Քնքուշ լարեր. Նար-Դոս. Читать онлайн. Newlib. NEWLIB.NET

Автор: Նար-Դոս
Издательство: Автор
Серия:
Жанр произведения: Зарубежные любовные романы
Год издания: 0
isbn: 9781772466782
Скачать книгу
մեջ, վեր կացավ տեղից, կարծես նրա մութ հիշողությունը հանկարծ պարզվեց:

      – Սո… մի՞թե դուք Սոֆիա… իշխանուհի Մելիքյանը չեք, – հարցրեց նա մի տեսակ անվճռական եղանակով:

      – Այո՛, Նունե՛, իշխանուհի Սոֆիա Մելիքյանը, – քո նախկին սիրելի ընկերուհին:

      – Մի՞թե, – բացականչեց գրեթե ինքնամոռացության մեջ տիկին Հարունյանն այնպես, որ նրա ձայնը ողջ թատրոնում լսելի եղավ, չնայելով, որ օրկեստրն արդեն սկսել էր ուվերտյուրը: Նա իսկույն առավ նրա երկու ձեռքերն ու ամուր-ամուր սեղմեց նրանց: – Սո՛ֆիա… իրավ որ այդ դուք եք… այդ դու ես… Աչքերդ ախար ինձ սաստիկ ծանոթ էին թվում… Ների՛ր, որ ես քեզ իսկույն չկարողացա ճանաչել, Աո՛ֆիա. դու այնքա՛ն փոխվել ես, դու բոլորովին փոխվել ես, Սո՛ֆիա… միայն աչքերդ են մնացել նույնը…

      Եվ նա սաստիկ կարկտալից անդադար, ամուր սեղմում էր նրա ձեռքերն ու ամենաքաղցրիկ կերպով ժպտում էր նրա դեմքին:

      Իսկ պարոն Հարունյանը հանդարտ նստած, և, ըստ երեվույթին զարմացած, որ շատ քիչ էր նկատվում նրա ծանրախոհ ու լուրջ դեմքի վրա, նայում էր նրանց:

      Բ

      ԻՇԽԱՆՈՒՀԻ ՍՈՖԻԱ ՄԵԼԻՔՅԱՆ

      Իշխանուհի Սոֆիա Մելիքյանը Թիֆլիսի հարուստ կալվածատերերից մեկի միակ զավակն էր: Նրա հայրը հայտնի էր քաղաքի մեծամասնությանը յուր բազմաթիվ կալվածքներով՝ ինչպես քաղաքում, նույնպես և նրա շրջակայքում:

      Օրիորդ Սոֆիան, որի գեղեցկությամբ ամենքը հիացած էին, կրթվում էր այն հոգով, որ առաջ մեր հարուստ հայ ընտանիքների մեջ մի տեսակ «մոդայի» կարգն էր դասվում: Կուրացած լինելով իրենց ծնողական ամենաքնքուշ, բայց չափից անցած սիրուց, նրա ծնողները շատ քիչ ուշադրություն էին դարձնում նրա դաստիարակության բարոյական կողմի վրա: Նրանք իրենց այդ միակ, անգին զավակին միշտ և ամեն ժամանակ գգվում, փայփայում և պաշտում էին, ինչպես մի սուրբի. ոչինչ նրանց համար աշխարհիս երեսին գոյություն չուներ, բացի իրենց այդ սիրուն, հրեշտակային փոքրիկ աղջկանից, որի մեջ միայն ևեթ նրանք կենտրոնացած էին տեսնում իրենց գոյությունը: Մի խոսքով՝ ծնողները զավակի ստրուկներն էին դարձած: Այդ փոքրիկ աղջիկը համարձակ կերպով ապտակ էր խփում հորն, ապտակ էր խփում մորը, քաշում էր նրանց մազերը – և նրանք մեծ, հոգեզմայլ բավականությամբ առնում էին նրա փոքրիկ ձեռքերը, որոնցով նա ապտակում էր նրանց, քաշում էր նրանց մազերը, և նրանց վրա լցնում էին անհամար ջերմ համբույրներ… Եվ այդպիսով ծնողները չէին տեսնում կամ չէին ուզում տեսնել, թե ի՛նչպես դեռ վաղ մանկությունից այդ փոքրիկ աղջկա մեջ հետզհետե արմատ էին բռնում ու հաստատվում շատ ու շատ բաներ… թե ի՛նչպես նրա մանուկ, անմեղ սրտում բնակալում էին շատ գարշելի և սոսկալի որդեր…

      Տասնևութ տարեկան հասակում, նրանից անսպասելի հաջողությամբ, նա ավարտեց օրիորդական գիմնազիոնը, գիտենալով ընդ նմին հայերեն փոքրիշատե վարժ կարդալ և կոպիտ սխալներով գրել, որն, այնուամենայնիվ, գովելի էր, նայելով այն հանգամանքներին, որոնց մեջ նա մեծանում էր ու սովորում: Իսկ քսան տարեկան հասակում, երբ հագել էր արդեն յուր կուսական գեղեցկության և հասունության գագաթնակետին, նա ամուսնացավ մայրաքաղաքից եկած Մելիքյան անունով մի երիտասարդ իշխանի հետ, որ պատահել էր նրան պարահանդեսում և առաջին հայացքից սիրահարվել էր նրա վրա: Բայց հպարտ և փառասեր օրիորդ Սոֆիային, որին մինչև այդ ժամանակն էլ շատերն առաջարկ էին իրենց սիրտն ու հարստությունն և որոնց նա