Առակներ - Մխիթար Գոշ
Автор: | Մխիթար Գոշ |
Издательство: | Автор |
Серия: | |
Жанр произведения: | Сказки |
Год издания: | 0 |
isbn: | 9781772468038 |
Ասելիքն ավելի հասկանալի դարձնելու համար նա իր քարոզները համեմում էր իր իսկ հորինած, այնպես էլ արդեն հայտնի զանազան առակներով ու զրույցներով։ Իր մշակած եւ հեղիանակած առակները եւ զրույցները Այգեկցին հավաքել է առանձին ժողովածուների մեջ։ Ի տարբերություն Մխիթար Գոշիառակների՝ դրանք ներկայացված են առանց որեւէ դասակարգման եւ չունեն բարոյախրատական եզրակացություններ։ Այգեկցու առակներից շատերը հիմք են դարձել հետագա հայ բանաստեղծների ստեղծագործությունների համար։ Նրա առակների նյութը հիմնականում հասարակական եւ կենցաղային խնդիրներն են, դասակարգերի, դասերի ու խավերի, անհատների փոխհարաբերության հարցերը, որոնք նոր էին հայ գրականության մեջ։ Այստեղ արտացոլված է դարաշրջանի հասարակության պատկերը բազմազան գծերով։ Առակագիրը շոշափում է խնդիրներ, որով նրա ժողովածուն առանձին կարեւորություն է ստանում ժամանակի սոցիալ–պատմական իրադրության պարզաբանման համար։ Մի շարք առակներում երեւում է հասարակական շերտավորումը եւ սոցիալական պայքարի առկայությունը։ Մարդիկ դատում ու դատապարտում են իշխաններին, տրտնջում թագավորներից, նույնիսկ՝ աստծուց։ Սակայն հեղինակի կարծիքով, ժողովուրդը պետք է հնազանդվի իշխողներին, իսկ վերջիններս պարտավոր են նրան պահպանել օտար կեղեքիչներից ու վտանգից։ Առակներում եւս Մ. Գոշը կենտրոնացած ուժեղ պետականության գաղափարն է արծածում։ Այստեղ այլաբանորեն կոնկրետ մարդն է նկարագծվում՝ իբրեւ գյուղացի, քաղաքացի, ազնվական–իշխան, արհեստավոր, կրոնավոր, թագավոր եւ այլն՝ իր կեցության առանձնահատկություններով։