացաններից, աղջիկներն ինչ-որ ծիծաղելի պատմություններ էին անում, իսկ ինքն ասես երազի մեջ լիներ, ոչինչ չէր կարողանում ըմբռնել, ինչ-որ անհայտ ու տագնապալի բանից սիրտը տարօրինակ կերպով խփում էր, իսկ թե ինչից էր դա, հասկանալ չէր կարողանում£ Մենակ Մարգարիտն էր, որ, չգիտես ինչու, մի տեսակ տխուր էր և հայացքը շարունակ փախցնում էր՝ կարծես թե չուզենալով ուղիղ նայել ընկերուհուն£ „“Միթե նախանձում է, – Շահումը նույնիսկ վիրավորվեց ներքուստ£– Իսկ գուցե մի բան գիտի ու չի՞ ասում իրեն£ Բայց ի՞նչ պիտի իմանա»£ Իսկ տագնապը չէր անցնում, այդ տագնապը չէր լքում նրան նույնիսկ հարսանքի ժամանակ, իր համար առանձնացրած սենյակում նստած, ականջում հարսանքավորների խնդուն աղմուկը, նա սպասում էր, որ ահա ուր որ է մեկը ներս կմտնի և անպայման մի վատ բան կհաղորդի նրան Նիկոլայի մասին£ «Հայր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն քո… Եվ մի տանիր զմեզ ի փորձություն, այլ փրկեա զմեզ չարէ», – անընդհատ ու անլսելի շշնջում էին նրա տոչոր շուրթերը£ Եղավ մի պահ, երբ ընկերուհիները միանգամից ելան և, մեկ-մեկ գրկելով ու համբուրելով նրան, ճռվողելով դուրս եկան£ Նա հասկացավ, որ հիմա Նիկոլայը ներս կմտնի£ Սիրտն սկսեց ավելի արագ խփել՝ ասես ցանկանալով դուրս թռչել կրծքից£ Դռան ձայնից նա շտապ դարձավ դեպի լուսամուտը՝ սիրտ չանելով շրջվել նրա կողմը£ Թույլ չրխկաց դռան մղլակը: Շահումի շունչն ասես կանգ առավ£

      – Շահո՞ւմ£

      Ոնց որ օձ խայթի՝ Շահումն արագորեն շրջվեց ձայնի վրա և, տեսնելով Նիկոլայի եղբորը՝ Աղաբեկին, թիկունքով սեղմվեց լուսամուտագոգին£ Աղաբեկը՝ դեմքի մի մասը, աչքի ու շրթունքի հետ