Անցյալից. Գրիգորի Բաբախանյան (Լեո). Читать онлайн. Newlib. NEWLIB.NET

Автор: Գրիգորի Բաբախանյան (Լեո)
Издательство: Автор
Серия:
Жанр произведения: История
Год издания: 0
isbn: 9781772467406
Скачать книгу
իրենց ժամանակավորապես գրաված վայրերից` կարող է անկարգություններ առաջացնել նույն այդ տեղերի հայերի եւ քրդերի, չերքեզների միջեւ։ Այսպիսով ստացվում էր, որ ռուսական զորքերը գրաված պիտի պահեն Հայաստանը մինչեւ բարենորոգումների իրագործումը։

      Այս մի իրական երաշխիք էր 16-րդ հոդվածի իրագործման համար, բայց այստեղ հայերը, հազիվհազ մի փոքր իրավունք ստացած, զոհ գնացին միջազգային իմպերիալիզմի գիշատիչ հակումներին։ Ռուսաստանին թույլ չտալու համար, որ նա գրաված պահի այն երկր[մաս]ները, որոնք պիտի վերադարձվեին Թուրքիային, առաջ եկավ Անգլիան եւ հենց այդ րոպեից հանդիսացավ հայ ժողովրդի ոխերիմ թշնամի։ Նա սկսեց մարտնչել 16-րդ հոդվածի այն մասի դեմ, որ վերաբերվում էր ռուսական զորքերին. այսինքն այն հանգամանքի դեմ, որ հոդվածի իրագործման երաշխավորությունն էր ներկայանում։ Այնուհետեւ ի՞նչ էր մնում մեջտեղ. անորոշ ու շատ բացատրություններ վերցնող խոսքեր, տեղական կարիքների պահանջած բարենորոգումներ։ Ո՞վ պիտի բացահայտեր այդ կարիքների չափն ու բնույթը, ո՞վ պիտի լիներ բարենորոգումների պահանջատերը, եւ ի՞նչ միջոցներով, ի՞նչ ժամանակի մեջ պիտի գործադրվեին դրանք։ Ահա՛ թե որքան խեղճ ու աննշան բան էր 16-րդ հոդվածի տվածը։

      Կ.Պոլսի հայերն այդպես էլ հասկացան դրությունը։ Ուստիեւ ջանքեր գործ դրին, որ կարողանան օգտվել նոր հանգամանքից, որ ստեղծվում էր քաղաքական մրցությունների հետեւանքով։ Անգլիան, միացած մյուս պետությունների հետ, կարողացավ հարկադրել ռուսաց ցարին, որ նա եվրոպական կոնգրեսի վերաքննությանը ենթարկի Սան Ստեֆանոյի դաշնագիրը։ Հայերն աշխատում էին, որ այս վերաքննության ժամանակ 16-րդ հոդվածը ստանա ավելի պարզորոշ եւ դրական բովանդակություն։ Նրանք պահանջում էին, որ Թուրքահայաստանին տրվի ինքնավարություն, որի ծրագիրն աղերսագրերով ներկայացրին մեծ պետություններին։ Բայց այս քայլը ոչինչ արդյունք չունեցավ։ Աղերսարկուներին բարեհաճ ժպիտներ ցույց տվին. իսկ երբ բացվեց Բեռլինի կոնգրեսը19, հայ պատվիրակները ներս չընդունվեցին, նրանց տված թղթերը չկարդացվեցին։ Բեռլին գնացած ազգային պատվիրակներից մեկը` Ստեփան Փափազյանը, թողել է մի օրագրական հիշատակարան, որ տպվեց Փարիզի «Անահիտ» ամսագրի մեջ եւ ցույց է տալիս, թե որքան ողորմելի կացության մեջ էր գտնվում ազգային պատվիրակությունը` լքված, անօգնական։ Նա գնացել էր փշրանքներ մուրալու իմպերիալիստական գայլերի խնջույքից, ուր ամեն մեկն աշխատում էր` որքան կարելի է շատ բան խլել Թուրքիայի մարմնից` իր սեփական օգտի համար։ Հայերը կարծում էին, թե հանուն մարդասիրության աղաչանք լսեցնել կտան այդ գայլերին։

      Այսքան խեղճ ու միամիտ էին առաջին անգամ քաղաքականության ասպարեզում գործել սկսած հայերը։ Նրանք գուցե եւ շատ բան գիտեին, բայց երբեք չկարողացան իմանալ ամենագլխավորը. այն, որ եվրոպական դիվանագիտությունը մարդասերների հրամանի տակ չի գտնվում, այլ բորսայի, կապիտալի, բանկերի հրամանի տակ։ Օրինակը բացարձակ եւ պարզ էր։ Բեռլինի կոնգրեսը, հեռացնելով իրենից մի ամբողջ տառապող ժողովրդի կյանքի եւ մահվան խնդիրը, իր սրտին մոտ էր առնում Թուրքիայի առաջարկությունը (որ նույնիսկ չէր բխում Սան Ստեֆանոյի դաշնագրից) եւ կարգադրում էր պարտքերի հատուցման գործը` Կ.Պոլսում մի հատուկ միջազգային ֆինանսական հիմնարկություն հաստատելով։ Իսկ հայ պատվիրակներին, ինչպես վկայում է Փափազյանը, մնում էր լոկ մի ելք՝ աղաչել Աստծուն,


<p>19</p>

Բեռլինի կոնգրեսում ընդունված փաստաթղթի 61-րդ կետը տե՛ս համապատասխան Հավելվածում։ «Վեհաժողով», «խորհրդաժողով», «կոնգրես» ձեւերից նախընտրել ենք «կոնգրեսը»։ Փաստաթղթի անվանումը տեքստում միօրինակացրել ենք որպես «դաշնագիր»։