– Из Карабаха,– առանց մտածելու՝ պատասխանեցի ես ու բարձր քրքջացի:
Ծերուկը վերջնականապես համոզվեց, որ ծալս պակաս է: Խեղճն ի՞նչ իմանար, թե ես տարվեցի հանգավորելով: Ավելին, շուտով մի քառատող գրեցի ու կարդացի.
–Էդպես տկլոր էդ որտեղի՞ց,
Չե՞ս վախենում բուք-բորանից…
–Օ՜, շատ հեռվից՝ Ղարաբաղից,
Ուր վախ չկա ոչ մի բանից:
Ի դեպ, ես չգիտեի, որ իմ այդ պարծենկոտության պատ-ճառով աչքս կպավ հենց իմ առողջությանը: Երկու օր անց դեմքս ծռվեց. դիմային նյարդի բորբոքում՝ ֆացիալիս: Եվ կես տարի շարունակ ամեն օր ներարկվում էի «Բ» խմբի տարբեր վիտամիններով: Միակ մխիթարությունս այն էր, որ իմ զինանոցում ևս մեկ հանգ գտնվեց Ղարաբաղի համար:
Եվ ահա Ստեփանակերտում՝ Ղարաբաղ-Արցախի մայ-րաքաղաքում, իմ հյուրն է մի ռուս երիտասարդ, որն իր շապկի տակ զգում է Արցախի սրտի տրոփյունը:
Ապշեցուցիչ է, չէ՞ որ սրտիս կպած «ռուբախա» բառը նշանակում է ոչ միայն շապիկ, վերնաշապիկ, վերնա-զգեստ, այլև՝ «իսկական տղամարդ», «լավ տղա»: Սակայն Կամչատկայի հետ կապված պատմությանը այն ժամանակ ես չտեղեկացրի լավ տղային:
Վիկտորն ինձ համար բերել էր գրքի ձեռագիրը՝ բանա-ստեղծություններ, արձակ երկխոսություններ: Եվ, ինչպես դա ընդունված է, հեղինակի ներկայությամբ դանդաղ թեր-թում էի էջերի հաստ կապուկը՝ մտածելով, թե նա կհաս-կանա, որ նյութը ես ուշադիր կկարդամ, երբ մենակ մնամ ձեռագրի հետ: Իսկ առայժմ ավելի շատ ցանկանում էի լսել հեղինակին: Պարզվեց, որ նա հասցրել է ծայրեծայր անցնել համարյա ողջ Արցախը: Գտել է բազմաթիվ ընկերներ: Ինչ ասես արժե միայն այն փաստը, որ սիրով ու շռայլորեն նրան թարգմանել է ինքը՝ Սոկրատ Խանյանը: Ավելի քան տասը հրատարակություններում տպագրվել են հարցա-զրույցներ և երկխոսություններ նրա հետ: Բանաստեղ-ծությունը, որի մի հատվածն եմ ներկայացրել նախաբանի սկզբում, պարզվում է՝ գրվել է վեց տարի առաջ: Վիկտորն ահռելի թվով ընկերներ ունի Հայաստանում և Արցախում: Իսկ ես այդ մասին ոչինչ չգիտեի: Պարզվում է, որ նրա բա-նաստեղծություններից մեկը՝ «Любить Армению по-русски», անցնում են Հայաստանի դպրոցներում: Նա ռուսերեն է թարգմանել Արցախի հիմնը, գրել է նովգո-րոդյան հայ համայնքի պատմությունը, հոդված է գրել Արցախի ճանաչման մասին: Դրան նույնպես տեղյակ չէի: Զարմանալու բան չկա. այդ բոլոր տարիներին ես նավար-կում էի «Կիլիկիա» և «Արմենիա» առագաստանավերով:
Конец ознакомительного фрагмента.
Текст предоставлен ООО «ЛитРес».
Прочитайте эту книгу целиком, купив полную легальную версию на ЛитРес.
Безопасно оплатить книгу можно банковской картой Visa, MasterCard, Maestro, со счета мобильного телефона, с платежного терминала, в салоне МТС или Связной, через PayPal, WebMoney, Яндекс.Деньги, QIWI Кошелек, бонусными картами или другим удобным Вам способом.