Ներս մտնելուս պես բոլորն էլ հայացքները սևեռեցին վրաս, իսկ Մեսրոբ դային հեղինակավոր ձայնով նկատեց.
– Ա՛ բալամ, խի՞ եդացար, Էսքան հոգի քեզ ենք սպասում:
– Ներողություն, Մեսրոբ դայի, չեմ եդացել, գուցե ժամկոչն է ուշ եկել, – արդարացա ես:
– Կըլի եր էն հիմարն ա՞ ուշ գնացել, – մեջ մտավ երեցփոխը, կամենալով հաճելի լինել ինձ:
– Լավ, վնաս չունի, Էդ ա Էկել ես, հմի մեր գործը տեսնանք, – համաձայնվեց Մեսրոբ դային և ապա ավելացրեց.
– Գիտո՞ւմ ես քեզ խի՞ ենք կանչել:
– Կարծեմ երեցփոխի հաշիվներին…
– Հա, երեցփոխի հաշիվներին ձեռք քաշելու (ստորագրելու) համար, – ընդհատեց Մեսրոբ դային և ապա ավելացրեց – ըստեղ վեց հաշվատեսներ ենք, օխտնջինն էլ (յոթերորդ) քո հերն (հայրն) ա, նա հու ըստեղ չի…
– Երկու օրից կգա, – հայտնեցի ես:
– Երկու օրն ուշ ա. էս հաշիվները սրբազանն ուզել ա. էսօր պետք ա ղրկենք կանդստորը, հիմի մենք վեց հոգիս ձեռք կքաշենք, դու էլ, վնաս չունի, քո հոր տեղ ձեռք կքաշես:
– Շատ բարի, – համաձայնվեցա ես:
– Դե վեր ա՛ռ, Դավութ բեգ, թուղթը հազիր քեզ մոտ ա, առաջ դու ձեռք քաշիր, – կարգադրեց երեցփոխը:
– Ընչի՞, թող առաջ մեծերը (հասակավորները) ձեռք քաշեն այ, Մեսրոբ դային, Աբրահամ ապերը…
– Ա բալամ, էլ ո՞ւր ես մեծ ու պուճուր անում, մենք հասակով ենք մեծ, դու խելքով. վեր կալ ձեռք քաշիր, – նկատեց Մեսրոբ դային:
– Չէ, Մեսրոբ դայի, չի ըլիլ, առաջ դու վեր կալ, – համառեց Դավութ բեգը և հաշվի թերթը մոտեցրեց նրան:
– Լավ, ըդել թող քու ասածն ըլի, – համաձայնեց Մեսրոբ դալին և թուղթն առնելով ստորագրեց բարձրաձայն արտասանելով – Մեսրոբ Թառումյանց… Բա՛, էս ցո-ին հաքին (պոչը) շատ էրկանացավ, հու վնա՞ս չունի:
– Տնաշեն, հինչ վնաս ունի. թող էնքան երկանանա, որ հլա աղվեսի հաքի դառնա, – ծիծաղելով նկատեց Մցական բեգը և թուղթն առնելով ստորագրեց յուր անունը խիստ արագ:
– Բահ, մարդ էլ կարա ըդենց գիր գրի է՛… ես հրես ագռավի չանչյուլներ (չանգեր) եմ քաշիլու, – ասաց Բալա-ղուզին և թուղթն առնելով իրավ որ մի քանի զույգ չանգեր գծեց նրա վրա:
– Ասիլ