ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. Վեպ – ռեքվիեմ. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ. Читать онлайн. Newlib. NEWLIB.NET

Автор: ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Издательство: Издательские решения
Серия:
Жанр произведения: Современная русская литература
Год издания: 0
isbn: 9785449061911
Скачать книгу
է, չես կարող քոնն ապացուցել:

      Արինան Հուրունցի համար թեյ բերեց, հախճապակե պնակիկի մեջ՝ մի քանի կոնֆետ:

      Հուրունցը մի կում արեց մուգ թեյից, ասաց.

      – Քաղբյուրոյի անդամ Պելշեի օգնականը, մերժելով ինձ ընդունել, հայտարարեց. «Դուք կուսակցության անդա՞մ եք, որ եկել եք Կենտկոմ: Իսկ ի՞նչ հարցով եք ուզում Պելշեի մոտ գնալ… Քննադատե՞լ մարզկոմի քարտուղարին՝ դուք մտածո՞ւմ եք ինչ եք ասում, ձեզ ո՞վ կհավատա: Եթե կուզեք իմանալ, ինքը՝ Պելշեն անգամ, չի կարող նրան մատով կպչել»: Ղարաբաղի հայերը հարյուրամյակներով թթի այգիներ են տնկել: Թթից չամիչ են չորացնում, դոշաբ են եփում՝ երկուսն էլ բուժական մեծ հատկություններով օժտված, օղի են քաշում: Օգտվելով օղու դեմ պայքարն ուժեղացնելու մասին միութենական կառավարության հակաժողովրդական որոշումից, Ադրբեջանի կոմկուսի կենտկոմը կարգադրել է Լեռնային Ղարաբաղում կտրատել թթի բոլոր ծառերը, մարդկանց ու կոլտնտեսությունները զրկելով եկամուտի այդ չնչին աղբյուրից: Նպատակը հեռահար ու որոշակի՝ հայ գյուղացուն զրկել ապրելու միջոցներից, որ թողնի հեռանա, օջախն ու հողը լքի, գնա բնավորվի Հյուսիսային Կովկասում, միջինասիաներում, ուր ուզում է, միայն թե գնա: Սա ցեղասպանություն չի՞, որ Ադրբեջանի կառավարությունը որոշեց վերացնել մարզում եղած չնչին արդյունաբերությունը՝ ավտոտրանսպորտային շարասյունն ու սպանդանոցը տեղափոխել Աղդամ, մետաքսագործական ֆաբրիկան՝ Նուխի: Նպատակը նույնը՝ հայ մարդկանց զրկել աշխատանքից: Ստացվում է, որ Ղարաբաղի հայերի վիճակը շահի Պարսկաստանում անհամեմատ լավ էր, քան սովետա-ալիևյան Ադրբեջանում՝ երկու դար անց:

      Հուրունցը շուռումուռ եկավ տեղում: Թեյ խմեց: Ընդհանուր լռության մեջ կրկին հնչեց նրա ձայնը.

      – Վերջերս հակահայկական «Պրավդա» թերթի թղթակից Թաիրովը Նախիջևանի մասին ինչ-որ նյութ էր գրել. նա այնտեղ տեսնում է բազում մզկիթներ և իր քոռացած աչքով չի տեսնում ոչ մի հայկական եկեղեցի, չի տեսնում ավերված բնավեր Ագուլիսը՝ իր բազմաթիվ եկեղեցիներով, հայկական կիսաքանդ գյուղերը, Բադամլին, որն իր ութսուն ընտանիքներով՝ գյուղի քահանայի հետ միասին, մի օրվա մեջ թրքացվեց, այլապես մեծ ու փոքրով սրի էր քաշվում, էլ չեմ ասում՝ պատմաճարտարապետական անթիվ-անհամար հուշարձանները, Ջուղայի երեք հազարի հասնող ջարդված քարահյուս խաչքարերը: Նախիջևանի հայությունը դիմացավ սելջուկներին, ցարիզմի լծին, անգամ մուսավաթականներին, բայց, ահա, չի կարողանում դիմանալ խորհրդային պետության վարած հայադավ քաղաքականությանը, դատարկվում է:

      – Ընկեր Հուրունց, – ասաց Լորաննան մի տեսակ ընկճված տոնով, – ուրեմն՝ ճի՞շտ էր Նաիրի Զարյանը, երբ ասում էր՝ Սևան, իզուր ես դու ափնակոծում, որոտում, ճակատագիրը իմ ու քո՝ օվկիանոսներն են որոշում:

      Հուրունցը ձեռքը մտերմաբար դրեց Լորաննայի ուսին, դառը ժպտաց:

      – Մինչև 1929 թվականը Հայաստանի տարածքը կազմում էր երեսունչորս հազար հինգ հարյուր երեսունինը քառակուսի կիլոմետր, Կովբյուրոյի՝ այդ նույն տարվա փետրվարի 18-ի որոշմամբ Հայաստանից Ադրբեջանին է հանձնվում չորս հազար յոթ հարյուր երեսունինը քառակուսի կիլոմետր տարածք: 1926 թվականի Խորհրդային մեծ հանրագիտարանի քարտեզում Լեռնային Ղարաբաղն անջատված չէ Հայաստանից: Հետագայում, որպեսզի Հայաստանը Ղարաբաղից անջատվեր,