Չար ոգին. Ալեքսանդր Շիրվանզադե. Читать онлайн. Newlib. NEWLIB.NET

Автор: Ալեքսանդր Շիրվանզադե
Издательство: Автор
Серия:
Жанр произведения: Зарубежные любовные романы
Год издания: 0
isbn: 9781772467000
Скачать книгу
ցերեկ կանի, չի ուտիլ, չի քնիլ, գուլպա կհյուսի, հորը կտա ծախելու, փողերը կդնի այնտեղ: Չէ՛, չէ՛ , մայրիկին չի ասիլ, նա լաց կլինի. Սոնան թակվելուց չի վախենում, մայրը լաց կլինի: Ի’նչ վատ բան է, տեր աստված, ի’ նչ վատ բան է գողությունը…

      – Այս դռներն ո՞վ բաց արավ, – քեց Սոնան իր մոր ձայնը և սոսկալով ոտքի թռավ:

      Հացթուխը կռնատակին դրած էր սովորական երկու թաժա հացերը և ափի մեջ ամուր սեղմած մի քանի պղնձի դրամներ: Նա ներս մտավ թե չէ` պառկեց հատակի վրա, ծանր հառաչելով և արտասանելով.

      – Փառք քեզ, աստված, որ ինձ նման խեղճերն էլ կարող են պառկել, հոգիս դուրս եկավ…

      Ահա՛ նա, այդ խեղճ կինը, ի՛նչպես երեսն ու ձեռները այրվել են թոնրի կրակից, ահա՛, ում կողոպտեց Սոնան:

      – Ինչո՛ւ ես տխուր նստել, մո՛տ եկ, Սոնա, ե’կ մի քիչ ուսերս տրորիր…

      Սոնան լուռ մոտեցավ մորը:

      – Հայրդ եկե՛լ էր, էլի գնա՞ց, բան կերա՛վ: Սոնան հառաչեց:

      – Ինչո՞ւ ես հառաչում: Երևի, հորդ քեֆը լավ էր:

      – ՉԷ, խմած չէր, քաղցած էր…

      – Բաս ո՞ րտեղ գնաց քաղցած փորով:

      – Չեմ իմանում:

      – Աղջի, դու լա՞ց ես եղել:

      – Չէ, չէ, – կրկնեց Սոնան շտապով, երեսը մի կողմ դարձնելով:

      Մայրը զգաց, որ անշուշտ մի բան է պատահել, և, իհարկե, կասկածեց, – թե ինչ կարող է պատահած լինել: Բայց նա մի խորը հայացք ձգեց Սոնայի աչքերի մեջ և այնտեղ չնկատեց այն տարօրինակ բթությունը, որ երևում էր ամեն անգամ «հարվածը» ստանալուց հետո:

      – Սոնա, հայրդ քեզ վրա գռռացե՞լ է, թթու խո՞սք է ասել, ով գիտե, ծեծել է…

      Այլևս Սոնան չկարողացավ իրան զսպել: Գլուխը թաքցնելով մոր գրկում, երկրորդ անգամ հեկեկաց, և այս անգամ ավելի ուժգին: Քանի մի րոպե անցած, նա անկեղծորեն խոստովանեց իր հանցանքը: Մի վայրկյան հացթուխը մոռացավ հարազատ զավակի թշվառությունը, հրեց նրան ուժով, կատաղեց և գոռաց: Նա մինչև անգամ ձեռը բարձրացրեց Սոնային խփելու: Բայց իսկույն ուշքի եկավ և, երկու ձեռները ծնկներին զարկելով, գոչեց.

      – Քանդվի հորդ տունը:

      Նա հայտնեց գողացված փողերի գաղտնիքը: Նա մտադիր էր զատկին մի գառ գնել, եկեղեցու դռների առջև մորթել և աղքատներին բաժանել Սոնայի համար: Ուրեմն Սոնան իր «մատաղի» փողե՞րը գողացավ: Այս միտքը մասամբ թեթևացրեց աղջկա վիշտը:

      – Ես մատաղ չեմ ուզում, – ասաց նա, կարծելով, թե դրանով կարող էր հանգստացնել մորը:

      – Բաս որ գողություն ես արել, գո’ղ ես, – գոչեց հացթուխը, մի քանի անգամ կրկնելով «գող» բառը:

      Ավելի մեծ պատիժ չէր կարող լինել Սոնայի համար, քան այս հանդիմանությունը: Նրա մանկական անմեղ աչքերի մեջ փայլեց ահ ու սարսափ: Ինչպես երկչոտ նապաստակ թփի տակ, սեղմվեց սենյակի անկյունում, աջ ու ձախ նայելով: Կարծես, սպասում էր իր հանցանքի արժանի պատժին: Մայրը մոտեցավ, ձեռից բռնեց, չոքեցրեց երեսը դեպի արևելք և ասաց.

      – Խաչակնքի՛ ր երեսդ, ասա «մեղա աստծու», երեք անգամ. հա, այդպես, ասա. «աստված, այս անգամ բաշխիր, էլ չեմ անիր»: Դե լավ, վե’րկաց, էլ չանես:

      – Չեմ անիլ, – կրկնեց Սոնան, վւաթաթվելով մոր պարանոցին:

      Իրիկնադեմին պայտագործը տուն վերադարձավ ոտից մինչև գլուխ ցեխոտված: Ներս մտավ թե չէ, թավալվեց հատակի վրա: Հացթուխն այդ օրն առաջին անգամ հայհոյեց նրան լսելի ձայնով: Պայտագործը աշխատեց տեղից վերկենալ, նորից ընկավ, կրկին հենվեց ձեռների վրա, ոտքի կանգնեց և,