Ոսկե աքաղաղ - Րաֆֆի
Автор: | Րաֆֆի |
Издательство: | Автор |
Серия: | |
Жанр произведения: | Зарубежная классика |
Год издания: | 0 |
isbn: | 9781772466928 |
1878 թվականին Րաֆֆին գրի է առնում «Ոսկի աքաղաղ» վեպը, որում պատկերել է արեւելահայ առեւտրականության բուրժուազիայի կենցաղն ու բարքերը։ Վեպում հեղինակը հանդես էր գալիս վաշխառուական բուրժուազիայի քննադատությամբ՝ ստեղծելով Պետրոս Մասիսյանցի մնայուն, գեղարվեստական տիպը: Այստեղ պատկերված է հայ բուրժուական մի ընտանիք, որտեղ հարաբերությունները հիմնված են սառը հաշվարկի վրա: Միքայելի կերպարով Րաֆֆին ի ցույց է դնում բարության ու նվիրումի մի ողջ պատկեր, անձնազոհության ու սիրո գաղափար: Հռիփսիմեի կերպարով ներկայացվում է հայ կնոջ ամոթխածությունը, ինչպես Միքայելն է ասում նախապաշարմունքները: Ի վերջո երիտասարդների սերը հաղթում է նախապաշարմունքները եւ նրանք հանդես են գալիս որպես «ոսկի աքաղաղ»՝ փրկելով կործանման եզրին կանգնած գերդաստանը: