Հայաստանի Հանրապետության միակ նախագահ. Ձեր ոչ ՄԻԱԿ փեսայի, ՄԻԱԿ իջևանցի օգնականի, Տավուշի ՄԻԱԿ և անփոխարինելի իշխանությունների հետ ՄԻԱՍԻՆ ստեղծված «ՄԻԱԿՆԵՐԻԴ» «ՄԻԱՍԻՆ» շարժումը, որի նպատակն ի սկզբանե, իմ կարծիքով ազգը գլխատելն էր, գիտա-կրթական ներուժը ՀՀ-ից դուրս հանելը, ինձ չի հուզում։ Կոռուպցիայի դեմ պայքարելու համար կան իրավասու կառույցներ, նրանցից կպահանջեիք աշխատանք, ոչ թե կիսագրագետ խաժամուժին կօգտագործեիք` սպիտակը սևացնելու համար։
Ես դիմել էի ձեզ և տեղեկացրել Իջևանում իրականացված խուլիգանական ակցիայի մասին։ Ես այս մարզի անօրինու-թյունների, կոռուպցիայի, ծածկվող հանցագործությունների դեմ միակ պայքարողն ու ընդվզողն եմ եղել և հենց միայն դրա համար ամբողջ Իջևան քաղաքում փակցվել էր Ադրբեջանի նախագահի Ալիևի լուսանկարները, իսկ նկարի տակ իմ ազգա-նունը։ Թղթի,զրպարտչագրի նյութի, պատերը պաստառա-պատելու համար միջոցներ ունեցել եք, արդարությունը պաշտպանելու համար`ոչ։ Արդարություն ՀՀ նախագահից էի պահանջել։ ՀՀ նախագահը ի վիճակի չեղավ լսելու, հասկա-նալու, կարևորելու։ ՀՀ նախագահը գործում է հանուն և ընդդեմ արդարության։ Նախագահի և մարզպետի արդարության չափանիշները նրանց հարազատ եղբայրներն են։ Նույնիսկ ահաբեկչության համար ամենուր պատասխանատվություն են ստանձնում, վարկաբեկության համար ո՞չ:
Չբարեհաճե՞ց նորին մեծություն հայոց թագավորը ցած նայել և տեսնել, թե ինչ է կատարվում քթի տակ: Գահն էր հավերժական թվացել թե՞ կյանքը։
Ես պատժվում էի անարդարությունների դեմ պայքարելու համար, իսկ Ալիևի կոռումպացվածությունը Իջևանում, այդ-
15
պես էլ չհասկացա։ Իջևան քաղաքի ՄԻԱԿ «կոռուպաց-վածները» Ալիևն է, և ես` հայուհի Ֆեմիդան, որ սեփական տուն ու մահճակալ չունեմ և քնում եմ 11 տարեկան տղա երեխայիս հետ մի հին շենքի փոքր մեկ սենյակում։
Ո՞վ է հատուցելու իմ բարոյական վնասը։ Գուցե Ալի՞ևը։ Քայքայել են նյարդերս, սիրտս, խոցել ինքնասիրությունս և
մեղավորը իշխանություններն են, եթե իհարկե այդպիսիք կան Հայաստան կոչվող անհայ աշխարհում։ Նախագահ, ձեզանից արդարություն էի պահանջել, ձեր ղեկավարած երկրում ինձ բարոյական ապտակ են տվել և պատասխանող չի եղել։ Դուք տեսնելու և լսելու ցանկություն չեք ունեցել։ Քաղաքական
հալածանք է, բայց այս պահից արդեն ոչ այլևս ի վնաս ինձ։
Իմ ապրած մարզում արդեն մեկ տասնամյակ ամեն ինչ է վաճառվել է ու յուրացվել և միայն ես մահճակալի տեղ ունենա-լու իրավունք ու հնարավորություն չեմ ունեցել։ Ի դեպ , Ալիևն էլ չունի ոչինչ։
Իմ և նրա ունեցվածքը Իջևանում հավասար են զրոյի, Ուստի մենք ենք մարզն «ՈւՏՈՂՆԵՐԸ»։
ՀՀ
նախագահը
ի
վիճակի
չի
եղել
,
կամ
չի
ցանկացել
հանուն
արդարության
սատարել
արդարություն
պահանջող
կին
մտավորականին
և
փակել
է
աչքը
,
ականջը։
ՀՀ
նախագահը
չի
արժևորում
բարոյական
վնասը։
Պատահական չեմ համարում «ՄԻԱԿԻ»– համագումարը Իջևանում անցկացնելը։ «ՄԻԱՍԻՆ» հետաքրքիր կլինի,