Պարապ վախտի խաղալիք - Խաչատուր Աբովյան
Автор: | Խաչատուր Աբովյան |
Издательство: | Автор |
Серия: | |
Жанр произведения: | Современная зарубежная литература |
Год издания: | 0 |
isbn: | 9781772466881 |
«Պարապ վախտի խաղալիքը» առակների ու զրույցների հավաքածու է, որ գրվել է 1838-1841 թթ., տպագրվել է 1864 թ.։ Ժողովածուի առաջաբանում Աբովյանը, բարձր գնահատելով գրաբարը, առաջ է քաշել աշխարհաբարով ստեղծագործելու անհրաժեշտության հարցը։ Ժողովածուն ընդգրկում է տարբեր առակներ, որոնց միջոցով հեղինակը բարոյական խրատներ է տալիս ընթերցողին («Էս գրքի ճամփի խրատը», «Հացակեր փոշը», «Լոռըցիք», «Երկաթակեր մուկը», «Ծառերն ու կացինը» եւ այլն): Բացի առակներից այնտեղ տեղ են գտել նաեւ առասպելներ ու զրույցներ, որոնք գեղարվեստական լեգենդի առաջին նմուշներն են հայ գրականության մեջ (Խանը, Բաղդատի ճամփորդ եշը, Արտուտը իր ձագերովը ու երկրագործը): Աբովյանին միշտ մտատանջել են անհատի եւ հայրենիքի ճակատագրերը, իր ստեղծագործություններում նա վեր է հանել իրականության գորշ հակադրությունները: «Պարապ վախտի խաղալիք» գրքում տեղ գտած նրա առակները մարդկանց բարոյապես ազնվացնելու փորձեր են: Աբովյանն իր առակներով ծաղրում է հիմար ու անազնիվ մարդկանց: «Պարապ վախտի խաղալիքը» առակների ժողովածուն պայմանավորված է ժողովրդական խոսքն ու զրույցը, բառն ու բանը, կենցաղը, սովորությունները, բարքերը հայ հասարակության լայն շերտերին հաղորդակից դարձնելու կարեւորությամբ: