Եւ յետ Գ (3) – Դ (4) աւուր ել համբաւ, թէ՝ ահա տալու եղան զբերթն այնու պայմանաւ, որ զպատերազմական պատրաստութիւնս, որ է հրահանելիքն եւ ճապխանայն, կիսիցեն. զկէսն տարցեն ընդ ինքեանս եւ զկէսն թողցեն ի բերդին: Եւ այնպէս ուխտ եւ դաշինք հաստատեցին: Եւ խնդրեցին սայլ, զի բարձցեն զինչս իւրեանց: Որ եւ ետուն զՃ (100) սայլ երկրաւ, որում բարձեալ զկահն եւ զկարասինս իւրեանց ելին ի բերդէն սեպտեմբերի ԻԲ (22) օրն երկուշաբթի, Վարագայ սուրբ խաչի պահոցն: Եւ տարեալ հասուցին մինչեւ եզրն Ախուր[ե]ան գետոյն, որ է Արփայչային՝ գնալ անտի ի Ղարս: Եւ սայլավարքն հանդերձ սայլիւք դարձան իւրաքանչիւր ի տեղիս իւրեանց:
Իսկ Խանն դարձ արարեալ ի Ղարսայ գնաց ի Թիֆլիզ: Բայց մինչ կամէր չուել, հրամանագիր յղեաց Երեւանայ խանին, թէ՝ «Առցես ընդ քեզ զԽալիֆայն եւ զքալանթարն, մէլիքն եւ զԵրեւանայ աղայներն եւ զքէտխուտէքն եւ գայցէք առ իս ի յեզրն Ախուր[ե]ան գետոյսե: Բայց որովհետեւ դանդաղեցանք ի գնալն եւ ինքն աճապարեաց ի Տփխիզ, վասն որոյ ոչ կարացաք հասանել նմա ի ճանապարհին, այլ հետեւեցանք նմա եւ գնացինք ի Տփխիս օր մի յետոյ, քան զինքն, զի հոկտեմբերի Ա (1) չուեցինք յԷջմիածնայ եւ Երեւանու քաղաքն եւ ԻԷ (27) հասանք ի Թիֆլիզ քաղաքն:
Конец ознакомительного фрагмента.
Текст предоставлен ООО «ЛитРес».
Прочитайте эту книгу целиком, купив полную легальную версию на ЛитРес.
Безопасно оплатить книгу можно банковской картой Visa, MasterCard, Maestro, со счета мобильного телефона, с платежного терминала, в салоне МТС или Связной, через PayPal, WebMoney, Яндекс.Деньги, QIWI Кошелек, бонусными картами или другим удобным Вам способом.